«Կաննի» կինոփառատոնում Պուտինի մասին ֆիլմ են ներկայացրել (տեսանյութ)
СпортԱյս օրերին Կաննում ընթանում է ամենամյա միջազգային կինոփառատոնը, որը կտևի մինչև մայիսի 25-ը։ Մասնակիցների թվում, որոնց ամբողջական ցանկը հրապարակվել էր ապրիլին, լեհ ռեժիսոր Պատրիկ Վեգան է՝ «Պուտին» ֆիլմով։
Ինչպես գրում է Variety-ն, ռեժիսորը ֆիլմում ցուցադրել է Պուտինի կյանքի 60 տարիները։ Ֆիլմը պատկերում է նրա կյանքից տարբեր իրադարձություններ՝ ներառյալ նրա մանկությունն ու նախագահական ուղին, ինչպես նաև ուկրաինական պատերազմի սկիզբը։
Վեգան օգտագործել է համակարգչային գրաֆիկա և արհեստական ինտելեկտ՝ Պուտինի պատկերն ու կերպարը ստեղծելու համար։ Տեխնոլոգիան հիմնված է ոչ թե իրական լուսանկարների օգտագործման, այլ վիրտուալ դերասանի ստեղծման վրա։
««Պուտինը» պարզապես ֆիլմ չէ։ Այն պատասխանն է ժամանակակից քաղաքականության ամենաառեղծվածային գործիչներից մեկի մոտիվների և գործողությունների գլոբալ որոնմանը։ Այս ֆիլմով մեր առաքելությունն է հանդիսատեսին տրամադրել գիտելիքներ՝ նվազեցնելու համատարած վախն ու անորոշությունը, որը սահմանում է մեր ժամանակը»,- ընդգծել է ռեժիսորը։
Ժապավենը կհայտնվի կինոէկրաններին ԱՄՆ-ում, Կանադայում, եվրոպական երկրներում և Ասիայում։ «Պուտինը» էկրան կբարձրանա սեպտեմբերի 26-ին։