200 миллионов долларов США Америабанку от IFC – крупнейшая сделка IFC, когда-либо заключенная с финансовым учреждением в Армении Новогодний подарок для арцахских детей «Армянское небо» Виктора Коноплёва Ара Мкртчян назначен Почетным консулом Иордании в Армении Степанакертский русский драматический театр порадует юных зрителей новогодним спектаклем «Золушка и рок-н-ролл» Юбилейный концертный тур Трио имени Хачатуряна Америабанк запускает EventHub.am – простое и удобное решение для покупки билетов на мероприятия Благодаря финансированию в размере 120 миллионов драмов от мецената Микаела Варданяна 4 приграничных села Тавуша газифицированы, а в 3 селах был проложен водопровод Сирийская дилемма: все против всех Спектакль по постановке приглашенного режиссера: новое в Степанакертском русском драматическом театре Армения и диаспора в поисках взаимопонимания Журнал The Banker назвал Америабанк банком года Армении в 2024г 

Փաշինյանին է ներկայացվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը

Чрезвычайный случай

Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը:

Տիգրան Խաչատրյանը նախ զեկուցել է հաշվետու տարում նախարարական կոմիտեի նիստերի և միջգերատեսչական խմբերի գործունեության մասին, որոնց շրջանակում իրականացվել է միջգերատեսչական փոխգործակցություն ենթադրող գործընթացների համակարգում և օպերատիվ միջամտություն, առանձին ներդրումային ծրագրերի ընթացիկ աշխատանքների համակարգում:

Փոխվարչապետը ներկայացրել է նաև 2023-ին հումանիտար ճգնաժամի կառավարման՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հումանիտար աջակցություն ցուցաբերելու նպատակով աշխատանքային խմբի գործունեությունը և Հումանիտար կենտրոնի կողմից առաջնային արձագանքի կազմակերպչական աշխատանքները: Մասնավորապես՝ իրականացվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների հաշվառման և տեղավորման շուրջօրյա աջակցության կետեր` Կոռնիձորում, Գորիսում և Վայքում, տարածքային հումանիտար կենտրոնների ստեղծում մարզկենտրոններում և խոշորացված համայնքներում, սոցիալական աջակցության ծրագրերի մշակման և իրականացման միջգերատեսչական համակարգում: Իրականացվել են կայուն կենսապայմանների ապահովման հետ կապված աշխատանքներ, այսինքն՝ առաջնային սոցիալական աջակցության միջոցառումներ, կեցության աջակցություն, առողջապահական, կրթական և սոցիալական պաշտպանության մեխանիզմների հասանելիություն, զբաղվածության ապահովում, բնակարանային ապահովություն, զբաղվածության հնարավորություններ` բնակարանային ծրագրի շրջանակում նախընտրելի բնակավայրերում: Զեկուցվել է, որ 2024 թ. ապրիլ ամսվա տվյալներով՝ ՀՀ-ում աշխատանքի է անցել ԼՂ-ից բռնի տեղահանված 16 հազար 300 անձ, 1065 անձ էլ ունի գործող ա/ձ կամ գրանցված է որպես ընկերության հիմնադիր/մասնակից:

Միջազգային համագործակցության շրջանակում փոխվարչապետի գլխավորությամբ և ՄԱԿ-ի ՓՀԳՀ գրասենյակի աջակցությամբ ձևավորվել է փախստականների խնդիրների համակարգման հարթակ՝ զարգացման և հումանիտար գործընկեր կառույցների մասնակցությամբ:

Այնուհետև Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է 300 դպրոցի կառուցման հետ կապված 2023-ին իրականացված աշխատանքները: Ըստ փոխվարչապետի, իրականացվել է կառուցման ենթակա դպրոցների և կրթահամալիրների տեղորոշում՝ ըստ բնակավայրերի, Կառավարության որոշմամբ հաստատվել է 300 դպրոցների ցանկը, սահմանվել են գնման առանձնահատկություններ նախատեսող կարգավորումները: Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են նաև կարողությունների ձևավորմանը և ռեսուրսների հնարավորինս համաչափ տեղաբաշխմանն ուղղված միջոցառումներ:

