ՀՀ-ում ակնկալիք կարելի է ունենալ պետական ապարատը վերականգնելուց հետո. Մկրտչյան
ОбществоՔաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատական լսումների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը դատարանի դիմաց հայտարարեց, որ որոշումները դատարանում չեն կայացվում։
«ՀՀ-ում ակնկալիք կարելի է ունենալ պետական ապարատը վերականգնելուց հետո։ Մի փաստ ներկայացնեմ, որով կարելի է պատկերացում կազմել մեր իրավական համակարգի մասին։ Մի քանի օր առաջ մի տղամարդ կամազը քշել էր հազարավոր մարդկանց վրա։ Իսկ գիտե՞ք՝ ինչ են արել այդ մարդուն․ չհեռանալու մասին ստորագրություն են վերցրել և բաց թողել։ Ակնհայտ արհամարհական վերաբերմունք է դա քաղաքացիների նկատմամբ։ Իսկ ի՞նչ կասեին Նիկոլ Փաշինյանին կես բերան թթու խոսք ասած քաղաքացուն․ այո՛, տարիներով կփակեին»,-նշեց պատգամավորը։