Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը․ ԱԳՆ
SocietyՀՀ-ն ձեռնպահ կմնա «ՀԱՊԿ 2024թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի՝ 2023թ. նոյեմբերի 23-ի որոշմանը միանալուց և դրանով նախատեսված՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց։ Այս մասին գրում են լրատվամիջոցները՝ հղում անելով ՀՀ ԱԳՆ-ին։
Նշվում է, որ Հայաստանը միաժամանակ չի առարկել տվյալ որոշման՝ սահմանափակ ձևաչափով ընդունմանը։