Ադրբեջանում արտահերթ ընտրություններ կանցկացվեն
SportԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել խորհրդարանը՝ «Միլլի մեջլիսը» ցրելու և սեպտեմբերի 1-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու մասին, գրում է APA-ն։
Խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենային այս տարվա նոյեմբերին:
Ինչպես հայտնել ենք, ավելի վաղ Ադրբեջանի իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության պատգամավորները միաձայն որոշում էին ընդունել՝ դիմելու Ալիևին «Միլլի մեջլիսը» ցրելու համար։