Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Կոբախիձեին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում նշված է.
«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Վրաստանի եղբայրական ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Անկախությունից ի վեր բարեկամ Վրաստանի հետ բոլոր ոլորտներում համագործակցության զարգացումը հանդիսացել է Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը: Այս առումով առանցքային նշանակություն ունի այս տարի Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության վերաբերյալ համատեղ հռչակագրի ստորագրումը: Հավատացած եմ, որ մեր կառավարությունների համատեղ և հետևողական աշխատանքի արդյունքում կկարողանանք լիարժեք օգտագործել այս հիմքը՝ մեր պետությունների միջև փոխգործակցությունն առավել խորացնելու և ընդլայնելու համար:
Կարևորում եմ այս տարվա մարտին Երևանում մեր ունեցած արդյունավետ քննարկումները երկկողմ և տարածաշրջանային հարցերի վերաբերյալ: Վստահ եմ, որ Հայաստանի և Վրաստանի միջև խորացող ռազմավարական գործընկերությունը, հիմնված մեր ընդհանուր արժեքների և քաղաքակրթական ընդհանրությունների վրա, կծառայի մեր երկու պետությունների և տարածաշրջանի կայունությանն ու բարգավաճմանը։
Կրկին շնորհավորում եմ այս կարևոր օրվա կապակցությամբ և բարեկամ Վրաստանին մաղթում խաղաղություն, բարօրություն և նորանոր հաջողություններ»։
Հետևեք միայն պաշտոնական տեղեկատվությանը և զերծ մնացեք չճշտված ու խուճապ առաջացնող լուրեր տարածելուց, հորդորում է ՆԳՆ-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել, Այրում կայարան Երկաթուղային փողոցում ջրալցվել են մի շարք տներ, Շնող գյուղից դեպի Թեղուտ հատվածում Օպել մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը (նախնական տվյալներով կա 1 զոհ), Այրում-Ալավերդի ավտոճանապարհին արգելափակվել է 1 բեռնատար (ամբողջությամբ ջրի մեջ, խցիկի վրա 2 քաղաքացի), Ալավերդի քաղաքում կան ջրալցված տներ և անասնագոմեր: