Հետամուտ եմ լինելու նման վարք ունեցող մանկավարժներին ժամ առաջ մեր մանկապարտեզներից մաքրելու գործում․ համայնքապետ
BlogosphereՎեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի մանկապարտեզում տեղի ունեցած զարհուրելի դեպքի առիթով տվյալ դաստիարակը եւ մանկապարտեզի տնօրենը հրավիրվել են ոստիկանության Արարատի բաժին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանը:
«Վստահեցնում եմ՝ մեղավորները խստագույն պատժի կենթարկվեն։ Հետամուտ եմ լինելու նաեւ նման վարք ունեցող մանկավարժներին ժամ առաջ մեր մանկապարտեզներից մաքրելու գործում»,-գրել է նա։