Пашинян: В ближайшее время обеспечим прогресс и в рамках процесса демаркации границы между Арменией и Грузией Кремль считает нападки на медиа-группу «Россия сегодня» неприемлемыми: Песков Сежурне: Меняются чиновники – политика Франции в отношении Армении неизменна Мирзоян: Армения готова как можно скорее подписать мирный договор с Азербайджаном (прямой эфир) Глава МИД Ирана заявил о готовности к переговорам с Западом, но без давления и угроз Пашинян: В партии «Гражданский договор» создан новый формат из 14 рабочих групп Умер заслуженный деятель культуры, известный драматург Самвел Халатян Разблокировка возможна в рамках тех договоренностей, которые были достигнуты лидерами трех государств: Оверчук Вучич не видит приемлемого для сербов решения косовского вопроса Насер Канани посоветовал ЕС воздержаться от ложных обвинений в адрес Тегерана 

45 մլն դրամ մրցանակային ֆոնդ՝ Կոնդի վերակենդանացման համար. «Հրապարակ»

Наука и культура
Hraparak.am- ը գրում է.
 
Օրեր առաջ կառավարության ընդունած որոշման համաձայն, Երեւանի Սարյան եւ Պարոնյան փողոցների միջնամասում գտնվող որոշ տարածքների նկատմամբ տրվել է հանրային գերակա շահ ճանաչելու եւ պետության սեփականությունը հանդիսացող հողամասը (13200.54 քմ) ուղղակի վաճառքի ձեւով օտարելու համաձայնություն: Նշված տարածքում «Ռենշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացվել է Համաշխարհային առեւտրի կենտրոն կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագիր։
 
Նկատենք, որ առաջարկվող հողամասը, ըստ Երեւանի գլխավոր հատակագծի եւ Երեւանի կենտրոնի գոտիավորման նախագծի, գտնվում է Կոնդ պատմական թաղամասի տարածքում: Բացի այդ, օտարվող հողակտորն անմիջապես հարում է Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցուն եւ գտնվում է դրա պահպանական գոտում:
 
Հետաքրքիր է, որ հուշարձանների պետական ցուցակում ներառված է Կոնդ թաղամասում առկա շուրջ 30 հուշարձան, այդ թվում՝ Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ իր ենթահուշարձաններով, Մամռիի ջրանցքը, Թափաբաշի մզկիթը, «Լեռնցիների պարը» քանդակը։ Բացի այդ, Կոնդի տարածքում հաշվառված է 13 նորահայտ հուշարձան, որոնք օրենքով ենթակա են պահպանության եւ հանդիսանում են հիմնականում բնակելի տներ։ 
 
Հիշեցնենք, որ Կոնդի վերակառուցման համար դեռ 2021-ին Քաղշինկոմիտեն միջազգային մրցույթ էր հայտարարել՝ ժյուրիի կազմում ներառելով ինչպես հայ, այնպես էլ միջազգային ճանաչում ունեցող մասնագետների։ Ի դեպ, Քաղաքաշինության կոմիտեի կողմից ներկայում հայտարարված է Կոնդ թաղամասի պատմական միջավայրի վերականգնման նախագծային մրցույթի 2-րդ փուլը, որը դեռ չի էլ ավարտվել, նախատեսված է մրցույթի արդյունքներն ամփոփել հոկտեմբեր ամսին։ Ինչ վերաբերում է հաղթող մասնակիցներին, ապա ամենաուշը դեկտեմբերին դրանք կհրապարակվեն։ Ստացվում է, որ, մի կողմից, Քաղշինկոմիտեն միջազգային մրցույթ է հայտարարում Կոնդի վերակառուցման համար, մյուս կողմից՝ կառավարությունը հենց այդ նույն տարածքները գերակա շահ է ճանաչում։
Ուսումնասիրելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի kond.minurban.am կայքում Երեւանի Կոնդ թաղամասի վերակենդանացման հայեցակարգի մրցույթի վերաբերյալ ներկայացված նյութերը եւ ելակետային տվյալները՝ ակնհայտ է դառնում, որ ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի N 999-Ն որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված տարածքները, որոնք անմիջապես հարում են Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու տարածքի սահմաններին, ներառված են Կոնդ թաղամասի վերակենդանացման հայեցակարգի միջազգային բաց մրցույթի շրջանակում դիտարկվող տարածքների սահմանագծում:
 
Մրցույթի նախագծային սահմաններում ներառված չէ ընդամենը Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու տարածքը: Սակայն նույնիսկ ոչ մասնագետի համար առնվազն անհասկանալի կլիներ, որ Երեւանի պատմական Կոնդ թաղամասի վերակենդանացման հայեցակարգի մրցույթում նախատեսված չլինեին Կոնդի՝ միակ բարվոք վիճակում պահպանված հանրապետական նշանակության հուշարձանը՝ մեծ երկրաշարժից քանդված միջնադարյան եկեղեցու տեղում, 1710 թվականին կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին եւ դրա պատմական ու պահպանական միջավայրը:
Համաձայն հրապարակված նյութերի՝ պարզվում է նաեւ, որ մրցույթի 1-ին փուլում ներկայացված եւ 2-րդ փուլ անցած բոլոր 7  աշխատանքների քաղաքաշինական նախագծային լուծումներում  ներառված են Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին եւ դրան հարող նշված տարածքները՝ հաշվի առնելով դրանց կարեւորությունը, դոմինանտ դերը եւ նշանակությունը պատմական թաղամասի վերականգնման գործում:
 
Մրցույթի 1-ին փուլում ներկայացված եւ 2-րդ փուլ անցած մի քանի նախագծերում ակնհայտ երեւում է, որ  գերակա շահ ճանաչված տարածքը ներառված է կառուցապատման նախագծային առաջարկներում՝ Սբ Հովհաննես եկեղեցու հետ միասին:
 
Կոնդ թաղամասի վերակենդանացման հայեցակարգի միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ՝ վաստակավոր ճարտարապետ Հրաչյա Պողոսյանը նախ զարմացավ, որ կառավարությունը նման որոշում է ընդունել, բայց չխուսափեց գնահատական տալուց․ «Անկախ նրանից՝ ես տեղյակ եմ, թե տեղյակ չեմ, դա շատ վատ բան է, եւ ինչքան կարելի է, հարկավոր է հակադրել դրան նորմալ մասնագիտական կարծիքներ։ Այդ ծրագրի հետ կապված՝ միանշանակ, շատ վատ կարծիք ունեմ, որովհետեւ Կոնդն առանց այդ էլ այնքան է կառուցապատվել տարբեր շենքերով, որ, կարելի է ասել՝ գրեթե կորցրել ենք թաղամասը»։
 
Մի կողմից՝ մրցույթ է հայտարարվում, մյուս կողմից՝ կառավարությունն այդ տարածքները գերակա շահ է ճանաչում, ինչպե՞ս է դա հնարավոր։ «Չգիտեմ, թե ով ոնց է որոշում, բայց, բոլոր դեպքերում, այնտեղ չի կարելի ընդհանրապես մտնել, Կոնդի կողքերից էլ չի կարելի ոչինչ անել։ Եթե ուզում ենք պահպանել ու ինչ-որ բան անել Կոնդի վերաբերյալ, այդտեղ չի կարելի նոր կառույցներ սարքել»։
 
Հ․ Պողոսյանը, ով մրցութային 1-ին փուլի ժյուրիի նախագահն էր, այժմ տեղյակ չէ՝ մրցույթի 2-րդ փուլը եղե՞լ է, թե՞ ոչ, եւ ո՞վ է 2-րդ փուլի մրցութային հանձնաժողովի նախագահը։ Ի՞նչ պոտենցիալ ունեն 2-րդ փուլ անցած 7 մրցութային նախագծերը։ «Ես չգիտեմ՝ հեղինակներն ովքեր են, նրանց պետք է առաջադրանք տրվեր 2-րդ փուլի համար, բայց, ինչքան տեղյակ եմ, այդ առաջադրանքը տրված չէ»։  
 
Նշենք, որ երկփուլ մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 45 մլն ՀՀ դրամ: 2-րդ փուլ անցած 7 հայեցակարգային նախագծերից պետք է ընտրվի 3 մրցանակակիր նախագիծ։ Հետաքրքրական է, որ առաջին մրցանակ շահած աշխատանքը ենթակա չէ պարտադիր իրականացման։ Այլ կերպ ասած՝ հայտարարված միջազգային մրցույթն իրենից ներկայացնում է բարի ցանկությունների փաթեթ՝ առանց օգտակար գործողության գործակցի, բայց որի միայն մրցանակային ֆոնդի համար հատկացվել է 45 մլն դրամ՝ չհաշված կազմակերպչական ծախսերը։
 
 
 
Սոնա Ադամյան
 
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Курсы валют в АрменииКобахидзе: Грузия поддерживает мир и стабильность на Южном КавказеОганян: Должны быть действия, которые приведут борьбу к конечной целиПашинян: В ближайшее время обеспечим прогресс и в рамках процесса демаркации границы между Арменией и ГрузиейНа юге Индии ввели масочный режим из-за обнаружения вируса НипахГлава МИД Франции посетил мемориальный комплекс героической битвы при Муса-ДагеКремль считает нападки на медиа-группу «Россия сегодня» неприемлемыми: ПесковЛетевший из Еревана в Москву борт «Аэрофлота» вынужденно сел в АстраханиЗадержан глава военного представительства Минобороны РФСейчас Азербайджан обеспокоен, это очень естественно: Андраник КочарянАрхиепископ Галстанян посетил парламент Армении – он готов к встрече с представителями правящей партииПашинян прибыл в ТбилисиДва человека пострадали в ДТП в Лорийской областиПосол Великобритании: Выставка со статуей богини Анаит привлечет в Армению множество туристовСМИ: Азербайджан направил ноту МИД РФВ Армению доставлены 6 мусоровозов – они будут переданы мэрии ЕреванаСтатуя богини Анаит доставлена из Великобритании в АрмениюБабаян: В силу своего географического положения Армения может и должна проводить многовекторную политикуApple представит еще 7 устройств до конца годаСежурне: Меняются чиновники – политика Франции в отношении Армении неизменна«Гражданский договор»: Говорить об участии Армении в климатическом саммите в Баку преждевременноНа улице Монте Мелконяна в Ереване пробки в несколько километровBrent торгуется у $71,6 за баррельМирзоян: Армения готова как можно скорее подписать мирный договор с Азербайджаном (прямой эфир)Австралия расширила санкции против ИранаГлава МИД Франции пообещал защищать Армению от РоссииВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 16 СЕНТЯБРЯCNN: Официальные лица считают, что на Трампа намеревался напасть вооруженный человек, есть задержанныйГлава МИД Ирана заявил о готовности к переговорам с Западом, но без давления и угрозТурция экстрадировала в Грузию Фарида Гурбанова, обвиняемого в заказном убийстве бизнесмена 9 лет назадПашинян: В партии «Гражданский договор» создан новый формат из 14 рабочих группУмер заслуженный деятель культуры, известный драматург Самвел ХалатянВ Ереване из-за проливных дождей частично обрушилась несущая стена многоквартирного домаЕще 103 воинов удалось вернуть в Украину из российского плена: ЗеленскийУмер заслуженный деятель культуры, известный драматург Самвел ХалатянРазблокировка возможна в рамках тех договоренностей, которые были достигнуты лидерами трех государств: ОверчукВучич не видит приемлемого для сербов решения косовского вопросаНасер Канани посоветовал ЕС воздержаться от ложных обвинений в адрес ТегеранаРукописную Библию XIV века продали почти за $7 млн.После проливного дождя Ереван вновь затопилоГрузия и Китай подписали меморандум о взаимопонимании по развитию «Среднего коридора».На дороге Ереван-Аштарак образовалась огромная пробкаПрогноз глобального дефицита какао увеличенПашинян посетил новый Центр лучевой медициныКурсы валют в АрменииТема принадлежности Крыма-из разряда разногласий между Россией и Турцией: ПесковЕвросоюз рассматривает возможность введения новых санкций против Ирана: БоррельДиректор Национального центра ожогов и дерматологии: Число обращающихся к нам людей увеличиваетсяМарго Робби стала новым лицом Chanel No.5Украинские силы не в состоянии использовать западное оружие: Путин
Самое популярное