Համոզված ենք, որ խաղաղության պայմանագրի կնքմամբ կարող է վերջ դրվել երկարամյա հակամարտությանը և երկարատև խաղաղություն հաստատվել տարածաշրջանում. Միրզոյան
VideoՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի քաղաքական հիմքը պետք է լինի 1991 թվականի Ալմաթայի հռչակագիրը։ 1991 թվականի Խորհրդային Միության փլուզման պահի սահմանները պետք է լինեն երկու երկրների փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչման և սահմանազատման գործընթացի հիմքերը, Երևանում ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք համոզված ենք, որ հենց այս նույն սկզբունքի ամրագրմամբ և խաղաղության պայմանագրի կնքմամբ կարող է վերջ դրվել երկարամյա հակամարտությանը և կայուն ու երկարատև խաղաղություն հաստատվել տարածաշրջանում»,-ասաց Միրզոյանը։