Դեսպանը ասել է, թե ինչպես է Թուրքիան օգնել Ուկրաինային
ԱշխարհԹուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռազմանավերի անցման համար Բոսֆորի և Դարդանելի նեղուցների փակումը «Ուկրաինայի պաշտպանության առանցքային փուլերից մեկն է»։ Նրա խոսքերը մեջբերել է Ukrinform գործակալությունը։
Դիվանագետի խոսքով՝ դա Ռուսաստանի Դաշնությանը թույլ չի տվել օգտագործել ծովում ուկրաինական նավատորմի նկատմամբ ունեցած առավելությունը՝ մարտական գոտում առաջխաղացման և Օդեսայի ու Նիկոլաևի նկատմամբ վերահսկողության տակ առնելու համար։
Բոդնարը նաև նշել է, որ Թուրքիան ռազմական գործողությունների սկսվելուց հետո «դարձել է լուրջ տրանսպորտային հանգույց» և ընդգծել է Անկարայի դերը «հացահատիկի գործարքի» կնքման գործում։
Թուրքիան փակել է Սև ծովի նեղուցները բոլոր երկրների ռազմանավերի համար 2022 թվականի մարտին՝ Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո։