«Խնդրում եմ՝ ըտենց հարց մի տվեք ինձ, ես եկեղեցի կառուցողի մայր եմ». Ռոզա Ծառուկյան (տեսանյութ) Եկեղեցին շարունակելու է պահանջել իշխանությունների հրաժարականը. Եսայի Արթենյան (տեսանյութ) Ուկրաինայում հակամարտությունների տարածման վտանգը մեծանում է. Չինաստանի արտգործնախարար Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ են արձակել Փրկարարները հայտնաբերել են Սևան քաղաքի հանգստյան տներից մեկի մոտակա անտառում մոլորված քաղաքացուն Գազ չի լինի Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Lexus»-ը կողաշրջվել է Քննարկվել է հոգեբուժական կազմակերպություններում անձանց իրավունքների ապահովման վիճակը Այգավան գյուղում՝ այգում՝ ընկույզի ծառի մոտ, հայտնաբերվել է 41-ամյա տղամարդու դի Անհեթեթություն է, թե իշխանությանը քննադատող ընդդիմադիրները չեն հրավիրվել տաճարի վերաօծմանը. Շարմազանով Բագրատ Սրբազանը մեկնել է Հայաստանի վանքերից մեկը եռօրյա առանձնության, աղոթքի, պահեցողության և ծոմապահության Պալմերն ԱՊԼ-ի նոր ռեկորդ գրանցեց 

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրը մեկնարկում է. կարելի է դիմել հունիսի 15-ից

Աշխարհ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը մտնում է գործնական փուլ, հունիսի 15-ից արդեն կարելի է առցանց դիմումներ ուղարկել:  

Կառավարությունը հունիսի 14-ի նիստում հաստատեց պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը:

Մայիսի 16-ին գործադիրը հաստատել էր ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրը: Կարգի հաստատման պարագայում հունիսի 15-ից արդեն հնարավորություն է տրվում ընդունել դիմումները՝ բացառապես առցանց եղանակով: Բնակարանի ձեռքբերման համար հավաստագիրը ևս ուղարկվելու է էլեկտրոնային եղանակով, կուղարկվի էլեկտրոնային փոստի հասցեներին: Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը տեղեկացրեց, որ հավաստագրի վրա լինելու է QR կոդ, որով կարող են մոտենալ բանկ և սկսել գործընթացը: Մինչ այդ, իհարկե, քաղաքացիները պետք է ընտրեն տունը կամ բնակարանը, որը կհամապատասխանի պետության աջակցության չափին և պայմաններին: 

«Վաղվանից կընդունվեն դիմումներն այն դեպքերի համար, երբ շահառուները ցանկանում են գնել բնակարան կամ բնակելի տուն: Հուլիսի 15-ից կբացվի բնակելի տուն կառուցելու ցանկություն ունեցողների համար հարթակը: Օգոստոսի 1-ից արդեն կկարողանանք դիմումներ ընդունել այն ընտանիքներից, որոնք ունեն գործող հիփոթեքային վարկ, նրանք աջակցություն ստանալու համար կկարողանան դիմել օգոստոսի 1-ից»,–ասաց Խաչատրյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ նախորդ որոշմամբ որոշակի սոցիալական խմբերի էին թիրախավորել: Հիմա խոսքն առաջին հերթին վերաբերում է այն ընտանիքներին, որոնք այդ սոցիալական խմբերի մեջ են:

Փոխնախարարը հիշեցրեց այդ սոցիալական խմբերը. «Առաջին փուլով աջակցություն են ստանալու 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, ինչպես նաև զոհվածների ընտանիքները, ընտանիքները, որոնք ունեն առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամ: Հուլիսի 15-ից կկարողանան դիմել այն ընտանիքները, որոնք ունեն 2 անչափահաս երեխա, բայց տուն կառուցելու համար են դիմել»:

Նիկոլ Փաշինյանը կարևորեց ծրագրի վերաբերյալ մարդկանց իրազեկվածության բարձրացումը:

«Սրանով մենք, ըստ էության, արձանագրում ենք, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների բնակավորման ծրագիրը մեկնարկում է, այսինքն՝ մտնում է գործնական փուլ: Որոշման շատ կարևոր և անբաժանելի մաս է, որ այս ծրագրի շահառու դառնալու համար պետք է դիմեն այն անձինք, որոնք ունեն ՀՀ քաղաքացիություն, այսինքն՝ այս ընթացքում դիմել ու ստացել են ՀՀ քաղաքացիություն»,–ասաց վարչապետը՝ սա համարելով ճիշտ մոտեցում:

Փաշինյանը հավելեց, որ նախագիծն ահռելի մեծ ծավալի է, ցավոք, հնարավոր չէ հարցը 1-2 ամսում լուծել, երկարաժամկետ նախագիծ է: 

«Սա ուղղակի տուն կառուցելու նախագիծ չէ, զուգահեռ պետք է փորձենք աջակցել, որ մարդիկ իրենց կյանքը պլանավորեն: Տունը եղավ, իսկ մարդը որտե՞ղ է աշխատելու, գործունեության ի՞նչ տեսակով է զբաղվելու»,–ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այդ բոլոր հարցերով ևս ծրագրեր ունեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում: 

Բնակարանների ձեռքբերման հավաստագրերն ունեն տարբեր արժեքներ ընտանիքի մեկ անդամի հաշվով և տարբեր բնակավայրերում։ Առաջինը՝  ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 5 միլիոն դրամ 242 քաղաքային և գյուղական բնակավայրերում իրացնելու դեպքում է տրամադրվելու, երկրորդը՝ 4 միլիոն դրամ ՝148 քաղաքային և գյուղական բնակավայրերում իրացնելու դեպքում, 3 միլիոն դրամ՝ մնացած բնակավայրերում՝ բացի Երևանի առաջին և երկրորդ գոտիներից։ Եվ 2 միլիոն դրամ կտրվի այն քաղաքացիներին, ովքեր արդեն ունեն հիփոթեքային վարկ, կրկին բացառությամբ Երևանի առաջին և երկրորդ գոտում գտնվող գույքից: 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Խնդրում եմ՝ ըտենց հարց մի տվեք ինձ, ես եկեղեցի կառուցողի մայր եմ». Ռոզա Ծառուկյան (տեսանյութ)Եկեղեցին շարունակելու է պահանջել իշխանությունների հրաժարականը. Եսայի Արթենյան (տեսանյութ) Ուկրաինայում հակամարտությունների տարածման վտանգը մեծանում է. Չինաստանի արտգործնախարար Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ են արձակելՓրկարարները հայտնաբերել են Սևան քաղաքի հանգստյան տներից մեկի մոտակա անտառում մոլորված քաղաքացուն Գազ չի լինի Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Lexus»-ը կողաշրջվել է Քննարկվել է հոգեբուժական կազմակերպություններում անձանց իրավունքների ապահովման վիճակը Այգավան գյուղում՝ այգում՝ ընկույզի ծառի մոտ, հայտնաբերվել է 41-ամյա տղամարդու դի Անհեթեթություն է, թե իշխանությանը քննադատող ընդդիմադիրները չեն հրավիրվել տաճարի վերաօծմանը. Շարմազանով Բագրատ Սրբազանը մեկնել է Հայաստանի վանքերից մեկը եռօրյա առանձնության, աղոթքի, պահեցողության և ծոմապահությանՊալմերն ԱՊԼ-ի նոր ռեկորդ գրանցեց Բայդենը «Հըզբոլլահի» առաջնորդ Նասրալլայի սպանությունն արդար է անվանել Գյումրիում բացվեց Մարտիրոս Սարյանի ջրաներկ գործերի բացառիկ ցուցահանդեսը Ռուսալեզու լրագրողին վռնդել են Մոլդովայի նախագահի հետ հանդիպումից Ո՞վ կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում Այն առումով, որ եկեղեցին քաղաքականությամբ է զբաղվում, հակասությունը չի վերացել. Ռուբինյան (տեսանյութ) Ռուսաստանը խստորեն դատապարտել է Նասրալլահի սպանությունը Նոր մանրամասներ` դպրոցում վնասվածքներ ստացած աղջիկա մահվան դեպքից Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի տրագիկոմեդիկ ներկայացումը Եռաբլուրում. սուգ խաղալը հարգանքի տուրք չէ. 168.am Խաղաղության հնարավոր չէ հասնել ցանկացած գնով և կասկածի տակ դնելով ՀՀ ինքնիշխանությունը․ Հունաստանում ՀՀ դեսպան Թղթի կտորի վրա Ալիևի ստորագրության համար Փաշինյանը պատրաստ է միջանցք տալ. Արթուր Խաչատրյան Վեհափառը կոչ է արել միջազգային հանրությանն ու քույր եկեղեցիներին քայլեր ձեռնարկել՝ զսպելու Ադրբեջանին Մյուռոնօրհնեքը խորհրդանշում է կապն անցյալի, ներկայի և գալիքի միջև․ Արմեն Սարգսյան Երևանի հյուրանոցներից մեկում գողացել են 50 հազար ռուբլի Ոչ մի բանի չեմ պատասխանում. Սամվել Ալեքսանյան Իրանի նախագահը հայտարարել է՝ «Հզբոլլահի» շարժման առաջնորդին սպանելու հրամանը տրվել է ԱՄՆ-ից «Ամեն ինչի մասին խոսում են»․ Սամվել Կարապետյանը՝ իշխանության կողմից ՀԷՑ–ը խլելու խոսակցությունների մասին․ News.am Իրանի գերագույն առաջնորդն ուղերձ է հղել «Հըզբոլլահի» ղեկավար Հասսան Նասրալլահի uպանությունից հետո 4 տարի առաջ ցավը բաժանեց բոլորիս կյանքը մինչև-ի և հետո-ի, սուգը հավերժ է, եթե չկա պայքար Ընդդիմություն եմ, չէ՞, եկել եմ. Լևոն Քոչարյան (տեսանյութ) Խոշոր հրդեհ` Երևանի թիվ 185 հիմնական դպրոցում. փայտագործության դասասենյակը վերածվել է մոխրակույտի Մայր Տաճարում հոգևոր դասը սկսեց Սուրբ մյուռոնի օրհնության արարողությունը Վեհափառ-Փաշինյան հանդիպում նախատեսվո՞ւմ է (տեսանյութ) Մասնկացո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանը Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին«Մշակույթի հերն шնիծել են, ամաչում ես ծաղրածու դառնաս». Լևոն Հարությունյան «Ուղեղլվա»․ Կոչ եմ անում բոլորին, որ անպայման այցելեն Արցախ․ Փաշինյանը՝ 2018-ին Ադրինե Աճեմյանը, Ալբերտ Սաֆարյանը, Էմմա Սապունջյանն ու այլ հայտնի դերասաններ՝ «Ծով աչքերի պատճառով» հեռուստասերիալում Բժիշկը խորհուրդ է տվել մրսածության ժամանակ հրաժարվել որոշ մթերքներից Ծանրամարտի երիտասարդների ԱԱ. Աշոտ Մովսիսյանը բրոնզե մեդալ է նվաճելՔիմ Քարդաշյանը երեխաների հետ լուսանկարներ է հրապարակել Իշխանափոխությունից հետո շատ բաներ կբացահայտվեն. հարցվածների 49 տոկոսը Փաշինյանի կառավարությանն է մեղադրոոմ Արցախը հանձնելու մեջ «Չեմ համակերպվում, որ էլ ամառ չէ». Էվա Խաչատրյան «Հերթական անգամ Apple Music-ում առաջինը լինելը հաճելի է». Լիլիթ Հովհաննիսյան Երբ ասում ես` Թուրքիան լինի միջնորդ, փաստացի քո դեմ ևս մեկ թշնամի ես դնում ու ասում՝ երկուսի դեմ պայքարեմ. Քաղաքագետ «Կկորցնենք վերահսկողությունը». Ուկրաինայի ԶՈւ սպան կոչ է արել Ռուսաստանին հանձնել կարևոր քաղաքըԴեսպան Քվինը երախտագիտություն է հայտնել ՆԳՆ-ին և Ոստիկանությանը առևանգված ԱՄՆ քաղաքացուն անվնաս վերադարձնելու հարցում ջանքերի համարԱտելի ղեկավարները վաղ թե ուշ շատ անփառունակ են հեռանում․ Անժելա Էլիբեգովա Փոփոխություններ են կատարվել արցախցիներին բնակապահովման պետական աջակցության ծրագրի ընթացակարգում Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է
Ամենադիտված