Հայաստանի հավաքականը կմասնակցի հրաձգության երիտասարդների աշխարհի առաջնությանը Աշխարհի ամենաթերագնահատված երկիրը՝ ըստ փորձառու զբոսաշրջիկի Հյուսիսային Կորեան կրկին աղբով լցված օդապարիկներ է նետել դեպի Հարավային Կորեա 29 տարեկանում մահացել է բալետի պարուհի Միքայելա Դե Պրինսը Երգչուհի Մալենայի նոր լուսանկարները (լուսանկարներ) Չինաստանը ԱՄՆ-ից պահանջում է հրաժարվել ապրանքների մաքսատուրքի բարձրացման ծրագրից Գեղամ ջան դու հայրենասեր մարդ ես, պատրաս՞տ ես արդյոք մտնել քո լռությամբ մի մեղքի տակ, եթե այդ երեխաների մի մասը մի քսան տարուց հոգեկան կամ ֆիզիկական խնդիրներ ունենան. Քոչարյան «Վլադիմիր Պուտինը կստորագրի իր մահվան դատավճիռը». Բոլթոն Վեհափառը ՄՔԴ նախկին դատախազին է ներկայացրել Հայաստանի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրները ՌԴ-ն հավանում է ուկրաինական խնդրի բանակցությունների համար «կամուրջ կառուցելու» Չինաստանի ծրագիրը 

Հայաստանի տնտեսական խնդիրների թանձրացող ստվերը. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Համաշխարհային տնտեսությունը փորձում է հարմարվել առկա աշխարհաքաղաքական իրողություններին, որի արդյունքում մեծ փոփոխություններ են տեղի ունենում արտադրության, կապիտալի հոսքի և մատակարարման շղթաների շրջանակում։ Բազմաթիվ երկրներ փորձում են դիվերսիֆիկացնել տնտեսական հարաբերությունները՝ նվազեցնելով իրենց կախվածությունը որևէ տնտեսական շղթայից։ Օրինակ՝ վերջին շրջանում արևմտյան երկրները փորձում են նվազեցնել իրենց կախումը Չինաստանից ապրանքների ներկրումից։ Հենց դրանով պայմանավորված՝ բարձր մաքսատուրքեր են սահմանվում չինական արտադրության մի շարք ապրանքատեսակների՝ մասնավորապես էլեկտրամեքենաների նկատմամբ, իսկ արևմտյան ներդրումները Չինաստանից հոսում են դեպի արևել յան Ասիայի այլ երկրներ։ Բայց Հայաստանում հաշվի չեն առնվում տնտեսության դիվերսիֆիկացիայի ու նոր մատակարարման շղթաների կարևորությունը։

Ուկրաինայում ընթացող պատերազմից ի վեր մեծանում է մեր տնտեսական կախվածությունը արտաքին գործոններից։ Իսկ արտաքին գործոնները կարող են տնտեսական դիսբալանսի, ինչու չէ՝ նաև լուրջ խնդիրների պատճառ դառնալ։ Բայց այս հանգամանքի վրա բարձրագույն իշխանության կողմից որևէ մեծ ուշադրություն չի դարձվում։ Խնդիրն այն է, որ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ նոր տնտեսական իրավիճակը դեռևս շարունակում է դրական ազդեցություն ունենալ մեր տնտեսության վրա։ Պատահական չէ, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024 թվականի առաջին կիսամյակին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 10,4%-ով։ Բայց եթե 2024 թվականի փետրվարին արձանագրվել է 16,4 % տնտեսական ակտիվություն, ապա հետագա ամիսներին այն սկսել է նվազել՝ հունիս ամսին արդեն կազմելով 7,1%։

Ու նախատեսվում է, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը հետագա ամիսներին էլ ավելի է նվազելու։ Ու այս իրողությունը կանխատեսելի է նաև տնտեսական ոլորտի ներկայացուցիչների համար։ Պատահական չէ, որ փորձագիտական շրջանակներում կանխատեսում են, որ տնտեսական աճը տարեվերջին կլինի մոտ 6 տոկոսի շրջանակում: Իսկ այսպիսի տնտեսական միտումը չի կարող իր ազդեցությունը չունենալ երկրի հարկաբյուջետային համակարգի վրա։ Օրերս «Լույս» հիմնադրամը ներկայացրել է 2024 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ իր վերլուծությունը, որտեղ մտահոգիչ է համարվում հատկապես այն պատկերը, որ մշակող արդյունաբերության (առաջին կիսամյակի բարձր տնտեսական ակտիվության «լոկոմոտիվի»՝ ոսկերչական գործունեության ծավալների մասով) աճի կտրուկ դանդաղում է նկատվել, ինչի հետևանքով 2024 թվականի երկրորդ եռամսյակում յուրաքանչյուր ամիս արձանագրվել է մշակող արդյունաբերության կուտակային աճի՝ նախորդ ամսվա ցուցանիշից զգալիորեն ավելի ցածր մակարդակ։

Ու եթե մի ժամանակ իշխանությունները հպարտանում էին, թե սպասվածից ավելի հարկային եկամուտներ են հավաքագրել, Փաշինյանն էլ կառավարության նիստերում այսպիսի իրողությունն անվանում էր «աննախադեպ», ապա հիմա իրավիճակը կտրուկ փոխվել է։ Այս տարվա առաջին կիսամյակում բյուջեի եկամուտների աճի տեմպը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի քան եռակի պակաս է՝ պայմանավորված հարկային եկամուտների և պետական տուրքերի աճի ավելի քան քառակի դանդաղմամբ։ ՀՀ պետական բյուջեի 2024 թվականի առաջին կիսամյակի ընդհանուր եկամուտները կազմել են 1,243.7 մլրդ դրամ և ճշտված պլանի նկատմամբ թերակատարվել են 8 %-ով։ Ու թերևս դրանով է պայմանավորված, որ կառավարությունում անընդհատ մտածում են, թե ինչ նոր հարկատեսակներ ու տուրքեր կարող են ավելացնել, որպեսզի բյուջեի եկամուտներն ապահովեն։ Բայց եթե կարճաժամկետ իմաստով այսպիսի քաղաքականության արդյունքում բյուջեի եկամուտները կարող են ավելանալ, ապա երկարաժամկետ կտրվածքով այն իր բացասական հետևանքներն է ունենալու տնտեսության՝ մասնավորապես փոքր ու միջին բիզնեսի վրա ու հանգեցնելու է հարկային եկամուտների էլ ավելի կրճատման։

«Լույս» հիմնադրամի կատարած վերլուծությունը ցույց է տալիս, որ 2024 թվականի առաջին կիսամյակում թերակատարվել են պետական բյուջեի նաև ծախսերը։ Ընդ որում, դա վերաբերում է թե՛ ընթացիկ, թե՛ կապիտալ ծախսերին։ Եվ այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեն ունեցել է 11 մլրդ դրամի հավելուրդ, մինչդեռ ծրագրված էր ունենալ 56,4 մլրդ դրամի պակասուրդ: Այսինքն, բյուջեի կատարումը պլանից շեղվել է շուրջ 67,4 մլրդ դրամով: Մի կողմից՝ բյուջեի թերակատարումը, բնականաբար, պայմանավորված է եկամուտների թերակատարմամբ, իսկ մյուս կողմից էլ՝ այն կապված է այն հանգամանքի հետ, որ կառավարության կողմից նախատեսված ծրագրերն ուղղակի չեն իրականացվել։ Ուշագրավն այն է, որ գրեթե չեն իրականացվել ՀՀ-ի համար կենսական նշանակություն ունեցող այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են «Ռազմարդյունաբերության համալիրի զարգացումը» և «Թվային փոխակերպման գործընթացի իրականացումը»։ Այնինչ, եթե բյուջեով նախատեսված ծախսերը կատարվեին, ապա դա իր դրական էֆեկտը կունենար նաև ընդհանուր տնտեսական աճի միջավայրի վրա։ Թերևս ոլորտի պատասխանատուներն ընդունակ չեն կազմակերպել նախատեսված ծրագրերի արդյունավետ իրականացումը։ Իսկ այս ամենը վկայում է, որ ինչպես Հայաստանի տնտեսության մեջ, այնպես էլ հարկաբյուջետային համակարգում եղած խնդիրներն ավելի են խորանալու։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայաստանի հավաքականը կմասնակցի հրաձգության երիտասարդների աշխարհի առաջնությանըԱշխարհի ամենաթերագնահատված երկիրը՝ ըստ փորձառու զբոսաշրջիկիՀյուսիսային Կորեան կրկին աղբով լցված օդապարիկներ է նետել դեպի Հարավային Կորեա29 տարեկանում մահացել է բալետի պարուհի Միքայելա Դե ՊրինսըԵրգչուհի Մալենայի նոր լուսանկարները (լուսանկարներ)Չինաստանը ԱՄՆ-ից պահանջում է հրաժարվել ապրանքների մաքսատուրքի բարձրացման ծրագրիցԳեղամ ջան դու հայրենասեր մարդ ես, պատրաս՞տ ես արդյոք մտնել քո լռությամբ մի մեղքի տակ, եթե այդ երեխաների մի մասը մի քսան տարուց հոգեկան կամ ֆիզիկական խնդիրներ ունենան. Քոչարյան«Վլադիմիր Պուտինը կստորագրի իր մահվան դատավճիռը». ԲոլթոնՎեհափառը ՄՔԴ նախկին դատախազին է ներկայացրել Հայաստանի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներըՌԴ-ն հավանում է ուկրաինական խնդրի բանակցությունների համար «կամուրջ կառուցելու» Չինաստանի ծրագիրըՖրանսիան ևս մեկ անգամ հաստատում է Հայաստանի կողքին լինելու որոշումըՔՊ-ի հեռանալուց հետո նոր կերևա, թե ինչ մեծ ծավալի թալանով են զբաղվել․ միայն ԱՆԻՖ-ում 10 միլիարդ դրամից ավելի գումար է վատնվել․ Աննա ԳրիգորյանԵրկարակեցության համար պատասխանատու են առողջության հինգ կարևոր ցուցանիշները. GeroScienceԻրավապաշտպան Կարապետ Պողոսյանը տնային կալանքից ազատ է արձակվել. փաստաբաններԻրանը հերքել է Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ վաճառելու լուրերըՔՊ-ականները բիզնես նախաճաշի ֆորմատով հանդիպել են առևտրային բանկերի ղեկավարների հետԱզատի ջրամբարի ճանապարհին բախվել են Toyota-ն և Mercedes-ը, վերջինը գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ«Եվրոպական ժառանգության օրերը» Հայաստանում մեկնարկել է Արենիում անցկացվող Արհեստների միջազգային փառատոնովՄեկնարկվել է «Իմ հավատամքը. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան» ֆիլմի պրեմիերան (տեսանյութ)Փրկարարները Վանաշեն գյուղի տներից մեկի բակից հեռացրել են մոտ 85 տոննա ջուրՄահը վերափոխվեց կյանքի, Խաչը մահվանից դարձավ կյանքի խորհրդանիշ․ Սուրբ Խաչի տոնԱստծո կամքով հանդիպեցի Ավոյին ու հասկացանք՝ սիրում ենք իրար. Նունե Եսայան (տեսանյութ)Երկրաշարժ՝ Կասպից ծովումԵրևանում տեղացած հորդառատ անձրևի պատճառով կրկին Մաշտոցի պողոտան հայտնվել էր «շրջափակման» մեջՔՊ-ական պատգամավորը ժամկետից ուշ է հայտարարագիր ներկայացրել. ինչ ունեցվածք ունի Էդուարդ Աղաջանյանը. Armlur.amԲրյուսելում տեղի է ունեցել երաժշտական երեկո՝ նվիրված Արցախին ու արցախահայությանըԱյս ֆիլմը բոլորի մասին է. Նազիկ ԱվդալյանԾնունդդ շնորհավոր գեներալ ջան․ ազատությո՛ւն մեր բոլոր գերիներին/ռազմագերիներին․ Տիգրան ԱբրահամյանԿյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դրամատուրգ, երգիծաբան Սամվել ԽալաթյանըՍամի Նասերին բեքսթեյջ կադրեր է հրապարակել «Սուրբը 2» սերիալի նկարահանումներից (լուսանկարներ)Ինչպես 5 տարի պարտվել Իգոր Սարգսյանին և չկարողանալ տղամարդավարի ընդունել դա. Yerkir.amԱրտառոց դեպք՝ ՀՀ մարզերից մեկում․ծնողների պնդմամբ` դպրոցում երեխայի նկատմամբ ոտնձգություն է կատարվելՄխիթար Հայրապետյանը ծանոթացել է «Ինժեներական քաղաք»-ում ընթացող աշխատանքներինԵրևանում հորդառատ անձրևի հետևանքով բազմաբնակարանային շենքի հիմնական պատը մասամբ փլուզվել էԹրամփի դեմ մահափորձի ժամանակ ԱՄՆ Գաղտնի ծառայության աշխատանքում խախտումներ են հայտնաբերվել Սիմոն Զավարյանի շիրիմին ՀՅԴ մեծ ընտանիքը համալրվեց նորագիրներով. Գեղամ Մանուկյան Գազայում երկու օրում իսրայելական հարվածներից 64 մարդ է զոհվել (լուսանկարներ)Հրդեհ է բռնկվել Գավառում հայտնի «Մոդա Լիկա» հագուստի խանութում. shamshyan Աշխարհի երիտասարդ պատգամավորները հավաքվել են Հայաստանում. ԱԺ-ն ամփոփել է գլոբալ համաժողովըՌուսաստանն ու Ուկրաինան «103-ը՝ 103-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են իրականացրելԻնչու է ID քարտ «հանելը» դարձել մեծ խնդիր. մանրամասներ Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Furniture Expo 2024 կահույքի մասնագիտացված ցուցահանդեսը Փաշինյան. Պետությունը հենց դրա համար է, որ ստուգի, արդյո՞ք կենացով ստանձնված տուրքը տրվել է հայրենիքին «Հանգչիր խաղաղությամբ». Սա է իրենց պատկերացրած խաղաղությունը. Արթուր Խաչատրյան Ավելի քան 20 երկիր հաստատել է իր մասնակցությունը BRICS գագաթնաժողովինԻ՞նչ է կատարվում անշարժ գույքի շուկայում․ 168․am Թշնամին փաստացի կանգնած է Արփա գետի հունի մոտ. Անժելա Էլիբեգովա Հայաստանի և Ադրբեջանի միջև կոմունիկացիաների ապաշրջшփակումը հնարավոր է եռակողմ հայտարարության շրջանակներում. ՌԴ փոխվարչապետԱրարատյան փողոցում Opel-ը բախվել է կայանած բեռնատարի կցորդիչին. վարորդը զրկվել է կյանքից Իգոր Սարգսյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից
Ամենադիտված