Վահագն Խաչատուրյանը դատավորներ է նշանակել
Право![Վահագն Խաչատուրյանը դատավորներ է նշանակել](/timthumb.php?src=disc/01-07-24/780a330cb14bed2ab1ffbcfa224b3298.jpg&w=780)
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Սարգիս Պետրոսյանին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի հունիսի 28-ի ԲԴԽ-68-Ո-130 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Սարգիս Պետրոսյանին նշանակել հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր»։
Նախագահի մեկ այլ հրամանագրով Գոռ Գասպարյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի հունիսի 28-ի ԲԴԽ-68-Ո-129 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Գոռ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- նշված է հրամանագրում:
![](banners/armflix.jpg)