ԱԺ-ի մոտ բախումների հետևանքով տուժած 8 անձ հիվանդանոցում է. Անահիտ Ավանեսյան
ԱԺ-ի մոտ չորեքշաբթի տեղի ունեցած բախումների հետեւանքով տուժած քաղաքացիներից 8-ը դեռեւս գտնվում են հիվանդանոցում։ Այսօր լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ ոստիկանությունն իրավաչափ է գործել, իսկ քաղաքացիների վնասվածքները «թեթեւ» են։
«Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում, մյուսներն էլ, կարծում եմ, այս 1-2 օրվա մեջ դուրս կգրվեն։ Կարծում եմ՝ ոստիկանությունը գործել է իրավաչափ, համաչափ և իրականացրել է իր պարտքը՝ պաշտպանելու հասարակական կարգը Հայաստանում: Այո՛, երբ որ ցուցարարները չեն պահպանում հասարակական կարգը, օրինապահ չեն, այո, ոստիկանությունն ուժ կիրառող կառույց է»- նշեց նա:
Հիշեցնենք, որ կիրառված լուսաձայնային նռնակներից տուժել է նաեւ NEWS.am-ի օպերատորը, որի ոտքն է կոտրվել եւ հնարավոր է՝ վիրահատվի։ Փաստորեն, ըստ առողջապահության նախարարի, սա «թեթեւ» վնասվածք է։