Լիտվան զենքի խմբաքանակ է փոխանցել Ուկրաինա
ԱշխարհՎիլնյուսը Կիևին է հանձնել բանակի համար նախատեսված զենքի և տեխնիկայի խմբաքանակ, հայտնում է Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Լիտվան շարունակում է ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Այս շաբաթ Ուկրաինա են հասել նրա բանակի համար էլեկտրական գեներատորներ, M113 զրահամեքենաների պահեստամասեր, տարբեր տեսակի զենքեր և դրանց մասեր։ Լիտվան, ի պատասխան Ուկրաինայի խնդրանքների, այս տարի արդեն մատակարարել է 155 մմ տրամաչափի զինամթերք, M113 զրահամեքենաներ, հակադրոնային համակարգեր, ձմեռային սեզոնային սարքավորումներ և տաք հագուստի հավաքածուներ, Carl Gustaf հակատանկային նռնականետեր, RISE-1 հեռահար պայթեցման համակարգեր, գեներատորներ, բեռնիչներ, կցանքներ և հարակից այլ սարքավորումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Պաշտպանության նախարարությունը նշել է, որ Ուկրաինական հակամարտության սկզբից Վիլնյուսը Կիևին ավելի քան 705 միլիոն եվրոյի չափով ռազմական օգնություն է ցուցաբերել։
Գերատեսչությունը նաև հավելել է, որ «Լիտվայի ընդհանուր աջակցությունն Ուկրաինային երկարաժամկետ է և արդեն գերազանցել է մեկ միլիարդ եվրոն»։
Աղբյուր` euromedia24.com