«Հայկական կողմը պետք է ընտրություն կատարի»․ Բաքուն կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին Ակունք գյուղում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու Opel-ը. վերջինը կողաշրջվել է, կա վիրավոր Հայաստանը պետք է հնարավորինս արագ վերացնի Սահմանադրությամբ «տարածքային պահանջների խնդիրը». Ալիևի ներկայացուցիչ Ռուսաստանի և Իրանի առանցքի շուրջ կառուցված ապագան անցանկալի է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների համար․ Օ՛Բրայեն Դոլարն ու եվրոն էժանացել են. տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ին Շախմատի համաշխարհային ֆեդերացիան շնորհավորել է Լևոն Արոնյանի ծննդյան տարեդարձը Իսրայելը հարվածել է Գազայի կենտրոնում գտնվող մզկիթին և դպրոցին․ առնվազն 24 մարդ է զոհվել Իլոն Մասկը մասնակցել է Թրամփի քարոզարշավին (տեսանյութ) Մոսկվա-Երևան թռիչքները կարող են դադարեցվել․ ԶԼՄ Տարածքների շուրջ «առևտուր» չի լինելու. Զելենսկի Երևանում Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար Երևանում անլուծելի է դարձել կոյուղու խնդիրը․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) 

Փարաքարի և Մերձավանի ղեկավարներին մեղադրանք է ներկայացվել, նրանք կալանավորվել են․մանրամասնում է ՔԿ-ն

Քաղաքական

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Փարաքար  համայնքի ղեկավարի, Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի և նույն համայնքի իրավաբանական բաժնի առաջատար մասնագետի կողմից ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու դեպքի մի շարք հանգամանքներ։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի Փարաքար  համայնքի՝ ղեկավարման գործառույթներով օժտված նախկին պաշտոնատար անձը, պաշտոնավարման ընթացքում նպատակ է հետապնդել համայնքին պատկանող՝ Փարաքար համայնքի բնակավայրերից մեկում գտնվող 63.2 քմ մակերեսով տնտեսական շինությունը, 70.2 քմ մակերեսով ծածկը և սպասարկման համար անհրաժեշտ՝ բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.3027 հա մակերեսով հողամասը 2022թ․ դեկտեմբերի 9-ին կայանալիք աճուրդի միջոցով օտարել այդ բնակավայրի վարչական ղեկավարի նախընտրած անձին։

Այդ նպատակով նրանք, խմբի կազմում, իշխանական և ծառայողական լիազորությունները, ինչպես նաև դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, նշված՝  հայտարարված աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձանցից սահմանված կարգով հայտեր ընդունող առաջատար մասնագետին հանձնարարել են մինչև հայտերի ընդունման համար սահմանված ժամանակահատվածի ավարտը լքել աշխատանքի վայրը՝ այդ կերպ ստեղծելով խոչընդոտներ հայտեր ներկայացնելու ցանկություն ունեցող քաղաքացիների համար: 

Առաջատար մասնագետն իր հերթին, պաշտոնատար անձանց հետ խմբի կազմում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դիտավորությամբ, չի կատարել ծառայողական պարտականությունները և կատարելով ստացված ապօրինի հանձնարարությունը՝ հայտեր ներկայացնելու վերջին օրը լքել է աշխատանքի վայրը:

Բացի այդ, վերջինս, վերոնշյալ պաշտոնատար անձանց հանձնարարությամբ, աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնած անձանց ինքնության վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել բնակավայրի վարչական ղեկավարին։ Վերջինս,  Փարաքար համայնքի՝ ղեկավարման գործառույթներով օժտված նախկին պաշտոնատար անձի գիտությամբ և թողտվությամբ, ինչպես անձամբ, այնպես էլ՝ այլ անձանց միջոցով, 2022թ․ դեկտեմբերի 6-ին հանդիպել է հիշյալ աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնած բնակիչների հետ մտերիմ

հարաբերությունների մեջ գտնվող անձանց, նրանց տարբեր եղանակներով համոզել, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածել աճուրդով օտարման ենթակա հիշյալ անշարժ գույքերն ի սկզբանե իրեն պատկանելու վերաբերյալ՝ արգելելով վերջիններիս աճուրդին մասնակցելու հայտեր ներկայացնել: 

2022թ․ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ձևական աճուրդում հաղթող է ճանաչվել բնակավայրի վարչական ղեկավարի նախընտրած անձը, որից հետո Փարաքար  համայնքի՝ ղեկավարման գործառույթներով օժտված նախկին պաշտոնատար անձի կողմից 2022թ․ դեկտեմբերի 12-ին կայացվել է հիշյալ գույքերն աճուրդում հաղթող ճանաչված անձին օտարելու մասին որոշում, ինչի հիման վրա կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր։ Արդյունքում՝ վերոնշյալ գույքերը 17.699.130 ՀՀ դրամով ապօրինի օտարվել է այդ անձին։

Նշված 3 պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու արդյունքում էական վնաս է պատճառվել ինչպես աճուրդին մասնակցության ցանկություն հայտնած անձանց, այնպես էլ Փարաքար համայնքի օրինական շահերին։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված երեք պաշտոնատար անձանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ 

Նշված անձինք ձերբակալվել են, և նրանց ներկայացվել են մեղադրանքներ։  Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ Փարաքար համայնքի՝ ղեկավարման գործառույթներով օժտված նախկին պաշտոնատար անձի, նույն համայնքի համապատասխան բնակավայրի վարչական ղեկավարի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Առաջատար մասնագետի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Հայկական կողմը պետք է ընտրություն կատարի»․ Բաքուն կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեինԱկունք գյուղում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու Opel-ը. վերջինը կողաշրջվել է, կա վիրավոր Հայաստանը պետք է հնարավորինս արագ վերացնի Սահմանադրությամբ «տարածքային պահանջների խնդիրը». Ալիևի ներկայացուցիչ «Եթե քո մասին միայն լավն են խոսում, ուրեմն դու միջակ ես». Հասմիկ Կարապետյանը՝ ամուսնալուծության լուրերի մասին Ռուսաստանի և Իրանի առանցքի շուրջ կառուցված ապագան անցանկալի է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների համար․ Օ՛ԲրայենԴոլարն ու եվրոն էժանացել են. տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ինՇախմատի համաշխարհային ֆեդերացիան շնորհավորել է Լևոն Արոնյանի ծննդյան տարեդարձը Իսրայելը հարվածել է Գազայի կենտրոնում գտնվող մզկիթին և դպրոցին․ առնվազն 24 մարդ է զոհվել Իլոն Մասկը մասնակցել է Թրամփի քարոզարշավին (տեսանյութ)Մոսկվա-Երևան թռիչքները կարող են դադարեցվել․ ԶԼՄՏարածքների շուրջ «առևտուր» չի լինելու. ԶելենսկիԵրևանում Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարԵրևանում անլուծելի է դարձել կոյուղու խնդիրը․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Ադրբեջանցի պատգամավորները կոչ են արել խզել ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը«Երևան-Էջմիածին-Երևան, 50 կիլոմետր»․ Փաշինյանը կրկին հեծանիվ է վարել (տեսանյութ)Լաս Վեգասում վայրէջքի ժամանակ ինքնաթիռ է բռնկվել (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ Աստղագուշակ՝ հոկտեմբերի 6-ի համար Օրվա խորհուրդ. հոկտեմբերի 6 Դպրությունն Արարատի թագավորությունում․ Միքայել Բադալյան Թուրքիայում զինված կինը ներխուժել է ծննդատուն եւ պատանդ վերցրել աշխատակիցներինԳազ չի լինիՄադրիդում առաջին անգամ կցուցադրվեն Սերգեյ Փարաջանովի ֆիլմերըՃապոնիայում ստեղծվել է «Ռուբիկ»-ի ամենափոքր խորանարդը Հրաժարվել են գնել Ալլա Պուգաչովայի ամառանոցը «անճաշակ վերանորոգման» պատճառովՆիկոլ Փաշինյանի ստախոսությունը հերքվեց սահմանադրական դատարանի որոշման մակարդակով. Լեւոն ԶուրաբյանՋուր չի լինելու․ հասցեներ Ռոնալդուն շրջանցում է Մեսսիին աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստների վարկանիշումՔՊ-ական «Շիշ բռնող» մականվամբ հայտնի պատգամավորի մերձավորի ֆիրման 21 մլն դրամաշնորհ է ստացել և լուծարվելԻսրայելը պարտավոր է պատասխանել Իրանի հրթիռային հարձակմանը, և մենք դա կանենք․ ՆեթանյահուՎերջում մենք ուղղակի գաղթական ենք դառնալու, իսկ մեր բոլոր քննարկումները` իմաստազուրկ. Վարուժան Գեղամյան Դու գնացիր, իսկ ես քո տունն եմ կառուցում. Կարին ՏոնոյանՄոսկվա կինոթատրոնի մոտ վարդագույն շոուն հակասական է ընկալվել հանրության կողմիցԵս չէի մասնակցի, կողքն էլ չէի կանգնի. քաղաքացիները՝ Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքի մասինՀարությունյանի վերջին վայրկյաններին խփած գոլը չփրկեց Կրասնոդար 2-ին պարտությունիցՊայթեցրել են ԶԱԷԿ-ի անվտանգության պետի մեքենան. նա մահացել է (տեսանյութ)Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են ՄատենադարանՎիճաբանություն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում․ըստ մասնակիցների, որոնցից մեկը նախկին քննիչ է, հնչել են կրակոցներ «Եթե երգերս իմ մասին լինեին, ուրեմն ես ամիսը մեկ պետք է բաժանվեի». Սիրուշո Անին հրաժարվեց նկարահանվել իմ նոր ֆիլմում` կտրուկ. Մհեր ՄկրտչյանԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա կույսի Մասունքը, կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ«Պետրոս Ղազարյանի՝ Հանրայինի ուղիղ եթերում իրեն հյուր լինելու հրավերն ընդունում եմ». Կարեն Բեքարյան Ուզու՞մ ես առանց Նիկոլ Հայաստան՝ վաղը՝ ժամը 18։00-ին, արի՛ Հանրապետության հրապարակ.Մելիք-ՇահնազարյանՖրանկոֆոնիայի գագաթաժողովում բանաձեւ են ընդունել. համերաշխություն են հայտնել Հայաստանին և խաղաղության գործընթացինՄոտ մեկ ժամ, ԱԹՍ-ի նմանվող սարք է այսօր պտտվել Երեւանի երկնքում. տեսանյութՖրանսիան կանգնած է հայ եղբայրների կողքին. ՄակրոնՓաշինյանի համար «Քաղաքացու օրը» տոնը նվիրված է Ազգային ինքնության պահպանմանըԼևոն Տեր-Պետրոսյանի և Վովա Գասպարյանի ընտանիքները կբարեկամանանԿառավարությունը նպատակ ունի հասնել երկրում տնտեսական համաչափ զարգացմանը․ ՊապոյանԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրավունքների կտրուկ վատթարացման իրավիճակը (տեսանյութ)
Ամենադիտված