Այս մթերքները քայքայում են լյարդը
Հասարակություն
Մի շարք մթերքների կանոնավոր օգտագործումը քայքայում է լյարդի բջիջները, զգուշացրել է գաստրոէնտերոլոգ Վալերիա Լոմովան։
Բժիշկը դրանք թվարկել է «Իզվեստիա»-ի հետ զրույցում.
Ալկոհոլը ամենամեծ վնասն է հասցնում լյարդի։ Բժիշկը նշել է, որ այս օրգանի համար վնասակար են կենդանական ճարպերով հարուստ մթերքները՝ կարագը, սալը, մարգարինը, երշիկեղենը, յուղոտ միսը, խմորեղենը, տորթերը, ալյուրից պատրաստված մթերքները և արագ սնունդը։
Լյարդի վնասը կարող է առաջանալ նաև մրգերի ավելցուկային ֆրուկտոզայի կամ քաղցրավենիքի գլյուկոզի պատճառով: «Պահածոյացված և կիսաֆաբրիկատները վնասակար են լյարդի համար, քանի որ պարունակում են մեծ քանակությամբ աղ, կոնսերվանտներ և կայունացուցիչներ»,- ընդգծել է նա։
Լոմովան խորհուրդ է տվել համոզվել, որ սննդակարգը հավասարակշռված է և բաղկացած է հիմնականում առողջ սննդից, ինչպես նաև չմոռանալ կանխարգելիչ հետազոտությունների մասին, քանի որ լյարդի հիվանդությունները հաճախ ասիմպտոմատիկ են։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