Սահմանազատման արդյունքում` Ղազախի շրջանի 4 գյուղը «վերադարձվել է» Ադրբեջանին․ Մուստաֆաև
Blogosphere«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքների արդյունքում` որոշվել է 12,7 կմ երկարությամբ սահմանագիծը»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ, սահմանազատման հանձնաժողովի ադրբեջանական կողմից նախագահ Շահին Մուստաֆաևը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նա հայտարարել է, որ սահմանազատման արդյունքում՝ «Ադրբեջանի Ղազախի շրջանի 4 գյուղերի՝ Բաղանիս Այրում, Աշաղը Ասկիպարա, Խեյրումլի և Կըզըլ Հաջիլի տարածքները (6,5 կմ քառակուսի) վերադարձվել են Ադրբեջանին»։
Մուստաֆաևը հավելել է, որ այդ տարածքներն այսօրվանից անցել են ադրբեջանցի սահմանապահների վերահսկողության տակ։