Պալմերն ԱՊԼ-ի նոր ռեկորդ գրանցեց
ՍպորտԱՊԼ-ի՝ այս պահին ընթացող հանդիպման առաջին խաղակեսում Քոուլ Պալմերը դարձավ պոկերի հեղինակ։
Պալմերն ԱՊԼ-ի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է՝ ով պոկեր է ձևակերպել մեկ հանդիպման առաջին խաղակեսում։
«Չելսիի» կիսապաշտպանը «Բրայթոնի» դեմ հանդիպման առաջին խաղակեսում (4:2, առաջին խաղակես) խփեց 4գոլ:
Անգլիացին նախ գոլի հեղինակ դարձավ 21-րդ, ապա 27-րդ րոպեին, իսկ հետ 30-րդ րոպեին արդեն հեթ-տրիկի հեղինակ դարձավ։ Իսկ 41-րդ րոպեին նա արդեն պոկեր ձևակերպեց։
Այսպիսով, Քոուլ Պալմերն ընթացիկ առաջնության 6 հանդիպումներում խփել է 6 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում, փոխանցում է Armsport-ը։