Օրբանը խոսել է համաշխարհային պատերազմից խուսափելու Եվրոպայի «վերջին հնարավորության» մասին
PoliticalԵվրախորհրդարանում ընտրությունները, որոնք տեղի կունենան 2024 թվականի հունիսին, կարող են լինել երրորդ համաշխարհային պատերազմից խուսափելու վերջին հնարավորությունը։ Այս մասին Էստերգոմ քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, նրա խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։
«Եվրոպական ընտրությունները ժառանգների կողմից կհիշվեն որպես պատերազմի և խաղաղության հարցի վերաբերյալ որոշում... Երևի սա երրորդ համաշխարհային պատերազմից խուսափելու վերջին հնարավորությունն է»,- ասել է Հունգարիայի վարչապետը։
Միևնույն ժամանակ, նա կոչ է արել ընտրողներին աջակցել իշխող «Ֆիդես-Հունգարական քաղաքացիական միություն» կուսակցությանը Եվրախորհրդարանի ընտրություններում։