Եթե Ադրբեջանը զգա, որ ՀՀ-ի վրա հարձակումը կավարտվի գազատարների, նավթատարների վնասմամբ, այդ չորս գյուղը երբեք չի ուզի. Վարդան Ղուկասյան
PoliticalԵս ոչ մի սպասելիք չունեմ ՀՀ-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հանդիպումից. այս մասին ԼՈՒՐԵՐ. com-ի հետ զրույցում ասաց «Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով օրերս Բրյուսելում տեղի ունեցած ՀՀ-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հանդիպմանը։
«Ես ոչ մի սպասելիք չունեմ դրական իմաստով, որովհետև այս իշխանությունների հետ Բրյուսելն էլ չէ, ԱՄՆ-ն էլ չէ, ոչ մեկ ցանկություն չունի աշխատելու: Նույն Եվրոպան և ԱՄՆ-ն վաղուց հասկացել են, որ Նիկոլ Փաշինյան երևույթը խաղ է խաղում, անհասկանալի է, թե ում օգտին։
Փաշինյանը ինքը գործում է ՌԴ-ի հետ կեղծ պատերազմով, իբր ինքը ուզում է դուրս գալ ռուսական ազդեցության գոտուց։ Գնալուց մեկ օր առաջ բոլոր եվրոպամետներին լցրեց ԱԺ՝ մի նախադասություն խոսելու, որ ցույց տա, թե ինչքան եվրոպամետ ուժեր ունենք՝ շատ փող տան։
Եվրոպայում շատ լավ հասկացել են, որ նա ամբոջովին ռուսական ազդեցության տակ է և խաբում է իրենց էլ, ԱՄՆ-ին էլ, ինչպես խաբեց այս ազգին, նույն ձև խաբում է, որ ինքը ժողովրդավարական երկիր է ստեղծում, որ պայքարում է թմրամոլության դեմ, բայց մենք ՀՀ-ում տեսնում ենք, որ կոռուպցիան ծաղկում է, թմրամոլությունը ծախկում է։ Նա ռուսական ազդեցությունից կատեգորիկ չի ուզում և չի կարող դուրս գալ»,-նշեց Վարդան Ղուկասյանն ու հավելեց.
«Բոլորը սպասում էին միլարդավոր եվրոներ ստանան, բայց սա ինչ-որ չայեվոյ էր՝ մի երկրի համար կոպեկներ, մեր նման հարուստ, միլիարդատերերով լեցուն երկրի համար 270 միլիոն դոլարը Քեթրինի Միհրանի միայն մի գրպանում կա, էդ ի՞նչ թիվ ա, էն էլ՝ չորս տարով, ու պետք է ծրագիր ներկայացնի ինչի վրա է ծախսել, հետո էլ գալու են ստուգեն և դա շատ լավ ա, հասկացել են, որ պետք է հայերին փողը տալ ու ստուգել։
Ես շատ ուրախ եմ, որ միլիարդ չեն տվել, քանի որ դա վերադաձնել է պետք, ընկնելու էինք վատ վիճակի մեջ, 11 միլիարդ է արտաքին պարտքը, ո՞նց ենք տալու՝ չգիտեմ։ ՀՀ-ում 10 միլիարդ դոլարից ավել խաղադրույք է կատարվում, այս երկրին էդքան օգնություն եք տալիս, որ ի՞նչ լինի»։
Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ պետք է անի ՀՀ-ն ենթադրյալ հարձակման և պատերազմի վերսկսման ժամանակ, Վարդան Ղուկասյանը ասաց.
«Պատերազմի վերսկսումը հավանական համարում եմ, քանի որ ամեն բան տանում է դրան։ Ես պատերազմի շատ մեծ հավանականություն եմ տեսնում նաև տարածաշրջանում՝ Պարսկաստան և Իսրայել։ Ինչ վերաբերվում է, թե ինչ պետք է անի Հայաստանը, ապա կասեմ, որ եթե Ադրբեջանը համոզված լինի, որ ռազմական գործողությունները վերսկսելու դեպքում ՀՀ բանակը ցույց կտա իրեն, օրինակ՝ եթե ես լինեի ՊՆ նախարար, առաջին հերթին կթիրախավորեի գազատար, նավթատար խողովակները, հետո Ֆիզուլիի միջազգային օդանավակայանը, որը բացվեց շատ կարճ ժամանակում, հետո կթիրախավորեի Մինգեչաուրի ջրամբարը, Բաքուն, այսինքն, ստեղ ՀՀ-ի ձեռքերը պետք է լինեն ազատ և ոչ մի երկիր իրավունք չունի մեզ մեղադրելու հեռահար հրթիռներ կիրառելու կամ լայնամաշտաբ գործողությունների համար, քանի որ մենք ինքնապաշտպանվողի դիրքում ենք, եթե Ադրբեջանը զգա այդ քայլերը՝ չորս գյուղի համար չի հարձակվի։ Այս իշխանությունը միայն տվողի դերում է»,-նշեց նա։
«Սրանք պարտվող իշխանություն են ու պարտվող ընդդիմություն։ Մենք տեսնում ենք, որ ամեն օր մի կուսակցություն է բացվում ՍՊԸ-ի նման, բայց որևիցէ մի լիդեր, օրինակ էն Հայկ Մարության կլոունը, որ ուզում է դառնալ վարչապետ, մի թթու խոսք ասած չկա։ Վաղը եթե հայտարարվի պառլամենտական վաղաժամկետ ընտրություն, 100 կուսակցություն կլցվի դաշտ, բոլորը կուզեն դառնալ վարչապետ՝ դեմի հարևանը իրանց չի ճանաչում, բայց ուզում են վարչապետ դառնալ, բայց մեկը չի ասում Փաշինյանին ՝ ի՞նչ ես անում, էդքան տալով ու՞ր ես գնում։ Սրանց հետ մի լարի վրա խաղացող են բոլորը, պետական դավաճաններ են և եթե Ադրբեջանը մեկ վայրկյան զգա, որ իր կողմից ձեռնարկվող հարձակումը ՀՀ պետական սահմանի վրա կարա ավարտվի գազատարների, նաֆթատարների վնասմամբ, նա այդ չոր գյուղը երբեք չի ուզի, իսկ այս իշխանությունը անգամ ագրեսիվ հայտարարություն չի անում, ձև չկա, պիտի տանք ու տանք, վերցրու կնոջդ գնա ու հանձնվի, մեզանից ի՞նչ ես ուզում»,- ամփոփելով խոսքը՝ նշեց Վարդան Ղուկասյանը։