Пашинян: В ближайшее время обеспечим прогресс и в рамках процесса демаркации границы между Арменией и Грузией Кремль считает нападки на медиа-группу «Россия сегодня» неприемлемыми: Песков Сежурне: Меняются чиновники – политика Франции в отношении Армении неизменна Мирзоян: Армения готова как можно скорее подписать мирный договор с Азербайджаном (прямой эфир) Глава МИД Ирана заявил о готовности к переговорам с Западом, но без давления и угроз Пашинян: В партии «Гражданский договор» создан новый формат из 14 рабочих групп Умер заслуженный деятель культуры, известный драматург Самвел Халатян Разблокировка возможна в рамках тех договоренностей, которые были достигнуты лидерами трех государств: Оверчук Вучич не видит приемлемого для сербов решения косовского вопроса Насер Канани посоветовал ЕС воздержаться от ложных обвинений в адрес Тегерана 

Ողբերգություն չկա, բուհը լիցենզիայով սահմանված տեղեր ունի․ ԳԹԿ փոխտնօրեն

Наука и культура

Հանրապետության տարբեր բուհեր այս տարի դիմել է 14 հազար 332 անձ։ Բուհերում հատկացված տեղերի քանակը եղել է 16 038, որից անվճարը՝ 2 հազար 117, վճարովին՝ 13 հազար 921։ Այլ կերպ ասած՝ այս տարի դիմորդների թվից ավելի տեղեր են հատկացված եղել։ Համաձայն Գնահատման եւ թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանի, 1849 հոգի ընդունվել է անվճար, 7 հազար 569-ը՝ վճարովի հիմունքով։ Արդյունքում՝ այս տարի բուհական համակարգում թափուր է մնացել ավելի քան 6 հազար 300 վճարովի եւ 271 պետական պատվերով տեղ։
«Արձանագրենք, որ շրջանավարտների 72 տոկոսը դիմել է բուհ։ Կան բուհեր, որոնց քննությունները եւ մրցույթը ԳԹԿ-ն չի կազմակերպում, դրանք են Սլավոնական, Ֆրանսիական, Ամերիկյան համալսարանները, Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղը, Պլեխանովի անվան համալսարանի մասնաճյուղը եւ այլն։ Ստացվում է, որ բուհ դիմողների թիվը 72 տոկոսից ավելին է»,-նկատել է Կարո Նասիբյանը։

Չնայած այն բանին, որ թափուր մնացած տեղերի պատկերը մտահոգիչ էր գնահատել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անընդունելի համարելով այն փաստը, որ տարիներ շարունակ արձանագրվում է թափուր տեղերի մեծ քանակ, ինչը նա բացատրել էր նրանով, որ տեղերի պլանավորումը եւ բաշխումն ի սկզբանե ճիշտ չեն արվում, ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանի գնահատմամբ, այստեղ արտառոց ոչինչ չկա, քանի որ. «Ունեցել ենք տարիներ, երբ առաջարկվող տեղերի քանակն ավելին է եղել, քան շրջանավարտներինը, ոչ թե դիմորդներինը։ Եվ ասեմ, որեւէ ողբերգություն այստեղ չկա, բուհը լիցենզիայով սահմանված տեղեր ունի եւ դրանց համար հայտարարություն է տալիս։ Կգան, չեն գա՝ դա արդեն բուհի գործն է»։ Կարո Նասիբյանը մատնանշել է լրացուցիչ մրցույթին դիմելու հնարավորությունը, երբ դրական գնահատականներ ստացածները, որոնք հիմնական մրցույթից դուրս են մնացել, կարող են դիմել բուհերում եղած թափուր տեղերի համար եւ ընտրել մինչեւ 6 բուհ կամ նույնքան մասնագիտություն։
ԳԹԿ փոխտնօրենի դիտարկմամբ, այս տարի ամենաշատ մրցակցությունը եղել է Բժշկական համալսարանի «Ստոմատոլոգիա» բաժնում, որին հաջորդում է «Հանրային քաղաքականություն եւ կառավարում» բաժինը, այնուհետեւ՝ իրավագիտության։ «Մեզ համար անսպասելիորեն, ԵՊՀ-ի «Հասարակայնության հետ կապեր» բաժնում եւս եղել է բավական մրցակցություն՝ մեկ տեղի համար 2 դիմորդ։ Տարիներ շարունակ մեծ պահանջարկ ունեցող «Տնտեսագիտություն», «Ֆինանսներ» բաժիններն առաջին տասնյակում այս անգամ չկան»,- նշել է Կարո Նասիբյանը։
Ինչ վերաբերում է Ագրարային եւ Մանկավարժական համալսարաններին, ապա այս բուհերում տարեցտարի դիմորդների թիվը պակասում է․ «Ագրարային համալսարանը մարզի բուհից ավելի քիչ դիմորդ ունի»։

Ըստ Կարո Նասիբյանի՝ պատճառներից մեկն այն է, որ որոշ մասնագիտություններ շուկայում պահանջված չեն։
Թե՛ անցած տարի եւ թե՛ այս տարի դիմորդները հնարավորություն են ունեցել քննություն հանձնել մի քանի անգամ։ Արդյունքում՝ ընտրել են այն քննական գնահատականը, որի միավորն ավելի բարձր է եղել։ Ինչպես հայտնի է, անցյալ տարվանից Գնահատման եւ թեստավորման կենտրոնը կազմակերպում է 3 ընդունելության քննություն, առաջինը՝ հունվար-փետրվար ամիսներին, երկրորդը՝ հունիսին, եւ երրորդը՝ հուլիսին։ Հունվար-փետրվար ամիսներին դիմորդները նշում են առավելագույնը 2 առարկա եւ հանձնում քննություններ, հունիսին, բացի քննություններից, նշում են բուհը եւ մասնագիտությունը։ Նույնն անում են լրացուցիչ՝ երրորդ փուլում։

