Բագրատ Սրբազանն այլևս հանդիպում չի պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
PoliticalԻշխանությունների բիրտ ուժն ու վայրագ կեցվածքը որևէ կերպ չի կասեցնում վերջնարդյունքին հասնելու մեր պայքարը։ Այս մասին այսօր նշեց Բագրատ Սրբազանը:
«Մեզ ոչինչ հետ չի պահում այդ վերջնարդյունքից։ Հիմա չի զիջում, բայց զիջելու հարց չկա, հեռանալու հարց կա։ Բարի ճանապարհներով կգնա, խելոք է, գնալու է, այլևս իր հետ հանդիպում չեմ պահանջում»,- ասաց Սրբազանը։