Москва не согласна с премьер-министром Армении Николом Пашиняном в его оценке ОДКБ: Песков Председатель НС РА принял посла Канады В Ереване проходит второй Всемирный армянский саммит (прямой эфир) В Seven Visions, The Dvin на высоком уровне прошла конференция молодых парламентариев со всего мира Фон дер Ляйен предложила Сежурне пост вице-президента ЕК по промышленности В Иране заявили, что не стремятся заполучить ядерное оружие Архиепископ: Не надо рассматривать слова Аджапахяна как отступление от своей предварительной позиции Иран ожидает поддержки от России в рамках проекта Север-Юг: Абдулнасир Хеммати Госдеп: США всегда готовы организовать встречу глав МИД Армении и Азербайджанa Пашинян: В ближайшее время обеспечим прогресс и в рамках процесса демаркации границы между Арменией и Грузией 

Շուրջ 410 մլն դրամի հափշտակություն պետական «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ընկերությունում. նախաքննությունն ավարտվել է

Общество

Բացահայտվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲ ընկերությունում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից, նույն ընկերության մի քանի աշխատակիցների օժանդակությամբ, շուրջ 410 մլն ՀՀ դրամ գումարի հափշտակության, փաստաթղթերի կեղծման դեպքը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեից հայտնում են, որ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված պաշտոնատար անձը, խախտելով ընկերության կանոնադրության պահանջները, իր ծառայողական լիազորությունների օգտագործմամբ, 2014-2019թթ. ընթացքում համապատասխան հրամաններ է արձակել՝ իրեն և ընկերության 10 աշխատակիցներին Վրաստանի Թբիլիսի քաղաք գործուղելու վերաբերյալ, որի հիման վրա ընկերության ֆինանսական միջոցներից ինքը և հիշյալ աշխատակիցները ստացել են գործուղման հրամաններում նախատեսված օրերի քանակով գործուղման ծախսերի համար հաշվարկված ընդհանուր՝ 24.727.872 ՀՀ դրամ:

Մինչդեռ պարզվել է, որ նշված աշխատակիցները փաստացի կա՛մ գործուղման չեն մեկնել, կա՛մ մեկնել են արձանագրված ոչ ամբողջ ժամանակահատվածով, սակայն ընկերության հաշվապահություն են ներկայացրել հրամաններով նշված ամբողջ ժամանակահատվածի գործուղման մեկնելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր, որոնք հաստատել է ղեկավար պաշտոն զբաղեցնող նշված անձը: Արդյունքում՝ վերջինս, վերը նշված աշխատակիցների օժանդակությամբ, հափշտակել է ընկերության ֆինանսական միջոցներից փոխանցված ընդհանուր՝ 24.727.872 ՀՀ դրամը:Նույն ժամանակահատվածում նա նաև համապատասխան հրամաններ է արձակել՝ Թբիլիսի քաղաք գործուղման նպատակով ընկերության 3 վարորդներին 215.150 ՀՀ դրամ արժեքով ընդհանուր 640 լիտր բենզին հատկացնելու վերաբերյալ: Սակայն քննությամբ պարզվել է, որ նշված անձինք փաստացի չեն մեկնել գործուղման, սակայն համապատասխան փաստաթղթերում ստորագրել ու ստացել են վառելանյութը, ինչի հետևանքով, հիշյալ վարորդների  օժանդակությամբ, ՓԲԸ-ում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը հափշտակել է 640 լիտր բենզին: Բացի այդ, 2017թ․ մայիսին, ընկերության ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի թույլտվությամբ, նույն տարվա հունիսին Թբիլիսի քաղաք գործուղման ընթացքում նվերներ մատուցելու պատրվակով, ընկերության աշխատակազմում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձին, վերջինիս կողմից ներկայացված զեկուցագրի հիման վրա, ընկերության միջոցներից 200.000 ՀՀ դրամ է հատկացվել է։

Սակայն քննությամբ հիմնավորվել է, որ այդ ժամանակ ընկերության որևէ աշխատակից փաստացի գործուղման չի մեկնել, իսկ ձեռք բերված նվերները հափշտակվել են ընկերության ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից՝ աշխատակազմում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի օժանդակությամբ: Պարզվել է նաև, որ ՓԲԸ-ի ղեկավար պաշտոն զբաղեցնող նշված անձը, ի պաշտոնե ղեկավարելով նույն ընկերությունում գործող համակարգչային և ծրագրային ապահովման ծառայությունը, տեղեկացված լինելով նույն ընկերության գլխավոր մասնագետի և համակարգչային ցանցի ադմինիստրատորի պաշտոնը զբաղեցրած անձի կողմից հիմնադրված և փաստացի ղեկավարվող ՍՊ ընկերության՝ անլար կապի միջոցով ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցելու մասին, մտադրվել և ընկերության ֆինանսական հարցերով զբաղվող բաժնի պետի, գլխավոր տնտեսագետի և նշված ՍՊ ընկերության տնօրենի օժանդակությամբ, կատարել է հերթական հափշտակությունը: Մասնավորապես՝ սերվերների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկման, ընթացիկ վերանորոգման և ծրագրային ապահովման սպասարկման ծառայությունների մատուցման մտացածին նպատակով, իսկ իրականում ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, բաժնի պետի կողմից կազմվել և  համակարգչային ցանցի ադմինիստրատորի կողմից ստորագրվել է նշված ՍՊԸ-ի հետ պայմանագրի նախագիծ։ Ապա, խախտելով հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում գնումների հայտարարություն և հրավեր հրապարակելու օրենսդրական պահանջները, առանց պետական գնումների համար նախատեսված մրցույթ հայտարարելու, 2014թ․ սեպտեմբերին ՓԲԸ-ի անունից նշված ՍՊ ընկերության հետ կնքվել է գնման պայմանագիր, ինչպես նաև՝ պայմանագրի ժամկետը երկարացնելու մասին համաձայնագրեր։

Մինչդեռ պարզվել է, որ դրա անհրաժեշտությունն ընկերությունը չի ունեցել, քանի որ պայմանագրի տեխնիկական բնութագրի հավելվածով նախատեսված աշխատանքները հանդիսացել են ընկերությունում գործող համակարգչային և ծրագրային ապահովման ծառայության հիմնական գործառույթները։ Եվ նախատեսված աշխատանքների փաստացի չկատարվելու պայմաններում, 2014թ․ սեպտեմբերից մինչ 2019թ․ դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, ՓԲ ընկերությունից ՍՊ ընկերությանը փաստացի վճարվել է ընդհանուր 168.480.000 ՀՀ դրամ, որը, ՓԲԸ-ի ղեկավար պաշտոն զբաղեցնող նշված անձը, համակարգչային ցանցի ադմինիստրատոր, նշված ՍՊ ընկերության տնօրենի և  բաժնի պետի օժանդակությամբ, հափշտակել է:Բացի այդ, պարզվել է, որ ՓԲԸ-ի ղեկավար պաշտոն զբաղեցնող նշված անձը, չունենալով ինքն իրեն լրացուցիչ աշխատավարձ հանդիսացող վճարներ (պարգևավճարներ, հավելավճարներ և այլն) տրամադրելու լիազորություն, 2014թ․ հունվարից մինչև 2024թ․ հունիս, համապատասխան իրավական ակտի բացակայության պայմաններում, ապօրինի, ընկերության մեկ այլ աշխատակցի օժանդակությամբ, արձակել է իրեն լրացուցիչ աշխատավարձ հանդիսացող վճարներ տրամադրելու վերաբերյալ հրամաններ՝ այդ կերպ հափշտակելով 216.328.750 ՀՀ դրամ:Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ՓԲԸ-ի ղեկավար պաշտոն զբաղեցնող նշված անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և ներկայացվել է մեղադրանք՝  ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում են համապատասխանաբար ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին և 325-րդ հոդվածի 2-րդ մասին): Նրա նկատմամբ որպես համակցված խափանման միջոցներ են կիրառվել բացակայելու արգելքը, պաշտոնավարման կասեցումը և գրավը՝ 25.000.000 ՀՀ դրամի չափով:

Նրան օժանդակելու համար քրեական հետապնդումներ են հարուցվել նաև ՓԲ ընկերության 6 աշխատակիցների, որոնցից հինգի նկատմամբ որպես համակցված խափանման միջոցներ են կիրառվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը, իսկ վարորդներից մեկի նկատմամբ՝ բացակայելու արգելքը: Նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 31.459.445 ՀՀ դրամը:Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և վարույթը դատարան ուղարկելու համար:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Во всех административных районах Еревана уже есть специальные контейнеры для сортировки мусораМосква не согласна с премьер-министром Армении Николом Пашиняном в его оценке ОДКБ: ПесковКрупное ДТП в Ереване: Пострадали шесть человекПольша направила 14 тыс. военных в зону наводненийПредседатель НС РА принял посла КанадыМаск считает, что США «скатятся в тиранию» в случае поражения ТрампаСекретарь СБ Армении считает большим успехом резкое сокращение военно-технического сотрудничества с РФ«Паст». Никол Пашинян в своем «репертуаре». Кто бросит ему спасательный круг?Боррель призвал Грузию отменить закон о запрете пропаганды ЛГБТ«Genesis Armenia»: В Нагорном Карабахе по примерным расчетам осталось имущество на $100 млрд.Российским школам велели ограничить прием детей мигрантовШойгу предоставил иранскому президенту «отчет о достигнутых договоренностях»В Белом доме ознакомились с мирным планом Зеленского и сочли его рабочимКНДР запустила несколько баллистических ракет малой дальностиПашинян надеется вернуть оккупированные Азербайджаном территории переговорным путемПашинян: ОДКБ создает угрозы для безопасности АрменииОсновные функции армянской диаспоры на современном этапе и необходимость принятия государственной концепции по отношению к ДиаспореПервый заместитель госсекретаря: Армяно-американские отношения прошли испытание временемВ Ереване проходит второй Всемирный армянский саммит (прямой эфир)Трамп считает, что США полезно сотрудничать с РФ и КитаемСНБ Армении раскрыла подготовку к госперевороту: Следы ведут в РоссиюBrent подешевела до $73,32 за баррель на данных API о росте запасов нефти в СШАВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 18 СЕНТЯБРЯПремьер-министр Армении совершил 17-ую велопрогулкуВ Seven Visions, The Dvin на высоком уровне прошла конференция молодых парламентариев со всего мираTasnim:В результате взрывов пейджеров в Ливане ранены десятки человек В Иране перевернулся автобус: погибли 10 человек, 36 человек раненыВ Японии число жителей старше 100 лет достигло рекордных 95 тыс. человекФон дер Ляйен предложила Сежурне пост вице-президента ЕК по промышленностиBloomberg: Volkswagen может сократить более 15 тыс. сотрудниковКурсы валют в АрменииПосол: Приглашаем представителей ЦИК Армении принять участие в работе по проведению референдума в КазахстанеПремьер Ирака не видит необходимости дальнейшего пребывания ВС США в странеПрезидент Ирана примет участие в Генассамблее ООНГермания выделит Украине дополнительно 100 млн евро помощи этой зимойУрсула фон дер Ляйен представила новый состав ЕврокомиссииВ Иране заявили, что не стремятся заполучить ядерное оружиеПо делу об убийстве участника 44-дневной войны Мгера Хачатряна разыскиваются трое подозреваемыхВ Армении проводится мониторинг наличия генетически модифицированных организмов в продуктахВ Сюникской области Армении открылся филиал клуба предпринимателей «Манташянц»Архиепископ: Не надо рассматривать слова Аджапахяна как отступление от своей предварительной позицииThe Times: Британия не разрешит удары вглубь России без одобрения СШААрхиепископ: Высокопоставленных чиновников Армении пригласили на переосвящение Эчмиадзинского собораБлинкен и Алиев обсудили важность соблюдения Азербайджаном международных обязательств Замминистра: Основная цель – содействие развитию высокопроизводительной экономики в АрменииИран ожидает поддержки от России в рамках проекта Север-Юг: Абдулнасир ХемматиВ ходе атак Израиля по Газе за сутки погибли минимум 20 человекВ Мьянме число погибших при наводнении достигло 226Глава МАГАТЭ Рафаэль Гросси посетит ИранПрезидент РА принял теннисистку Элину Аванесян
Самое популярное