«Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Ռուբեն Ռուբինյան, Հակոբ Ասլանյան
AnalyticalԼՈւՐԵՐ.com-ը շարունակում է ներկայացնել այն պաշտոնյաների շարքը, ովքեր մոռացել են նախկինում իրենց արած հայտարարությունները և, սկզբունքայնության մաստեր կլաս ցուցադրելով, այսօր պնդում են տրամագծորեն հակառակը: Կանդրադառնանք պատգամավոր Հակոբ Ասլանյանին և ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին:
Պատգամավոր Հակոբ Ասլանյանը ոչ վաղ անցյալում հայտարարում էր, որ ինքը և իր թիմն Արցախի թիկունքին են: Ավելին՝ նա հայտարարում էր, որ իրենք չեն ճանաչում Արցախն Ադրբեջանի մաս և միջազգային հանրությունը պետք է դնի Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը: Իսկ ահա, թե ինչ է նա մտածում այս հարցի մասին այսօր:
Ինչ վերաբերվում է Ռուբեն Ռուբինյանին, ապա նշենք, որ տելեգրամյան ալիքներից մեկը հրապարակել է նախկինում հակաթուրք Ռուբեն Ռուբինյանի լուսանկարը (ձախից վերջինն է), որտեղ վերջինս մի խումբ երիտասարդների հետ ոտների տակ են քցել և կանգնել են Թուրքիայի դրոշի վրա, բայց ով հիմա, պարզվում է, դարձել է մոլի թրքասեր և, ինչպես գիտենք, նշանակվել է Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ...
Ահա թե ինչ կարծիք ունի այսօր հայ-թուրքական հարաբերությունների մասին Ռուբինյանը։