Հայաստանի բասկետբոլի հավաքականը մեծ տարբերությամբ զիջեց Ավստրիային
ՍպորտԲասկետբոլի աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ հյուրընկալեց Ավստրիայի ընտրանուն:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած խաղի առաջին քառորդում Ավստրիայի հավաքականը հստակ էր նետումներում և հազվադեպ էր սխալվում ու առաջ անցավ հաշվի մեջ՝ 22:39: Երկրորդ քառորդում Հայաստանի հավաքականը հավաքեց ընդամենը 6 միավոր: Թիմերը մեծ ընդմիջման գնացին Ավստրիայի մեծ առավելությամբ`28:68:
Երրորդ և վերջին քառորդներում ևս Ավստրիան մեծացնում էր առավելությունը և Հայաստանի հավաքականը պարտվեց 49 միավորի տարբերությամբ` 80:129:
Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի 2025 թվականի փետրվարի 20-ին`արտագնա խաղում մրցելով Ալբանիայի հետ: