200 миллионов долларов США Америабанку от IFC – крупнейшая сделка IFC, когда-либо заключенная с финансовым учреждением в Армении Новогодний подарок для арцахских детей «Армянское небо» Виктора Коноплёва Ара Мкртчян назначен Почетным консулом Иордании в Армении Степанакертский русский драматический театр порадует юных зрителей новогодним спектаклем «Золушка и рок-н-ролл» Юбилейный концертный тур Трио имени Хачатуряна Америабанк запускает EventHub.am – простое и удобное решение для покупки билетов на мероприятия Благодаря финансированию в размере 120 миллионов драмов от мецената Микаела Варданяна 4 приграничных села Тавуша газифицированы, а в 3 селах был проложен водопровод Сирийская дилемма: все против всех Спектакль по постановке приглашенного режиссера: новое в Степанакертском русском драматическом театре Армения и диаспора в поисках взаимопонимания Журнал The Banker назвал Америабанк банком года Армении в 2024г 

Հրամայված է ՌԴ-ի մասին լռել, կամ՝ Արմեն Գրիգորյանի անվտանգային դիվերսիֆիկացիայի մասին «նեղ» պնդումը. ինչու կարող են մեզ զենք չմատակարարել

Видео

Օրեր առաջ 168.am-ն անդրադարձել էր Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ «ԵՄ-ն պատրա՞ստ է մեզ ընդունել, ես այդ հարցի պատասխանը չեմ կարող տալ», և ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի Բելգորոդում պնդմանը՝ «պետությունների միջև հարաբերությունները որոշվում են ոչ թե թերթերում ինչ-որ հոդվածներով, առանձին մարդկանց հայտարարություններով, այլ միջպետական համաձայնագրերով»:

Մենք նկատել էինք, որ գուցե Նիկոլ Փաշինյանը ՌԴ-ում ՀՀ դեսպանի միջոցով փորձել է մեսիջներ ուղարկել ռուսական կողմին, հատկապես, երբ ՌԴ-ից հստակ հասկացրել էին՝ պետք է ընտրել՝ կամ ԵՄ-ն, կամ ԵԱՏՄ-ն, իսկ Նիկոլ Փաշինյանը միշտ է հայտարարում, որ տնտեսության զարգացմամբ է պայմանավորված անվտանգության մակարդակի ցածր կամ բարձր լինելը: Կամ գուցե փորձել է մեղմել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջերս արած հայտարարությունը, թե ՌԴ-ն է հանձնել Արցախն Ադրբեջանին…

Այսօր «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ. գործընկերության մարտահրավերները և հնարավորությունները» խորագրով քննարկումից հետո լրագրողները փորձել են ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանից մեկնաբանություն ստանալ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի «շրջայցերի» և վերը նշված հայտարարության վերաբերյալ, ավելին, նրան հիշեցվել է վերջերս իր հայտարարությունը՝ ՌԴ-ն է հանձնել Արցախն Ադրբեջանին, սակայն ԱԽ քարտուղարը մերժել է մեկնաբանություն տալ: Եվ լրագրողներին այլ բան չէր մնում, քան արձագանքել՝ Ձեզ արգելե՞լ են խոսել, իսկ Արմեն Գրիգորյանին մնում էր հեռանալ, ըստ էության, անպատասխան թողնելով նաև այս հարցը՝ միայն սահմանափակվելով, որ «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ. գործընկերության մարտահրավերները և հնարավորությունները» խորագրով քննարկման ժամանակ ելույթ ունեցել է: Անհաջող պատճառաբանություն:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է Վաղարշակ Հարությունյանին՝ ՌԴ-ի դեմ արված հայտարարությունները մեղմող շրջայցեր և հայտարարություններ անել, որովհետև Բելգորոդից հետո ՌԴ-ում ՀՀ դեսպանը նաև Կուրսկ է այցելել: Իսկ Արմեն Գրիգորյանին էլ հրահանգել է ավելի զգուշավոր լինել ՌԴ-ին վերաբերող հայտարարություններ անելիս, հատկապես, երբ, ինչպես այսօր հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, Հայաստանը ՌԴ-ի դաշնակիցն է և շատ ակտիվ է Եվրասիական տնտեսական միության ձևաչափում։

Այսինքն, մի ժամանակ ԵԱՏՄ-ին քննադատող ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, այսօր արդեն վարչապետի աթոռից տնտեսական ռեալ օգուտներ է տեսնում նույն ԵԱՏՄ-ից, գուցե դրա հետ կապված էլ ԵՄ հարթակում դեռ հարցեր ունի:

Ի դեպ, «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ. գործընկերության մարտահրավերները և հնարավորությունները» խորագրով քննարկման ժամանակ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է, որ տնտեսության ոլորտում շատ աշխատանքներ ունեն կատարելու, որ կարողանան դիվերսիֆիկացիայի հասնեն: Իսկ անվտանգության ոլորտում արդեն դիվերսիֆիկացիա ունենք, վստահեցրել է Գրիգորյանը:

«Հայաստանն ունի բավարար կարողություն՝ հնարավոր ապագա սպառնալիքներին դիմակայելու, իսկ դիմակայելու համար շատ կարևոր է դիվերսիֆիկացիան: Մենք հաճախ քննարկումներում ասում ենք՝ մեկից կախվածությունը փոխարինենք շատերից կախվածությամբ, սա շատ կարևոր է:

 Բայց ոչ միայն մենք պետք է կախված լինենք, այլ պետք է փոխկախվածություն լինի։ Փոխկախվածությունը դա կայունության աղբյուր է։ 

Այսինքն, դիվերսիֆիկացիան մեկ կախվածությունը շատերից կախվածության փոխարինելն է, որ մեկը մոնոպոլիա չունենա։ Անվտանգության ոլորտում արդեն դիվերսիֆիկացիա ունենք»,- պարզաբանել է Գրիգորյանը:

Դիվերսիֆիկացիան վատ բան չէ, եթե իրականում դրան կարողանաս հասնել: Այսօր վստահաբար ասել, որ անվտանգության ոլորտում ունենք դիվերսիֆիկացիա, ճիշտ չէ, մեղմ ասած:

Որովհետև ՀՀ ԶՈւ զինանոցի հիմնական մասը դեռ ռուսական սպառազինությունն է, իսկ որոշակի տեսակի և որոշակի քանակի հնդկական սպառազինություն բերելով, կամ՝ ֆրանսիական ոչ պաշտպանական հրետանային ինքնագնաց կայան ձեռք բերելու մասին պայմանագիր կնքելով, երբ այդ Caesar-ները դեռ 1-2 տարի հետո լավագույն դեպքում կարող են Հայաստան հասնել, դեռ հստակ դիվերսիֆիկացիայի մասին խոսելու հիմք չեն: Օրինակ, «Bulgarian military»-ն տարածել էր տեղեկություն, թե Հայաստանը հատուկ հետաքրքրություն է ցուցաբերում «Barak 8» զենիթահրթիռային համալիրի նկատմամբ:

168.amը գրել էր, որ սա Հնդկաստանի և Իսրայելի համատեղ նախագիծն է և հայտնի է նաև՝ որպես LR-SAM կամ MR-SAM համակարգ, և, որ որքան էլ Հնդկաստանը վստահեցնի, թե սահմանափակում չկա արտահանման դեպքում, սակայն հաշվի առնելով Հայաստանի և Իսրայելի միջև լարվածությունը, խնդիրներ կարող են ծագել՝ Հայաստանին իսրայելա-հնդկական համատեղ մշակմամբ համալիրի մատակարարելու դեպքում:

Ի դեպ, օրեր առաջ Հնդկաստանում Իսրայելի նախկին դեսպանը հայտարարել էր՝ Հնդկաստանը միշտ հիշում է, որ Իսրայելն իր կողքին է եղել Կարգիլյան պատերազմի ժամանակ, որ Իսրայելն այն փոքրաթիվ երկրներից էր, որ աջակցել է Հնդկաստանին և զենք մատակարարել:

Հիշեցնենք, որ Հնդկաստանի և Պակիստանի հարաբերությունների սրացումը 1999-ի մայիսին հանգեցրել էր պատերազմի, որը հայտնի է «Կարգիլյան պատերազմ» անունով:

Տարբեր տեղեկություններով, մոտ հազար պակիստանցի զինյալներ անարգել անցել էին սահմանագիծը՝ վերահսկողություն հաստատելով ռազմավարական կարևոր նշանակության բարձունքների վրա, սակայն որոշ ժամանակ անց հնդկական զինուժին հաջողվել էր հետ գրավել կորսված տարածքները։ Պատերազմն ավարտվել էր նույն տարվա հուլիսին։

Իսկ Իսրայելի նախկին դեսպանը հնարավոր էր համարել, որ Հնդկաստանը զենք մատակարարի Իսրայելին՝ Գազայի հատվածում հակամարտության ֆոնին՝ որպես փոխհատուցում ժամանակին Իսրայելի ցուցաբերած աջակցության:

Ի դեպ, Հնդկաստանի՝ Հայաստանին զենք վաճառելու որոշումը ոչ միայն բիզնես նպատակներ է հետապնդում, թերևս, այն նաև քայլ է՝ ընդդեմ Պակիստանի, որի հետ Ադրբեջանը շատ սերտ հարաբերություններ ունի:

Ավելին, 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Պակիստանն աջակցել է Ադրբեջանին, որի մասին օրերս նորից հիշել են Ադրբեջանում՝ ի դեմս Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի:

Վերադառնանք Իսրայելին և հավելենք, որ Հայաստանը ճանաչեց Պաղեստին պետությունը, և անմիջապես ստացվեց ՀՀ-ի որոշման պատասխանը. Իսրայելը կվերանայի Ադրբեջանին ժամանակակից համակարգերի մատակարարման հարցը, խոսքը նաև Spy-X-ի մասին է:

Ի դեպ, Հորդանանի ԱԳՆ-ն ողջունեց Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը: Իսկ սրանից առաջ Հորդանանը պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիր էր ստորագրել Ադրբեջանի հետ, որն օրերս հաստատել է Ադրբեջանի նախագահը:

168.am-ը գրել էր, որ ժամանակին Հորդանանից որակյալ սպառազինություն ՀՀ-ն ստացել է, և, որ 2022 թվականին ՀՀ պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանի «ձեռքով» չեղարկվել էր հորդանանական «Ջադարա Էքուիփմենթ ընդ Դիֆենս Սիսթեմս» ընկերության հետ 2021-ի օգոստոսին կնքված պայմանագիրը: Այս գործարքի հետ բանակին զենք մատակարարած Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը, որը Հորդանանից «Օսա-ԱԿ» համալիրներ էր բերել, որևէ առնչություն չունի չեղարկված գործարքի հետ:

Ինչ վերաբերում է Սերբիայի և Բուլղարիայի հետ պաշտպանական ոլորտում համագործակցելու Հայաստանի ցանկությանը, ապա մեկ անգամ չէ, որ գրել ենք Հայաստանը պետք է հաշվի առնի այդ երկրներին ադրբեջանական գազի մատակարարման հզոր գործոնը:

Եվ այս անվտանգային մարտահրավերների, չլուծված լոգիստիկ խնդիրների, աշխարհաքաղաքական շահերի պարագայում ասել, որ Հայաստանն անվտանգային ոլորտում դիվերսիֆիկացիայի հետ կապված հարցերը լուծել է, որ «արդեն դիվերսիֆիկացիա ունենք», առնվազն լուրջ չէ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
200 миллионов долларов США Америабанку от IFC – крупнейшая сделка IFC, когда-либо заключенная с финансовым учреждением в АрменииНовогодний подарок для арцахских детей Изгнанный с родной земли арцахский театр успешно выступил в Мурманске «Армянское небо» Виктора КоноплёваАра Мкртчян назначен Почетным консулом Иордании в АрменииЕдинственное спасение для Армении - вхождение в Союзное государство. Айк Бабуханян Степанакертский русский драматический театр порадует юных зрителей новогодним спектаклем «Золушка и рок-н-ролл»Юбилейный концертный тур Трио имени ХачатурянаАмериабанк запускает EventHub.am – простое и удобное решение для покупки билетов на мероприятияБлагодаря финансированию в размере 120 миллионов драмов от мецената Микаела Варданяна 4 приграничных села Тавуша газифицированы, а в 3 селах был проложен водопроводСирийская дилемма: все против всехСпектакль по постановке приглашенного режиссера: новое в Степанакертском русском драматическом театреАрмения и диаспора в поисках взаимопонимания Журнал The Banker назвал Америабанк банком года Армении в 2024гАмериабанк назван лучшим банком Армении в сфере недвижимости по версии Euromoney Вышедшая в свет новая монография академика Рубена Сафрастяна анализирует программы геноцида в Османской империи в 1876-1915 гг. Покорение арктической сцены Степанакертским русским драматическим театром Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Экстремисты прикрываются религией«Не забудем, не простим!» Российские летчики почтили память боевых товарищей в АрменииРегиональная торговая «диверсификация» и реальная картина: «Паст» Благодаря помощи от Карена Варданяна в размере 119 млн драмов, два военно-спортивных колледжа оснастились спортивным инвентарем и автобусамиВ Тбилиси состоялась презентация книг «Араратское время» и «Голоса Бессмертия» Непревзойденный цинизм: «Паст» Вклад в науку: Ереванский филиал РЭУ отметил выпуск 10-го, юбилейного номера сборника «проблемы социально-экономического развития: поиски перспективы, решения»Общественно-политическое собрание «третьей силы» прошло в условиях строгой конфиденциальности Юрий Навоян: грузинская мечта воплощается в жизньАрмения между двух огней: «Паст»В июне 2024 г. в Стамбуле, в отеле Интерконтиненталь состоялась встреча․ информация из турецких источниковМолдавский провал повысит «цену» Пашиняна: «Паст»Идеолог «Реальной Армении» и настоящая ... реальность: «Паст» Каковы будут последствия сбора подписей для референдума по вопросу вступления в ЕС? «Паст» Тень западной «демократии»: а кому в Армении запретят избираться? «Паст»Великая Победа-80. Грант Карапетян: «О фронтовых буднях на передовых позициях можно рассказать на несколько томов...» Пашинян пытается продать «антироссийскую политику» Западу подороже: «Паст» Бизнесмену и меценату Микаелу Варданяну присвоено звание Почетного гражданина общины МасисИз-за пожара на нефтебазе в Феодосии эвакуированы 1047 жителейКурсы валют в АрменииАртур Хачатрян: Личный интерес Пашиняна соответствует государственным интересам АзербайджанаЕС одобрил создание нового санкционного механизма против РФvАлиев заверил в своей приверженности «региональной мирной повестке»Во Флориде эвакуируют миллионы человек в ожидании урагана «Милтон»Начальник полиции РА наградил представителей посольства США медалями «За укрепление сотрудничества»Посольство США в Ереване отреагировало на заявление БортниковаОмбудсмен РА обсудила с директором регионального офиса UNFP демографическую стратегию АрменииАрхиепископ Баграт: Какой-то представитель Генпрокуратуры готов принять нас в приемной – это форма общения?Протестующие пытались сжечь перед зданием генпрокуратуры Армении чучело Никола ПашинянаРоссия не вмешивается в дела Армении и Азербайджана: ПесковАрхиепископ Баграт потребовал возбудить уголовное дело в отношении премьер-министра АрменииБоррель заявил в Европарламенте, что Грузия отдаляется от Евросоюза
Самое популярное