Ներկայացնելով ընթացիկ ցուցանիշները՝ զեկուցվել է, որ 2024 թվականի մայիսի 31-ի դրությամբ շահագործման է հանձնվել 8 դպրոց՝ ընդհանուր թիվը հասցնելով 28-ի, 43 դպրոցում ընթանում են շինարարական աշխատանքներ, որոնցից 24-ը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև 2024թ․ ավարտը: 2023թ. դեկտեմբեր ամսին հայտարարվել է 83 նոր մրցույթ, պայմանագիր է կնքվել 23 կազմակերպության հետ, իրականացված ընթացակարգային փոփոխություններից հետո հայտարարվել է ևս 50 նոր մրցույթ․ 43-ի դեպքում կնքվել է պայմանագիր, 7-ի դեպքում հայտերը ներկայացման փուլում են: 2024թ․ ընթացքում նախատեսվում է հայտարարել ևս 21 նոր մրցույթ: Ընդհանուր առմամբ, ավարտվել և իրականացման տարբեր փուլերում են գտնվում 165 դպրոցների ու կրթահամալիրների կառուցման աշխատանքներ։

500 մանկապարտեզների կառուցման ծրագրի հետ կապված զեկուցվել է, որ ընդհանուր առմամբ իրականացման տարբեր փուլերում են գտնվում 430 մանկապարտեզների և նախակրթարանների կառուցման աշխատանքներ։

Անդրադարձ է կատարվել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու և Վեդիի ջրամբարի կառուցման ընթացքին: Նշվել է, որ մեկնարկել են Ագարակ-Քաջարան հատվածի շինաշխատանքները, իսկ ջրամբարի կառուցումն ավարտական փուլում է: Արդեն իսկ սկսվել է ջրի ամբարման գործընթացը:

Նիկոլ Փաշինյանը խոսելով Ագարակ-Քաջարան ճանապարհահատվածի ծրագրի մասին՝ նշել է, որ Սյունիք կատարած այցի ընթացքում առավել մանրամասն է ծանոթացել նախագծին և հավելել. «Միայն այդ հատվածն ահռելի մեծ նախագիծ է, և այդտեղ պետք է ուշադիր լինենք: Իհարկե, միջազգային մրցույթ է, կառուցապատող ընկերությունից տպավորությունը լավն էր, որովհետև այդ կարգի նախագծեր է իրականացրել: Իրոք, ռազմավարական շատ մեծ ծրագիր է: Հույս ունեմ, որ նախանշված ժամկետներում կկարողանանք իրականացնել»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը Սյունիք կատարած այցի հետ կապված ևս մեկ դիտարկում է կատարել՝ հիշեցնելով, որ 2021 թվականից ինտենսիվ ճանապարհաշինարարական աշխատանքներ են այնտեղ իրականացվել: Վարչապետն արձանագրել է, որ կառուցված ճանապարհային ցանցի շնորհիվ հնարավորություն է ստեղծվել քննարկել Հյուսիս-հարավի առնվազն որոշ հատվածներ վճարովի դարձնելու հնարավորությունը:

Սուբվենցիոն ծրագրերի մասով փոխվարչապետը ներկայացրել է, որ հաշվետու ժամանակահատվածում հաստատվել է 273 հայտ, ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 92,7 մլրդ դրամ, ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումը՝ 49,4 մլրդ դրամ:

