Կարկուտը վայրէջքի ժամանակ կոտրել է Austrian Airlines-ի ինքնաթիռի քիթն ու ապակիները
Мир![Կարկուտը վայրէջքի ժամանակ կոտրել է Austrian Airlines-ի ինքնաթիռի քիթն ու ապակիները](/timthumb.php?src=disc/10-06-24/722cf5f4c9141ac646a1a0cff254ccb3.jpg&w=780)
Ավստրիական ավիաուղիների ինքնաթիռը Վիեննայում վայրէջք կատարելիս՝ ուժեղ կարկուտի հարվածներին է ենթարկվել, սակայն, չնայած վնասին, բարեհաջող վայրէջք է կատարել։ Այս մասին հայտնում է Kronen Zeitung թերթի կայքը։
Սոցցանցերում հրապարակված լուսանկարում երևում է՝ կարկուտի հետևանքով վնասվել են օդաչուների խցիկի ապակիները և օդանավի քիթը: Օդաչուներին հաջողվել է բարեհաջող վայրէջքի տանել ինքնաթիռը, նշում է պորտալը։
Ավստրիական ավիաուղիների Airbus A320 ինքնաթիռը Մայորկա կղզուց թռչում էր Վիեննա։
![](banners/armflix.jpg)