Ըմբիշ Գագիկ Ղազարյանը 10։0 հաշվով հաղթանակ է տարել և դուրս եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ
PublicationsՍերբական Նովի Սադում ընթացող Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունում 55 կգ քաշային Գագիկ Ղազարյանը վստահ հաղթանակ է տարել և դուրս է եկել եզրափակիչ փուլ։
Ղազարյանը 10։0 հաշվով հաղթանակ է տարել Բուլղարիայի ներկայացուցիչ Էսադ Բոզալի նկատմամբ։
Եզրափակիչում Ղազարյանը կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչ Բայսանգուր Օսմաևի հետ։
48 կգ քաշային Արմեն Պապիկյանը, 65 կգ քաշային Եղիշե Մոսեսյանը, 80 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար։
110 կգ Անդրանիկ Ջաղեթյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի։