Աշխարհն ուղիղ եթերում հետևում է «Նեթանյահու» անունով վամպիրի բարբարոսությանը. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է ԱՄՆ-ին արևմտյան երկրներին Գազայի հատվածում արյունահեղության և «իսրայելական վամպիրիզմի» մեջ մեղսակցության մեջ, իսկ ՄԱԿ-ին՝ անգործության համար, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը։
«Ոչ մի պետություն ապահով չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելը չի անցնում միջազգային իրավունքի վերահսկողության տակ և իրեն պարտավորված չի համարում միջազգային իրավունքով: Աշխարհը ուղիղ եթերում հետևում է «Նեթանյահու» անունով վամպիրի բարբարոսությանը:
Իսրայելը ոչնչացրեց մարդկությունը Գազայում: Հեյ, ամերիկյան պետություն, այս արյունը նույնպես ձեր ձեռքերի վրա է, Եվրոպայի պետությունների և կառավարությունների ղեկավարներ, դուք դարձել եք այս վամպիրիզմի գործընկերները», - ասել է Էրդողանը խորհրդարանում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության նիստում։
«Միավորված ազգերի կազմակերպություն, ի՞նչ օգուտ ձեզնից 21-րդ դարում, եթե չկարողանաք կանգնեցնել ցեղասպանությունը, որը ուղիղ եթերում դիտում է ողջ մարդկությունը», - ասել է Էրդողանը։