«Արարատ» ԲԿ-ում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած
Армянская прессаԱպրիլի 22-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի բաժնի են զանգահարել «Արարատ» բժշկական կենտրոնից և հայտնել, որ իրենց մոտ ծննդաբերության ժամանակ Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Գ․ Հ․-ի պտուղը ծնվել է մահացած:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը «Արարատ» բժշկական կենտրոն ընդունված 37-38 շաբաթական հղի Գ. Հ․-ին կեսարյան վիրահատման ժամանակ ժամը 10։40-ին երեխան լույս աշխարհ է եկել մահացած վիճակում:
Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին: