«Պետք լինի 1000 ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից». ԵՊՀ պրոռեկտորը սպառնում է
SportԲագրատ սրբազանի կոչով Հանրապետությունում նախորդ շաբաթվանից մեկնարկած տոտալ դասադուլները շարունակվել են նաև այսօր: Երկրի Բարձրագույն ուսումնական հաստատություններում դասապրոցեսը խաթարված է եղել, ինչպես նաև ԵՊՀ-ում։
Բնականաբար, սա անհանգստացրել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին ու նրա դրածո պաշտոնյաներին:
Բուհ-ի ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանն այսօր ժողով է հրավիրել բուհ-ի դեկանների հետ և հանձնարարել նրանց անպայման արձանագրել բոլոր ուսանողների բացակաները։
Նա ասել է, որ բոլոր այն ուսանողներին, ովքեր շատ բացականեր ունեն, պետք է նկատողություն հայտարարել, և հավելել է, որ պետք է ամեն գնով դադարեցնել ուսանողների դասադուլը։