Փաշինյանն ընդգծել է, որ սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները: Որպես օրինակ վարչապետն ընդգծել է Սյունիքի մարզ կատարած իր այցի ընթացքում բարձրացված խնդիրը, մասնավորապես, ոռոգման ջրի հետ կապված: «Մենք ի՞նչ ենք արձանագրում, չնայած, ենթադրում եմ, գիտեինք, բայց տեղում դա ավելի շուտ և ավելի արագ է արձանագրվում: Հսկայական հողատարածքներ, որտեղ կարող են բարձր գնային սեգմենտի մշակաբույսեր մշակվել, ցորեն են ցանում, այնտեղ կարող է նուռ աճել, թուզ աճել, կիվի աճել, կոմերցիոն մեծ հետաքրքրություն ունեցող մշակաբույսեր, բայց ուղղակի հնարավոր չէ՝ ոռոգման ջրի բացակայության պատճառով»,- ասել է վարչապետը՝ շեշտելով ջրային խնդիրների լուծման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ սուբվենցիոն ծրագրերի միջոցով: Այս առումով, վարչապետը կարևորել է քաղաքական առաջնահերթություններին ավելի մեծ ուշադրություն դարձնելու հանգամանքը: «Հետևաբար, սուբվենցիոն ծրագրի մեր հայեցակարգն ու գաղափարաբանությունը պիտի գուցե փոխենք, սուբվենցիոն համակարգը համապատասխանեցնենք մեր քաղաքականություններին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանին մանրամասներ են ներկայացվել գործարար միջավայրի զարգացման, քաղաքաշինական ներդրումային ծրագրերի, ջրային ոլորտում առկա խնդիրների քարտեզագրման և դրանց հասցեագրման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խմբի ձևավորման, պատժամիջոցների ռիսկերի կառավարման վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել Հին Երևան և 33-րդ թաղամասի կառուցապատման ծրագրերին և առկա խնդիրներին, որոնց առնչությամբ Փաշինյանը տվել է համապատասխան հանձնարարականներ:

Անդրադառնալով հանրային կառավարման բարեփոխումներին՝ նշվել է, որ 2023 թ. օգոստոսի 11-ի ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխվել է ՀԿԲ ռազմավարության, ճանապարհային քարտեզի և արդյունքային շրջանակը, հստակեցվել է լիազորությունների շրջանակը, ՀԿԲ ռազմավարության միջոցառումների իրականացման համար փոխվարչապետի գրասենյակում ձևավորվել է փորձագիտական թիմ:

Բարեգործական ծրագրերի մասով Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է, որ ստացվել է 842 հայտ, որից հաստատվել է 829-ը, մերժվել՝ 13-ը, փոխվարչապետի որոշումներով բարեգործական որակված ծրագրեր են իրականացրել 127 կազմակերպություն:

Անդրադարձ է կատարվել նաև ճանապարհային անվտանգության ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Զեկուցվել է, որ իրականացվել է ճանապարհատրանսպորտային պատահարների տվյալների հաշվառման համակարգի արդիականացում, «Հայաստանի ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարության» նախագծի եւ գործողությունների ծրագրի մշակում, հանրակրթական ուսումնական հաստատություններում ճանապարհային անվտանգության վերաբերյալ կրթական պարտադիր ծրագիր ներդնելու հնարավորություն, ճանապարհների գնահատման միջազգային ծրագրի (iRAP) կիրառման հնարավորություն՝ ճանապարհներն ըստ անվտանգության մակարդակի վարկանիշավորելու նպատակով և այլն:

