Լևոն Տեր-Պետրոսյանի և Վովա Գասպարյանի ընտանիքները կբարեկամանան
ՀասարակությունՆախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի որդին ամուսնության առաջարկություն է արել Լևոն Տեր - Պետրոսյանի թոռնիկին` Լյուսյային: Այս մասին գրում է Հրապարակը:
Երիտասարդները տևական ժամանակ հանդիպում էին, թեև նրանց հարազատներից ոմանք չէին խրախուսում այդ հարաբերությունները: Վերջերս Գասպարյանի որդին հանդիսավոր պայմաններում ռոմանտիկ առաջարկություն է արել և աղջիկն ընդունել է առաջարկությունը: Հիշեցնենք, որ աղջկա մորական պապն էլ Դավիթ Շահնազարյանն է: