Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ծաղկազարդը Ավինյանի ղեկավարման օրոք ԱՆԻՖ-ը մոտ 2.5 մլն դոլար է փոխանցել նրա համադասարանցու ընկերությանը. «Ազատություն» Տաջիկստանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Լույս չի լինի Մկրտության արարողության ժամանակ արված խմբակային լուսանկարը` ուրիշի կնոջը սիրահետելու և ծեծի ենթարկվելու առիթ Ինչ-որ ժամանակ հայրիկիս փրկած անցեղ շունն էս բոլոր տարիներին փրկում էր մեզ․ Նազենի Հովհաննիսյան Ի՞նչ արդյունք կարող են տալ հայ-ադրբեջանական բանակցությունները Թուրքիայում՝ հայասպան պետության հովանու ներքո․ Արմեն Այվազյան Թրամփը 1 տարով երկարաձգել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները Ձյուն կտեղա. եղանակն ապրիլի երկրորդ կեսին Գազ չի լինի Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում Վերակառուցումից հետո Մեղրիի անցակետի թողունակությունը մի քանի անգամ կավելանա 

Վահան Տերյանի առաջին այցելությունը Հովհաննես Թումանյանին

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Վ.Տերյանի առաջին այցելությունը Հով. Թումանյանին, որի նկարագրությունը Տերյանը տվել է նամակով: Իսկ Թումանյանի հետ Տերյանը առաջին անգամ հանդիպել է Լեոյի դասախոսության ժամանակ…

Այսօր գնացել էի Հովհ.Թումանյանի մոտ «Իլյա Մուրոմեցի» թարգմանությունը վերցնելու և մի բան հարցնելու: Որովհետև պատահմամբ ընկա նրա մոտ, ուստի ոտանավորներս էլ հետս էին: Նա հետաքրքրվեց և կարծում եմ նրա կարծիքները քեզ համար անհետաքրքիր չեն լինի, ուստի ուզում եմ համառոտ կերպով քեզ հայտնել մեր խոսակցության բովանդակությունը: Նախ և առաջ ընդհանուր տպավորությունը. մտնում եմ մի շքեղ կաբինետ, ուր երեք շկաֆ կա և մի գրքակալ լիքը գրքերով և` ընտիր գրքերով: Կաբինետը ճաշակավոր է և տպավորիչ, մանավանդ որ չես սպասում այդպիսի բանի հանդիպելու հայ-գրողի, բանաստեղծի մոտ:

Գնացել էինք Սաթենիկի հետ: (Գրող Մադաթ Պետրոսյանի կինը):

Ընդունեց շատ սիրալիր: Մոտս էին Հովհաննիսյանի բանաստեղծությունները, որի մասին շատ խոսեցինք: Ես հայտնեցի այն միտքը, որ ես ավելի լավ կարծիքի էի այդ բանաստեղծի մասին, նախքան այդ ժողովածուն կարդալը: Նա համաձայնեց: Ապա տեսնելով ոտանավորներիս տետրն` ասաց, որ իրան ավելի է հետաքրքրում այդ «նոր բանաստեղծի տետրը»:

Պետք է նկատեմ, որ ես քաշվում էի, մանավանդ որ, չնայած իր պարզության, նա իմ վրա տպավորություն գործեց: Ինչ-որ գյոթեական բան կա նրա մեջ: Գուցե հասա՞կը, կամ հենց այն հանդարտ պարզությո՞ւնը – չգիտեմ:

Նա սկսեց թերթել տետրս: Սաթիկը շուտով գնաց: … Մնացինք ես ու Թումանյանը:

«Մի բան, որ իմ առաջին պահանջն է սկսնակ գրողից, - ասաց նա, - դա այն է, թե արդյոք մի ինքնուրույն – նոր բան բերո՞ւմ է այդ մարդը, կամ ցույց տալի՞ս է նշաններ այդ ունենալու: Ձեր վերաբերմամբ պետք է պատասխանել դրականապես: Դուք բանաստեղծ եք: Դա ամենագլխավորն է: Դուք խոսքերի հետ չեք խաղում: (Օրինակ է բերում Ահարոնյանին, որը խոսքերի հետ խաղում է և դրանով կորցնում է երեք քառորդը իր ունեցածի): Հետո խոսում է արվեստի վրա ունեցած իր կարծիքների մասին և վերջացնում է նրանով, որ ասում է. - «Ես ուրախությամբ ողջունում եմ ձեր մուտքը գրական ասպարեզ - բարո՛վ եկաք»:

Ապա խորհուրդ է տալիս նշանակություն չտալ զանազան թերթերի խոսքերին` գովասանական, թե վատաբանական լինենք նոքա – միևնույն է:

- Դուք, - ասում է նա, - ավելի լավ եք սկսում, քան մենք: Ես նկատում եմ, որ այստեղ մեղավորը ժամանակն ու պայմաններն են: Ընթերցողի համար դա նշանակություն չունի, - նկատում է նա, - երբ իբր ընթերցող վերցնում եմ մի գիրք, ուզում եմ, որ նա բավարարություն տա իմ պահանջներին, ես պարտավոր չեմ հաշվի առնելու նրա ստեղծագործության պայմանները: Հետո խոսեցինք այլ խնդիրների մասին, որ կհաղորդեմ բերանացի: Մի քանի տեղին ու նուրբ նկատողություններ արեց, որ ես աչքի առաջ կունենամ: Իհարկե:

Համենայն դեպս երևում է, որ խելացի և տաղանդավոր մարդ է:

Ի միջի այլոց խոսեցի մեր ալմանախի և երևակայիր, ասում է, որ իրենց մեջ էլ միտք է հղացել մի այդպիսի գործ սկսելու և արդեն կազմել են պոլսեցի և ռուսահայ գրողների ցուցակը, որ պիտի մասնակցեն: Արդյոք սա չի՞ խանգարի մեր գործին: Համենայն դեպս կոնկուրենցիայի խնդիր է ծագում:

Հյուրասիրեց թեյով:

Շտապում էի, այնպես որ շատ չնստեցի, թեև առանց այդ էլ արդեն մեկ ու կես [ժամ] տևեց մեր խոսակցությունը»:

 