Փաշինյանը նշել է, որ ճանապարհային անվտանգության խնդիրները պետք է ամբողջական գույքագրել և առաջարկել համապատասխան լուծումներ: Մասնավորապես, վարչապետն ընդգծել է ճանապարհային նշանների հետ կապված խնդիրները՝ ավելացնելով, որ իրականացված վերլուծությունների համաձայն՝ ճանապարհներին տեղադրված տեսախցիկների համակարգը լիարժեք անվտանգություն չի ապահովում, և աշխարհի բազմաթիվ երկրներ անցել են արագությունը տարածության վրա չափելու համակարգի: «Բայց հիմա մենք մտածում ենք, որ գուցե արժե, որ «Ա» կետից «Բ» կետը հասնելու ճանապարհը չափվի և այլն: Ես ուրիշ խնդիր եմ տեսնում, դրա մասին նաև խոսել եմ, ճանապարհային նշանների այն աստիճանի առատություն կա որոշ հատվածներում, որ ակնհայտորեն վարորդին շփոթության մեջ է դնում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
200 миллионов долларов США Америабанку от IFC – крупнейшая сделка IFC, когда-либо заключенная с финансовым учреждением в АрменииНовогодний подарок для арцахских детей Изгнанный с родной земли арцахский театр успешно выступил в Мурманске «Армянское небо» Виктора КоноплёваАра Мкртчян назначен Почетным консулом Иордании в АрменииЕдинственное спасение для Армении - вхождение в Союзное государство. Айк Бабуханян Степанакертский русский драматический театр порадует юных зрителей новогодним спектаклем «Золушка и рок-н-ролл»Юбилейный концертный тур Трио имени ХачатурянаАмериабанк запускает EventHub.am – простое и удобное решение для покупки билетов на мероприятияБлагодаря финансированию в размере 120 миллионов драмов от мецената Микаела Варданяна 4 приграничных села Тавуша газифицированы, а в 3 селах был проложен водопроводСирийская дилемма: все против всехСпектакль по постановке приглашенного режиссера: новое в Степанакертском русском драматическом театреАрмения и диаспора в поисках взаимопонимания Журнал The Banker назвал Америабанк банком года Армении в 2024гАмериабанк назван лучшим банком Армении в сфере недвижимости по версии Euromoney Вышедшая в свет новая монография академика Рубена Сафрастяна анализирует программы геноцида в Османской империи в 1876-1915 гг. Покорение арктической сцены Степанакертским русским драматическим театром Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Экстремисты прикрываются религией«Не забудем, не простим!» Российские летчики почтили память боевых товарищей в АрменииРегиональная торговая «диверсификация» и реальная картина: «Паст» Благодаря помощи от Карена Варданяна в размере 119 млн драмов, два военно-спортивных колледжа оснастились спортивным инвентарем и автобусамиВ Тбилиси состоялась презентация книг «Араратское время» и «Голоса Бессмертия» Непревзойденный цинизм: «Паст» Вклад в науку: Ереванский филиал РЭУ отметил выпуск 10-го, юбилейного номера сборника «проблемы социально-экономического развития: поиски перспективы, решения»Общественно-политическое собрание «третьей силы» прошло в условиях строгой конфиденциальности Юрий Навоян: грузинская мечта воплощается в жизньАрмения между двух огней: «Паст»В июне 2024 г. в Стамбуле, в отеле Интерконтиненталь состоялась встреча․ информация из турецких источниковМолдавский провал повысит «цену» Пашиняна: «Паст»Идеолог «Реальной Армении» и настоящая ... реальность: «Паст» Каковы будут последствия сбора подписей для референдума по вопросу вступления в ЕС? «Паст» Тень западной «демократии»: а кому в Армении запретят избираться? «Паст»Великая Победа-80. Грант Карапетян: «О фронтовых буднях на передовых позициях можно рассказать на несколько томов...» Пашинян пытается продать «антироссийскую политику» Западу подороже: «Паст» Бизнесмену и меценату Микаелу Варданяну присвоено звание Почетного гражданина общины МасисИз-за пожара на нефтебазе в Феодосии эвакуированы 1047 жителейКурсы валют в АрменииАртур Хачатрян: Личный интерес Пашиняна соответствует государственным интересам АзербайджанаЕС одобрил создание нового санкционного механизма против РФvАлиев заверил в своей приверженности «региональной мирной повестке»Во Флориде эвакуируют миллионы человек в ожидании урагана «Милтон»Начальник полиции РА наградил представителей посольства США медалями «За укрепление сотрудничества»Посольство США в Ереване отреагировало на заявление БортниковаОмбудсмен РА обсудила с директором регионального офиса UNFP демографическую стратегию АрменииАрхиепископ Баграт: Какой-то представитель Генпрокуратуры готов принять нас в приемной – это форма общения?Протестующие пытались сжечь перед зданием генпрокуратуры Армении чучело Никола ПашинянаРоссия не вмешивается в дела Армении и Азербайджана: ПесковАрхиепископ Баграт потребовал возбудить уголовное дело в отношении премьер-министра АрменииБоррель заявил в Европарламенте, что Грузия отдаляется от Евросоюза
Самое популярное