200 миллионов долларов США Америабанку от IFC – крупнейшая сделка IFC, когда-либо заключенная с финансовым учреждением в Армении Новогодний подарок для арцахских детей «Армянское небо» Виктора Коноплёва Ара Мкртчян назначен Почетным консулом Иордании в Армении Степанакертский русский драматический театр порадует юных зрителей новогодним спектаклем «Золушка и рок-н-ролл» Юбилейный концертный тур Трио имени Хачатуряна Америабанк запускает EventHub.am – простое и удобное решение для покупки билетов на мероприятия Благодаря финансированию в размере 120 миллионов драмов от мецената Микаела Варданяна 4 приграничных села Тавуша газифицированы, а в 3 селах был проложен водопровод Сирийская дилемма: все против всех Спектакль по постановке приглашенного режиссера: новое в Степанакертском русском драматическом театре Армения и диаспора в поисках взаимопонимания Журнал The Banker назвал Америабанк банком года Армении в 2024г 

44-օրյա պատերազմի համատեքստում՝ ում և ինչ գործ նկատի ուներ Աննա Վարդապետյանը

Экономика

Մայիսի 3-ին ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հարցին ի պատասխան, նշել էր, թե 2020 թվականի 44-օրյա պատերազմից դասեր են քաղել:

«44-օրյա պատերազմի հետ կապված՝ կընդգծեմ՝ դա ամենալուրջ դասն էր ինձ համար՝ որպես Հայաստանի քաղաքացի, և հետո նաև՝ որպես գլխավոր դատախազ, շատ դաժան դաս էր, և այդ դասից մենք 3 կարևոր հետևություն ենք քաղել։ Առաջին հերթին՝ զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք այս պահին իրականացնում։ Ընդլայնում ենք թվաքանակը զինդատախազների և պրոֆեսիոնալացնում ենք, որ զինդատախազությունը չդառնա սպասարկու որոշակի պրոցեսների, այլ կարողանա անընդհատ արտաքին դիտորդի աչքով դրանց հետևել,- մանրամասնել էր նա և շարունակել,- Յուրաքանչյուր քրեական գործ՝ 44-օրյա պատերազմի հետ կապված, շատ չենք լուսաբանում, չենք խոսում դրանց մասին, որ բանակի մարտունակությունը չընկնի և զինծառայողների մոտ բարոյահոգեբանական մթնոլորտի անկում տեղի չունենա: Բայց վստահեցնում եմ, որ բոլոր գործերը՝ 44-օրյայի հետ կապված, հրամանատարության կողմից իրենց պարտականությունները չկատարելու մասով, հետևողականորեն ուղարկվում են դատարան, և զտվում են այն գործերը, որտեղ բարձրագույն հրամանատարությունը մեղք չունի, և դատախազը նույնիսկ մեղադրական եզրակացությունը չի հաստատում ու թույլ չի տալիս այդ գործն ուղարկել դատարան, այս առումով շատ մանրազնին աշխատանք ենք իրականացնում»:

 

Թե ինչ գործի կամ «բարձրագույն հրամանատարություն» ասելով՝ ում նկատի ուներ Գլխավոր դատախազը, ի սկզբանե կռահելի էր, ինչի մասին գրել ենք: Ամեն դեպքում, մայիսի 4-ին 168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պաշտոնական պարզաբանում ստանալու՝ քանի՞ նման դեպք է եղել, ո՞ր գործերին է սա վերաբերում, երբ ապացուցվել է, որ բարձրագույն հրամանատարությունը մեղք չունի, և դատախազությունը նույնիսկ մեղադրական եզրակացություն չի ներկայացրել, և գործը չի ուղարկվել դատարան, արդյո՞ք բարձրագույն զինվորական ղեկավարության մեղքն ապացուցված չլինելու պայմաններում այդ գործերը կասեցվել են, կարճվել, ի՞նչ են եղել այդ քրեական գործերը:

Մայիսի 13-ին ուղարկած իր պատասխան գրության մեջ Գլխավոր դատախազությունը մեր վերոնշյալ հարցադրումներին պատասխանել է.

«Ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազին 04.05.2024 թվականին հասցեագրված գրության՝ հայտնում եմ, որ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող N գործի նախաքննության ընթացքում ՊԲ հրամանատարի պաշտոնը զբաղեցրած անձի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար վերջինիս նկատմամբ դեռևս 2022 թվականի սեպտեմբերի 1-ին հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (2 դրվագ):

Վարույթն իրականացնող մարմինը, քննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա, գործը հետագայում դատարան ուղարկելու նպատակով, 2023 թվականի նոյեմբերի 6-ին միջնորդություն է ներկայացրել ՀՀ զինվորական կենտրոնական դատախազություն մեղադրյալի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը նույն օրը մերժել է և վարույթի նյութերի հիման վրա իր նախաձեռնությամբ 06.11.2023 թվականին որոշում է կայացրել մեղադրյալի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը՝ 2020 թվականի հոկտեմբերի 7-ին և հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու մասով, դադարեցնելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ անձի կողմից իրեն մեղսագրվող արարքը չկատարելու հիմքով:

Քրեական վարույթից անջատված մասը՝ մեկ դրվագով, ուղարկվել է ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, իսկ մյուս դրվագով նախաքննությունը դեռևս շարունակվում է»:

