«Ամեն ինչի մասին խոսում են»․ Սամվել Կարապետյանը՝ իշխանության կողմից ՀԷՑ–ը խլելու խոսակցությունների մասին․ News.am
ՔաղաքականԻշխանությունը ոչ մի քայլ չի անում ՀԷՑ-ը խլելու համար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Էջմիածնի մայր տաճարի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք իշխանությունը ցանկանում է խլել ՀԷՑ-ը, հայտնում է News.am-ը։
Նա նաեւ հերքեց այն տեղեկությունը, որ որոշակի չափաբաժին է իշխանությունը ցանկանում պետականացնել:
«Ամեն ինչի մասին խոսում են, դուք էլ եք խոսում»-հավելեց Կարապետյանը: