Թուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրել Փարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարար Դագաղներով իշխանության եկածները հուզվում են․ Սուրենյանց Հունգարիայի վարչապետ Մադյարի նախկին կինը նրան մեղադրել է շանտաժի և ընտանեկան բռնության մեջ Մոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվել ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան 80 տարի անց բացվում է ստորգետնյա ռազմական կենտրոնը Փաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-ից Ոջիլներ՝ խցերում, մահվան մթնոլորտ՝ Նուբարաշենում․ ի՞նչ է կատարվում բանտի պատերի ներսում (տեսանյութ) 3.3 մլրդ դրամի ներդրում, 35 տեսակի վարդ․ Գևորգ Պապոյանն այցելել է ջերմատնային տնտեսություն Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունը Վաղ թե ուշ Իրանն ինքը կցանկանա գործարք կնքել. Բեսենթ 

Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի տրագիկոմեդիկ ներկայացումը Եռաբլուրում. սուգ խաղալը հարգանքի տուրք չէ. 168.am

Քաղաքական

168.am

Վերջին օրերին Նյու Յորքում ՄԱԿ-ի ամբիոնից զիջողական և թուրք-ադրբեջանական տանդեմին հաճո հայտարարություններից, Հայաստանի վարկանշային նշաձողը ևս մի քանի աստիճանով իջեցնելուց և Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հրճվալի ժամերից հետո Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ որոշել է գնալ «Եռաբլուր» և հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին:

 

Նշենք, որ Վահագն Խաչատուրյանը, Ալեն Սիմոնյանը, Սուրեն Պապիկյանը երեկ էին այցելել Եռաբլուր, իսկ Նիկոլ Փաշինյանի անունից անգամ ծաղկեպսակ չէր եղել: Հիմա արդեն պարզ է՝ ինչո՞ւ: Իսկ թե իրականում որքանով է Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի այս տրագիկոմեդիկ «պաստանովկան» կամ սուգ խաղալը հարգանքի տուրք, թող դատեն ընթերցողները՝ վերհիշելով այն արհավիրքը, աղետը, որ նրանց կառավարման այս 6 տարիներին ապրեց Արցախը և Հայաստանը:

Երբ ընդդիմադիր զոհվածի մայրերը հրապարակավ են իրենց ցավն ու բարկությունն արտահայտում, այդ թվում՝ «Եռաբլուրում» ակցիաներ անելով, որպեսզի թույլ չտան Փաշինյանին մոտենալ իրենց զավակների շիրիմներին, իշխանության ներկայացուցիչներն իրենց իրավունք են վերապահում բարոյական խրատներ տալ որդի կորցրած մայրերին, նրանց ընտանիքների անդամներին, թե սուգը պետք է լուռ արտահայտել: Իսկ «Եռաբլուրում» բարոյակա՞ն է պաստանովկա անելը՝ իրավապահ մարմինների և տասնյակ թիկնապահների ուղեկցությամբ՝ ֆոտոսեսիա, տեսահոլովակ, հատուկ սգացող դեմքի արտահայտություն, ծնկաչոք «պոզա»… և, իհարկե, իրենց մուտքը չփակող զոհվածների ծնողներ:

Ավելին, արդյոք բարոյակա՞ն է զոհվածներին անուղղակի մասնակից դարձնել իրենց սեփական քաղաքական օրակարգի քարոզչությանը: Դատեք ինքներդ:

Փաշինյանը թաքնվում է 44-օրյա պատերազմի զոհվածների հետևում

Մարդ ու կին այցելելով Եռաբլուր, ապա ֆեյսբուքյան էջում տեսանյութի հետ Փաշինյանը հետևյալ գրառումն է կատարել.

«Միայն 44-օրյա պատերազմին հաջորդած տարիներին մենք խորությամբ և ամբողջությամբ բացահայտեցինք, թե ինչ է տեղի ունեցել մեր շուրջ՝ անկախության առաջին օրերից ի վեր։ Բացահայտվածն, ընդ որում, դեռ պետք է մարսենք, դեռ պետք է հասկանանք, դեռ պետք է կարողանանք ճիշտ հետևություններ անել, որը հեշտ չէ. ցավը շատ մեծ է, էմոցիաները շատ բուռն, և այսպիսով՝ սառը դատողության և վերլուծության համար տարածքը շատ փոքր։ Ինձ համար հետևությունը մեկն է. մեր Նահատակները մեզ համար պետություն ունենալու նոր հնարավորություն են բացել։ Այդ հնարավորությունը (չգիտակցված) սկսեցինք կորցնել Անկախության ձեռքբերումից գրեթե անմիջապես հետո, իսկ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո կորցրինք՝ թվում է անդառնալիորեն։

Նահատակները նոր հնարավորություն ստեղծեցին մեզ համար։ Ինչու, ինչպես՝ այսօրվա խոսակցության նյութ չէ։ Այսօրվա խոսակցության նյութը մեկն է՝ Փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, Նահատակների զոհողության ամենախոսուն փառաբանությունը»,- Եռաբլուր այցի մասին պատմող հոլովակին կից գրել է Նիկոլ Փաշինյանը, ով, ըստ էության, կրկնել է Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի առիթով իր ուղերձում հնչեցրած միտքը՝ «2020 թվականին անկախության կորստի եզրին հասնելով՝ Իրական Հայաստանի ռազմավարությամբ ստացել ենք մեր պետության հարատևության տեսական թեզը գործնական ռելսերի վրա դնելու իրական հնարավորություն»:

Այս ամենը հարցեր է առաջացնում և եզրակացությունների տեղիք տալիս:

Բայց նախ հարց՝ բա մեր տղաները «հանուն ոչնչի չէին զոհվե՞լ», ինչպես իշխանափոխությունից հետո ասել էր Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, թե՞ այստեղ ավելի վտանգավոր բան կա՝ «նախկինների ժամանակ զոհվածներն են հանուն ոչնչի զոհվել», որովհետև, Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ, «1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո անդառնալի կորցրած անկախությունը չենք կարողացել վերականգնել», և միայն 44-օրյա պատերազմում մի քանի հազար զոհերը նման հնարավորություն տվեցին:

Իրականում 44-օրյա պատերազմի արդյունքում և դրանից հետո մենք կորցրեցինք Արցախի և Հայաստանի սուբյեկտայնությունն ու սուվեներությունը, իսկ ավելի ուշ՝ ամբողջապես Արցախը, որը ղարաբաղյան հակամարտությունը նախ հանեց ԵԱՀԿ ՄԽ ֆորմատից և տեղափոխեց Հայաստան-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների ձևաչափ՝ Թուրքիայի քավորությամբ, և ոչինչ, որ 2020 թվականի պատերազմի օրերին Հայաստանը մերժել էր Իրանի միջնորդական առաքելություն ստանձնելու առաջարկը, իհարկե, ոչ հայամետ բաներ կային այդտեղ, բայց Թուրքիայի միջնորդությամբ հայամետ որևէ բան կա՞:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրելՓարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարարԴագաղներով իշխանության եկածները հուզվում են․ ՍուրենյանցՀունգարիայի վարչապետ Մադյարի նախկին կինը նրան մեղադրել է շանտաժի և ընտանեկան բռնության մեջՄոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվելԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան80 տարի անց բացվում է ստորգետնյա ռազմական կենտրոնըՓաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-իցՈջիլներ՝ խցերում, մահվան մթնոլորտ՝ Նուբարաշենում․ ի՞նչ է կատարվում բանտի պատերի ներսում (տեսանյութ) 3.3 մլրդ դրամի ներդրում, 35 տեսակի վարդ․ Գևորգ Պապոյանն այցելել է ջերմատնային տնտեսություն Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունըՎաղ թե ուշ Իրանն ինքը կցանկանա գործարք կնքել. ԲեսենթԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՀՀ ՊՆ պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի համաժողովին513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ ՄոսկվայումՀայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածությունՀայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության հարցերՉինաստանը ավելի քան 100 ռազմանավ է դուրս բերել Թայվանի դեմ․ բացահայտվել են գաղտնի զորավարժություններըԳվինեայի ճգնաժամից հետո Բուրկինա Ֆասոն հայրենադարձրել է ավելի քան 45 հազար մարդուԱբու Դաբիի միջադեպից հետո Դվալիշվիլին ազատ է արձակվել․ RAF-ը հայտնել է նրա վերադարձի մասինՍահմանների բացում և վիզաների ազատականացում․ քննարկում՝ Գերմանիայի դեսպանի հետԳևորգ Պապոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանըԱվտոբուսի և բեռնատարի բախում Հնդկաստանում․ առնվազն 23 զոհԿիբերհարձակում Գերմանիայի ռազմական անօդաչուների արտադրողի դեմ․ բանակը դադարեցրել էր դրանց թռիչքներըՎարչապետը փորձագետներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները Շաքիի միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է․ նյութերն ուղարկվել են դատախազինՖինլանդիան մերժում է ՆԱՏՕ-ից դուրս գալու քննարկումը․ Պեսկովը հերքում է պահանջըՄերցի ուղերձը Թրամփին՝ առանց անակնկալների․ առջևում Պուտինի հետ հանդիպումն էԱրշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ Սպիտակում ՔՊ-ի թեկնածուի գրանցումը վիճարկվում է․ հանձնաժողովը դիմում է դատարանԲրուքլինում բնակելի շենքի փլուզման հետևանքով երկու երեխա է մահացելՂարիբյանի գոլը փրկեց մերոնց․ Հայաստան–Կիպրոս՝ 1։1«Չէի կարողանում շարժվել»․ Սիները պատմել է ծնկի վնասվածքի մասինԶիդանի առաջին պարտությունը․ Իտալիան 3։1 հաշվով հաղթեց ՖրանսիայինՔեյնը պատմություն կերտեց․ ռեկորդային 126-րդ խաղն ու Անգլիայի հաղթական գոլըNBA-ի պատմության մեջ առաջինը․ 52 միավոր, 11 արդյունավետ փոխանցում ու զրո կորուստԲժիշկը զգուշացրել է Ամանորին ընդառաջ արագ նիհարելու վտանգների մասին Պոչետինոն՝ «Մանչեսթեր Յունայթեդի» նոր մարզիչ․ առաջին փորձությունը՝ «Լիվերպուլը»Զելենսկին հայտարարել է, որ Starshield համակարգը սահմանափակումներ է պահպանում Ուկրաինայի համարԱմեն օր տարբեր ժամի՞ եք քնում․ հետազոտողները կապ են գտել դեպրեսիայի հետԾխողների մոտ դեմենցիայի ռիսկը 31%-ով բարձր է․ 61 հետազոտության տվյալներըԺամերով հեռուստացույցի առջև․ կապ է հայտնաբերվել երիկամների աշխատանքի վատթարացման հետԿրծքագեղձի քաղցկեղը՝ մեկ արյան թեստո՞վ․ փորձնական մեթոդի խոստումնալից արդյունքըԻնֆարկտից հետո ո՞վ է առավել վտանգված․ նոր մոդելը կարող է օգնել բժիշկներինՍալվադորը զինված ռոբոտներ է կիրառել Հաիթիի ավազակախմբերի դեմԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 13-ին Թունավոր մշուշ Դելիում․ օդի աղտոտվածության ցուցանիշը գերազանցել է 400-ըԾեծկռտուք Աբու Դաբիում․ Դվալիշվիլիի մասնակցությունը մրցաշարին հարցականի տակ էՎան Հոլենն ընդդեմ Շումերի․ պայքար ԱՄՆ Սենատի դեմոկրատների ղեկավարության համարՃապոնիան կարող է կիսով չափ կրճատել որոշ զենքերի գնումները․ Reuters
Ամենադիտված