Բլոգերը կռվել է կատաղած կապիկների հետ՝ որդուն փրկելու համար (տեսանյութ)
ВидеоԹաիլանդում ավստրալացի բլոգերը կռվել է կատաղած կապիկների հետ, որոնք հարձակվել էին իր որդու վրա լողափում հանգստանալու ժամանակ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Առավոտյան 38-ամյա Ռայլի Ուայթլումը և 29-ամյա Էլեյնա Կարաուսուն գնացել են ծովափ իրենց երկու որդիների հետ և փորձել են հրապուրել կապիկներին, որպեսզի ցույց տան իրենց երեխաներին, սակայն ապարդյուն։
Ավստրալացիները վերադարձել են այնտեղ մայրամուտին և մոտեցել են կենդանիներին։ Ագրեսիվ կապիկներն անսպասելիորեն հարձակվել են նրանց վրա։ Կենդանիներն սկսել են խլել ընտանիքին պատկանող պայուսակները, որոնցում գտնվում էին նրանց անձնագրերը, փողերը և հեռախոսները, ինչպես նաև հարձակվել են բլոգերների կրտսեր որդու վրա։ Տեսանյութում ֆիքսվել է այն պահը, երբ հայրը հուսահատորեն փորձում է փրկել իր մեկամյա որդուն պրիմատներից։ Տղամարդուն հաջողվել է վախեցնել կապիկներին՝ հարվածելով նրանցից մեկին և գրկել է որդուն։ Չնայած դրան՝ ավստրալացին բազմաթիվ թեթև վնասվածքներ է ստացել։
Ավստրալացիները ստիպված են եղել դիմել բժիշկների՝ փայտացման և կատաղության դեմ պատվաստանյութեր ստանալու համար։ Ուայթլումը ուշագնաց է եղել ցավոտ ներարկումից։
Բլոգերները չգիտեին, որ լողափը հայտնի է կապիկների հարձակումներով։ Եթե Ուայթլումն ու Կարաուսը տեղյակ լինեին այդ մասին, նրանք չէին գնա այդ լողափում հանգստանալու։