Այսինքն, Գլխավոր դատախազությունը հաստատում է մեր պնդումը, որ Աննա Վարդապետյանն ԱԺ-ում ասելով՝ «զտվում են այն գործերը, որտեղ բարձրագույն հրամանատարությունը մեղք չունի», նկատի ուներ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին, որն արդարացվել էր իրեն առաջադրված մեղադրանքի հայտնի հակահարվածի օպերացիային առնչվող դրվագի մասով, երբ քրեական հետապնդումը դադարեցվեց, ըստ էության, որովհետև այստեղ նաև Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը կար, քանի որ հակահարվածի որոշման հավանությունը, ըստ Ջալալ Հարությունյանի փաստաբանի, ՊԲ նախկին հրամանատարը ստացել էր Նիկոլ Փաշինյանից: Իրականում այս օպերացիան իր բացասական ազդեցությունն է ունեցել պատերազմի ելքի վրա, որի հավանությունը տվել է Նիկոլ Փաշինյանը, որի մշակմանը կամ քննարկմանն Արգիշտի Քյարամյանն ԱԱԾ տնօրենի պաշտոնում Արցախում հասցրել էր մասնակցել՝ հոկտեմբերի 5-ին, և դրա ձախողումից հետո ազատվել պաշտոնից՝ հոկտեմբերի 8-ին:

Այլ հարց է, որ 2023 թվականի հունիսին Քննիչ հանձնաժողովում Փաշինյանը հակահարվածի հայտնի օպերացիայի ձախողման պատասխանատվությունը փորձել էր դնել Օնիկ Գասպարյանի վրա: Իսկ Դ-20 դիվիզիոնի վրա հարձակման և կորուստների դրվագով գործը դատարանում է:

 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
200 миллионов долларов США Америабанку от IFC – крупнейшая сделка IFC, когда-либо заключенная с финансовым учреждением в АрменииНовогодний подарок для арцахских детей Изгнанный с родной земли арцахский театр успешно выступил в Мурманске «Армянское небо» Виктора КоноплёваАра Мкртчян назначен Почетным консулом Иордании в АрменииЕдинственное спасение для Армении - вхождение в Союзное государство. Айк Бабуханян Степанакертский русский драматический театр порадует юных зрителей новогодним спектаклем «Золушка и рок-н-ролл»Юбилейный концертный тур Трио имени ХачатурянаАмериабанк запускает EventHub.am – простое и удобное решение для покупки билетов на мероприятияБлагодаря финансированию в размере 120 миллионов драмов от мецената Микаела Варданяна 4 приграничных села Тавуша газифицированы, а в 3 селах был проложен водопроводСирийская дилемма: все против всехСпектакль по постановке приглашенного режиссера: новое в Степанакертском русском драматическом театреАрмения и диаспора в поисках взаимопонимания Журнал The Banker назвал Америабанк банком года Армении в 2024гАмериабанк назван лучшим банком Армении в сфере недвижимости по версии Euromoney Вышедшая в свет новая монография академика Рубена Сафрастяна анализирует программы геноцида в Османской империи в 1876-1915 гг. Покорение арктической сцены Степанакертским русским драматическим театром Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Экстремисты прикрываются религией«Не забудем, не простим!» Российские летчики почтили память боевых товарищей в АрменииРегиональная торговая «диверсификация» и реальная картина: «Паст» Благодаря помощи от Карена Варданяна в размере 119 млн драмов, два военно-спортивных колледжа оснастились спортивным инвентарем и автобусамиВ Тбилиси состоялась презентация книг «Араратское время» и «Голоса Бессмертия» Непревзойденный цинизм: «Паст» Вклад в науку: Ереванский филиал РЭУ отметил выпуск 10-го, юбилейного номера сборника «проблемы социально-экономического развития: поиски перспективы, решения»Общественно-политическое собрание «третьей силы» прошло в условиях строгой конфиденциальности Юрий Навоян: грузинская мечта воплощается в жизньАрмения между двух огней: «Паст»В июне 2024 г. в Стамбуле, в отеле Интерконтиненталь состоялась встреча․ информация из турецких источниковМолдавский провал повысит «цену» Пашиняна: «Паст»Идеолог «Реальной Армении» и настоящая ... реальность: «Паст» Каковы будут последствия сбора подписей для референдума по вопросу вступления в ЕС? «Паст» Тень западной «демократии»: а кому в Армении запретят избираться? «Паст»Великая Победа-80. Грант Карапетян: «О фронтовых буднях на передовых позициях можно рассказать на несколько томов...» Пашинян пытается продать «антироссийскую политику» Западу подороже: «Паст» Бизнесмену и меценату Микаелу Варданяну присвоено звание Почетного гражданина общины МасисИз-за пожара на нефтебазе в Феодосии эвакуированы 1047 жителейКурсы валют в АрменииАртур Хачатрян: Личный интерес Пашиняна соответствует государственным интересам АзербайджанаЕС одобрил создание нового санкционного механизма против РФvАлиев заверил в своей приверженности «региональной мирной повестке»Во Флориде эвакуируют миллионы человек в ожидании урагана «Милтон»Начальник полиции РА наградил представителей посольства США медалями «За укрепление сотрудничества»Посольство США в Ереване отреагировало на заявление БортниковаОмбудсмен РА обсудила с директором регионального офиса UNFP демографическую стратегию АрменииАрхиепископ Баграт: Какой-то представитель Генпрокуратуры готов принять нас в приемной – это форма общения?Протестующие пытались сжечь перед зданием генпрокуратуры Армении чучело Никола ПашинянаРоссия не вмешивается в дела Армении и Азербайджана: ПесковАрхиепископ Баграт потребовал возбудить уголовное дело в отношении премьер-министра АрменииБоррель заявил в Европарламенте, что Грузия отдаляется от Евросоюза
Самое популярное