Վեհափառը կոչ է արել միջազգային հանրությանն ու քույր եկեղեցիներին քայլեր ձեռնարկել՝ զսպելու Ադրբեջանին
ՀասարակությունԴիմում ենք միջազգային հանրությանը, մեր քույր եկեղեցիներին, եկեղեցական և դիվանագիտական ներկայացուցիչներին, որպեսզի ազդու միջոցներ ձեռնարկեն՝ զսպելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներն եւ ուժի դիրքերից ներկայացվող նորանոր պահանջները: Այս մասին Սրբալույս Մյուռոնի օրհնության ժամանակ իր պատգամում ասել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
«Ինչպես և վերադարձնելու Հայաստանից զավթված սահմանամերձ տարածքները, պաշտպանելու բռնի տեղահանված արցախահայության ոտնահարված իրավունքները, ազատ արձակելու գերեվարված հայորդիներին եւ յուրացումից եւ ոչնչացումից փրկելու Արցախի հայկական մշակութային եւ հոգեւոր ժառանգությունը: Սիրելի ժողովուրդ, հարկ է համախմբվել, զերծ պահել հայրենի մեր երկիրը նոր կորուստներից եւ ցնցումներից, ներքաղական կյանքում սկիզբ դնել առողջ երկխոսության»,-հավելել է Վեհափառը: