Հրանտ Մարգարյանն այցելել է «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ իրականացնող Լեո Նիկոլյանին
VideoՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը «Զվարթնոց» օդանավակայանում այցելել է ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին, ով շարունակում է իր հացադուլը։ Այս մասին տեղեկանում ենք Նիկոլյանի ֆեյսբուքյան էջից։
Ֆրանսահայ լրագրողը շնորհակալություն է հայտնել Մարգարյանին աջակցության համար։
Հիշեցնենք, որ Նիկոլյանին «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրերի ստուգման կետ հասնելուց հետո թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ տարածք` ասելով, որ նրա մուտքն արգելված է։ Նա անժամկետ հացադուլ է հայտարարել՝ պահանջելով իրեն գրավոր ներկայացնել, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան։