Մեկնարկել են Իրանի ԻՀՊԿ-ի և ադրբեջանական բանակի հատուկ ջոկատայինների համատեղ զորավարժությունները
ԱշխարհՄեկնարկել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և ադրբեջանական բանակի ցամաքային ստորաբաժանումների հատուկ ջոկատների համատեղ զորավարժությունները, հայտնում է Tasnim-ը։
Նշվում է, որ «Համատեղ զորավարժություններ Արաս» անունը ստացած վարժանքները կանցկացվեն 4 օր Արդաբիլ նահանգում։
Ըստ Իրանի ԻՀՊԿ-ի, այս զորավարժությունների նպատակն է «ամրապնդել երկկողմանի հարաբերությունները, համատեղ համագործակցությունը կազմակերպված ապօրինի զինված խմբավորումների դեմ պայքարում, ապահովել ընդհանուր սահմանների անվտանգությունը, բարձրացնել ռազմական կարողությունները և ընդլայնել պաշտպանական համագործակցությունը մարտավարական և օպերատիվ մակարդակներում՝ երկու երկրների ընդհանուր շահերին համապատասխան համաձայնագրերի հիման վրա»։
Աղբյուր` news.am