Ս.Սուքիայսան «Էջեր Վահան Տերյանի կյանքից» գրքից

Նյութը` Ք. Ա-ի

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ծաղկազարդը Ավինյանի ղեկավարման օրոք ԱՆԻՖ-ը մոտ 2.5 մլն դոլար է փոխանցել նրա համադասարանցու ընկերությանը. «Ազատություն» Տաջիկստանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցելԼույս չի լինի Մկրտության արարողության ժամանակ արված խմբակային լուսանկարը` ուրիշի կնոջը սիրահետելու և ծեծի ենթարկվելու առիթ Ինչ-որ ժամանակ հայրիկիս փրկած անցեղ շունն էս բոլոր տարիներին փրկում էր մեզ․ Նազենի Հովհաննիսյան Ի՞նչ արդյունք կարող են տալ հայ-ադրբեջանական բանակցությունները Թուրքիայում՝ հայասպան պետության հովանու ներքո․ Արմեն ԱյվազյանԹրամփը 1 տարով երկարաձգել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները Ձյուն կտեղա. եղանակն ապրիլի երկրորդ կեսին Գազ չի լինի Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում Վերակառուցումից հետո Մեղրիի անցակետի թողունակությունը մի քանի անգամ կավելանա Չվհատվեք, շատ փորձություններով եք անցել, ոտքի կանգնել․ հանդիպում` ՀՅԴ Արցախի կառույցի անդամների հետ Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան- Թուրքիա երկկողմ օրակարգի ընթացիկ կետերը Միրզոյանը Անթալիայում արդեն ոչ թե խաղաղություն է մուրում, այլ խաղաղության մասին ակնարկ․ Մելիքյան Ամեն անգամ ինձ ավելի բարդ է տրվում Եվրոպայի չեմպիոնի կոչումը. Մալխաս Ամոյան Քննարկումներ Շվանիձորում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել Ադրբեջանը նոր պահանջ է ներկայացրել․ Արման Թաթոյան Գեղարքունիքում հայրը 16-ամյա որդուն կախված է գտել Ավտովթար՝ Արմավիրի մարզում․ կան վիրավորներ 46-ամյա հայրը կասկածվում է անչափահաս դստեր նկատմամբ nտնձգnւթյnւն կատարելու համար Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Ենոքավան հնարավոր է հասնել հիմնանորոգված ճանապարհով․ ՏԿԵՆ Երևանում կազմակերպվել է Հայոց gեղաuպանnւթյան 110-րդ տարելիցին նվիրված ցուցադրություն Թիվ 14 և 31 ԸԸՀ-ները ապրիլի 14-ին կգրանցեն Փարաքար և Գյումրի համայնքների ընտրված ավագանիներին. ԿԸՀ Եկե՛ք ստորագրենք խաղաղության պայմանագիրը․ եթե սկսենք քննարկել՝ որ տարածքը 100 տարի առաջ ում էր պատկանում, կհանգենք նոր հակամարտության․ Միրզոյանը՝ Թուրքիայում Նանուշյանի խայտառակ պահվածքն ԱԺ-ում. Անուշ Պողոսյան Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Տեղեկություններ կան, որ հայ սակրավորները ճանապարհ են հարթում ադրբեջանցիների համար․ Էդգար Ղազարյան (տեսանյութ) Եթե հայերն ավելի լավ իմանային հայոց պատմությունը՝ այսօր այդքան չէին զարմանա Հռոմի պապի և Վատիկանի խորքային հակահայկականությունից․ Արմեն Այվազյան Երբ Հանրապետականը փողոցում պայքարում էր նիկոլիզմի դեմ, նորաթուխ «ընդդիմադիրները» Նիկոլից պրեմիա էին ստանում. ՇարմազանովԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ արցախահայերին բռնահանելու համարԱնթալիայում մեկնարկել է Արարատ Միրզոյան-Հաքան Ֆիդան հանդիպումըՔաղաքացիները՝ Փաշինյանի վերընտրվելու մասին․ հարցում (տեսանյութ)Արթուր Ալեքսանյանը պարտվեց կիսաեզրափակիչում Իրանի մերձավոր շրջապատը ճնշում է գործադրել Իրանի ղեկավարի վրա` ստիպելով ԱՄՆ-ի հետ բանակցել միջուկային զենքի շուրջ. NYTՄեղրիում «Կրթվելը նորաձև է». Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՊարոն Մարուքյան, դուք իրավունք չունեք խոսել արժեքներից, որոնք ՔՊ-ի կողմից տարիներ շարունակ ոտնահարվել են. Հենրիխ Դանիելյան Ֆրանսիայում հայտարարել են՝ ԱՄՆ դիրքերն ուկրաինական բանակցություններում ավելի թույլ են, քան ՌԴ-ը (տեսանյութ) Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի հաղթող Չինաստանի հետ առևտրային պատերազմը լավ ավարտ կունենա. ԹրամփԱրցախցի երեխաներին մերժել են վիզա տրամադրել, որ մեկնեն մասնակցելու կարատեի Եվրոպայի առաջնությանը Վաղը կնշվի Ծաղկազարդը Քաղաքացիները՝ Հայաստանի անվտանգության մասին․ հարցում (տեսանյութ) Առանձնապես խոշոր չափերով ավազակությունը բեմադրություն էր․ Արարատի մարզի քրեական ոստիկանների բացահայտումը Կիևը մտադիր է հակամարտության մեջ ներքաշել Հունգարիային և Սլովակիային. ՕրբանՄայիսի ոչ աշխատանքային և տոնական օրերը Ադրբեջանը հակված է ագրեսիվ գործողությունների. Տաթևիկ Հայրապետյան Ագարակում նոր մաքսակետ է կառուցվում, անձնագրային հսկողությունն իրականացնում են ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը. Փաշինյան (տեսանյութ) Պետդեպարտամենտը աշխատակիցներին խնդրել է մատնել «հակաքրիստոնեական կողմնակալությամբ» գործընկերներին. Politico
Ամենադիտված