«Մեծ է կորուստը». Արցախում իր կյանքը զոհաբերած Էդգար Աղաբաբյանը (լուսանկար)
Society
Ցավով տեղեկացանք, որ հայրենիքի պաշտպանության համար պայքարում իր կյանքը զոհաբերել է մեր դպրոցի շրջանավարտ Էդգար Աղաբաբյանը։ Այս մասին ասվում է Երևանի հ. 98 հիմնական դպրոցի ֆեյսբուքյան էջում:
«Մեծ է կորուստը, և դժվար է գտնել սփոփանքի այն խոսքերը, որ այս ծանր պահին կթեթևացնեին Էդգարի հարազատների խոր վիշտն ու կմեղմեին նրա անդառնալի կորստյան ցավը։
Թող Աստված լույսի և խաղաղության մեջ պահի նրա հոգին և մխիթարություն ու սփոփանք շնորհի նրա հարազատներին: Մենք սգում ենք ձեզ հետ միասին և աղոթում Էդգարի պայծառ հոգու խաղաղության և հանգստության համար»,- ասված է հրապարակման մեջ։