Թե ինչ հնարամտությունների են դիմել դիմորդները քննությունները բարձր ստանալու համար, Կարո Նասիբյանը նշեց, որ այս տարի նաեւ մետաղորսիչ սարքեր են տեղադրել, եւ այն դիմորդները, որոնց մոտ տեխնիկա է հայտնաբերվել, նրանց համար քննությունը դադարեցվել է։ Քննական ընթացքը մի շարք դեպքերում ուղեկցվել է զավեշտալի բացահայտումներով։ «Բջջային հեռախոսները կոշիկների մեջ են փորձել անցկացնել, շղթաներն են օգտագործել բջջայինի հետ կապուղիները թաքցնելու համար։ Մեկ այլ դեպքով էլ ականջի խորքային հատվածում փոքր գնդիկներ են տեղադրել, որոնք ծառայել են որպես ականջակալներ։ Որոշ դեպքերում այդ գնդիկները հանելու համար անհրաժեշտ է եղել բժիշկների միջամտությունը»,- նկատել է Կ․ Նասիբյանը։

Մի կողմից, դիմորդների պակաս եւ անգամ անվճար ուսման նկատմամբ հետաքրքրության բացակայություն, մյուս կողմից` նման խորամանկություններ՝ ընդունելության քննությունները հաղթահարելու համար: Ի դեպ, ԳԹԿ-ն երեկ արդեն հայտարարեց թափուր տեղերի համար լրացուցիչ մրցույթների մեկնարկը: Տեսնենք, թե ինչքանով այս մրցույթը կլրացնի բուհերի ընդունելության պակասը:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Курсы валют в АрменииКобахидзе: Грузия поддерживает мир и стабильность на Южном КавказеОганян: Должны быть действия, которые приведут борьбу к конечной целиПашинян: В ближайшее время обеспечим прогресс и в рамках процесса демаркации границы между Арменией и ГрузиейНа юге Индии ввели масочный режим из-за обнаружения вируса НипахГлава МИД Франции посетил мемориальный комплекс героической битвы при Муса-ДагеКремль считает нападки на медиа-группу «Россия сегодня» неприемлемыми: ПесковЛетевший из Еревана в Москву борт «Аэрофлота» вынужденно сел в АстраханиЗадержан глава военного представительства Минобороны РФСейчас Азербайджан обеспокоен, это очень естественно: Андраник КочарянАрхиепископ Галстанян посетил парламент Армении – он готов к встрече с представителями правящей партииПашинян прибыл в ТбилисиДва человека пострадали в ДТП в Лорийской областиПосол Великобритании: Выставка со статуей богини Анаит привлечет в Армению множество туристовСМИ: Азербайджан направил ноту МИД РФВ Армению доставлены 6 мусоровозов – они будут переданы мэрии ЕреванаСтатуя богини Анаит доставлена из Великобритании в АрмениюБабаян: В силу своего географического положения Армения может и должна проводить многовекторную политикуApple представит еще 7 устройств до конца годаСежурне: Меняются чиновники – политика Франции в отношении Армении неизменна«Гражданский договор»: Говорить об участии Армении в климатическом саммите в Баку преждевременноНа улице Монте Мелконяна в Ереване пробки в несколько километровBrent торгуется у $71,6 за баррельМирзоян: Армения готова как можно скорее подписать мирный договор с Азербайджаном (прямой эфир)Австралия расширила санкции против ИранаГлава МИД Франции пообещал защищать Армению от РоссииВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 16 СЕНТЯБРЯCNN: Официальные лица считают, что на Трампа намеревался напасть вооруженный человек, есть задержанныйГлава МИД Ирана заявил о готовности к переговорам с Западом, но без давления и угрозТурция экстрадировала в Грузию Фарида Гурбанова, обвиняемого в заказном убийстве бизнесмена 9 лет назадПашинян: В партии «Гражданский договор» создан новый формат из 14 рабочих группУмер заслуженный деятель культуры, известный драматург Самвел ХалатянВ Ереване из-за проливных дождей частично обрушилась несущая стена многоквартирного домаЕще 103 воинов удалось вернуть в Украину из российского плена: ЗеленскийУмер заслуженный деятель культуры, известный драматург Самвел ХалатянРазблокировка возможна в рамках тех договоренностей, которые были достигнуты лидерами трех государств: ОверчукВучич не видит приемлемого для сербов решения косовского вопросаНасер Канани посоветовал ЕС воздержаться от ложных обвинений в адрес ТегеранаРукописную Библию XIV века продали почти за $7 млн.После проливного дождя Ереван вновь затопилоГрузия и Китай подписали меморандум о взаимопонимании по развитию «Среднего коридора».На дороге Ереван-Аштарак образовалась огромная пробкаПрогноз глобального дефицита какао увеличенПашинян посетил новый Центр лучевой медициныКурсы валют в АрменииТема принадлежности Крыма-из разряда разногласий между Россией и Турцией: ПесковЕвросоюз рассматривает возможность введения новых санкций против Ирана: БоррельДиректор Национального центра ожогов и дерматологии: Число обращающихся к нам людей увеличиваетсяМарго Робби стала новым лицом Chanel No.5Украинские силы не в состоянии использовать западное оружие: Путин
Самое популярное