Ուկրաինական ԱԹՍ-ն Ռուսաստանում հարվածել է գնացքին. պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
ПолитическиеՌուսաստանի Դաշնության Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից։ Միջադեպը տեղի է ունեցել անհայտ անօդաչու թռչող սարքի հարձակման արդյունքում։ Անօդաչու թռչող սարքը հարվածել է վառելիքի բաքին՝ առաջացնելով պայթյուն, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները։
Միաժամանակ, երկաթուղու մամուլի ծառայությունը վագոնների ռելսերից դուրս գալը բացատրել է՝ որպես «արտաքին միջամտություն»։ Վնասվել է երկաթուղային գծի մոտ 300 մետրը։
«Բեռնատար գնացքի՝ ռելսերից դուրս գալու պատճառը եղել է անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու՝ վառելիքով վագոնի բռնկումը, ինչից հետո վառելիք է թափվել», - ասվում է զեկույցում։
Տեսանյութը՝ այստեղ։