Պուտինը կատակ չի անում և, ցավոք, մենք աստիճանաբար գնում ենք դեպի աղետ․ Վուչիչ
ԱշխարհՍերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն (Aleksandar Vučić) արձագանքել է Դնեպրի գործարանին «Օրեշնիկ» համակարգով ՌԴ հարվածներին:
«Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ կարելի է կրակել Ռուսաստանի տարածքի վրա՝ օգտագործելով արևմտյան երկրների նյութատեխնիկական ապահովումը, արևմտյան զենքը, և որ դա անպատասխան կմնա, կամ որ Պուտինը չի օգտագործի այն բոլոր գործիքներն ու միջոցները, որոնք անհրաժեշտ է համարում, դուք կամ նրան չգիտեք, կամ խենթ եք: Երրորդ տարբերակ չկա։ Ոչ ոք չի ուզում լսել ոչ մեկին, ոչ ոք չի ուզում լսել «խաղաղություն» բառը։
Հետևաբար, ինչպես տեսնում եք, այսօր միջմայրցամաքային հրթիռ է գործարկվում, վաղն այլ բան կլինի, մեկ այլ տեղ՝ այլ բան, ով գիտի, թե որքան մոտ կամ հեռու մեզանից, պետք է պատրաստ լինենք։ Պուտինը կատակ չի անում և, ցավոք, մենք աստիճանաբար գնում ենք դեպի աղետ»,- ասել է Վուչիչը: