Москва не согласна с премьер-министром Армении Николом Пашиняном в его оценке ОДКБ: Песков Председатель НС РА принял посла Канады В Ереване проходит второй Всемирный армянский саммит (прямой эфир) В Seven Visions, The Dvin на высоком уровне прошла конференция молодых парламентариев со всего мира Фон дер Ляйен предложила Сежурне пост вице-президента ЕК по промышленности В Иране заявили, что не стремятся заполучить ядерное оружие Архиепископ: Не надо рассматривать слова Аджапахяна как отступление от своей предварительной позиции Иран ожидает поддержки от России в рамках проекта Север-Юг: Абдулнасир Хеммати Госдеп: США всегда готовы организовать встречу глав МИД Армении и Азербайджанa Пашинян: В ближайшее время обеспечим прогресс и в рамках процесса демаркации границы между Арменией и Грузией 

Հանրայինի ու «Իմ քայլը» հիմնադրամի ամերիկյան մասնաճյուղերը «տնավորվել են» նախարար Սիմիդյանի քրոջ տանը

Լուսանկարում երեւացողը շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի քրոջ՝ Արաքսի Սիմիդյանի տունն է Լոս Անջելեսի Նորթ Հոլիվուդ (North Hollywood) թաղամասում: Այս տանն է գրանցված Նիկոլ Փաշինյանի կնոջ ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի ամերիկյան մասնաճյուղը: Ա. Սիմիդյանը դրա ֆինանսական ղեկավարն է: 2024 թ. մարտին այս նույն հասցեում գրանցվել է First Channel America-ն, որը Հայաստանի հանրային հեռուստաընկերության ամերիկյան դուստր ընկերությունն է: Ա. Սիմիդյանն այստեղ գործադիր ու ֆինանսական ղեկավար է, նաեւ քարտուղար:

Մինչ այս Սիմիդյանը որեւէ կապ չի ունեցել մեդիաոլորտի հետ, փոխարենը, ըստ «Հետքի» աղբյուրի, ջերմ հարաբերություններ ունի Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ: Բացի դրանից՝ Փաշինյաններն ու Սիմիդյանները հին ծանոթներ են:

Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահը, որը նախկինում փոխկապակցված էր Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, էթիկական ու շահերի բախման ռիսկեր չի տեսնում այն բանում, որ Հայաստանի հարկատուների գրպանից ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերության ամերիկյան մասնաճյուղի ղեկավարը ՀՀ ներկա իշխանություններին փոխկապակցված անձ է, իսկ մասնաճյուղն էլ գրանցվել է նրա տանը:

Ինչի՞ց սկսվեց այս պատմությունը. Օղլախչյանի բացահայտումն ու Շիրինյանի արձագանքը

Լոս Անջելեսում գործող ARTN հեռուստաընկերության սեփականատեր Ռոբերտ Օղլախչյանը 2019-ի սեպտեմբերին հայտարարեց, որ իր ձեռքի տակ առկա փաստաթղթերի համաձայն՝ 2014 թ. «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն առանց մրցույթ հայտարարելու 5 տարով վերահեռարձակման իրավունք է տվել ամերիկյան Panarm, Inc ընկերությանը: Վերջինս հիմնադրվել էր հենց 2014-ին Լոս Անջելեսում (2023-ին տեղափոխվել է Գլենդել): Չնայած դրա ղեկավարը Ստեփան Ներսիսյանն է, ըստ Օղլախչյանի եւ մամուլի հրապարակումների, այն կապ ունի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի հետ: Վերահեռարձակման ամսական վարձավճարը 2.500 դոլար էր, տարեկան՝ 30.000 դոլար, իսկ 5 տարվա կտրվածքով՝ 150.000 դոլար:

Ռ. Օղլախչյանն այս բացահայտումն արել էր այն բանից հետո, երբ պարզվել էր, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը 2019-ին վերակնքել է Panarm-ի հետ պայմանագիրը եւս 5 տարով՝ մինչեւ 2024 թ.: Նոր պայմանագրով վերահեռարձակման ամսավճարը դարձել էր 4.000 դոլար, տարեկան՝ 48.000, 5 տարվա համար՝ 240.000 դոլար:

Նկատենք, որ թե՛ 2014-ին, թե՛ 2019-ին Panarm-ը իրավունք էր ստացել վերահեռարձակել Հանրային հեռուստաընկերության «Առաջինի միջազգային ալիք» ծրագիրը (արբանյակային):

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի (ներկայում՝ Հանրային հեռարձակողի խորհրդի) նախագահ Արա Շիրինյանը, որն այդ պաշտոնին նշանակվել է 2019-ի գարնանը, արձագանքելով Ռ. Օղլախչյանի հայտարարությանը, հայտնել էր, որ Panarm-ի հետ պայմանագիրը վերակնքելուց առաջ Հանրային հեռուստաընկերությունն առաջարկ չի ստացել որեւէ ընկերությունից, չնայած ինքը 2019-ի ամռանը մամուլում բազմիցս հայտարարել է վերահեռարձակման նոր պայմանագիր կնքելու ցանկության մասին (Շիրինյանի գլխավորած խորհուրդը «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» եւ «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ների կառավարումն ապահովող եւ հսկողություն իրականացնող մարմինն է):

«Վերահեռարձակման իրավունք ստացած ընկերությունը (Panarm-ը - հեղ.), բացի տարեկան 48․000 դոլար վճարից, հոգում է պայմանագրից բխող ծառայության մատուցման բոլոր ծախսերը, այն է՝ ամերիկյան կաբելային ընկերությունների եւ վերգետնյա հեռարձակողների միջոցով «Առաջին ալիքի» հաղորդումների տարածումը, իր աշխատողների վարձատրությունը եւ այլն։ Այդ ծախսերը, որոնք մի քանի անգամ գերազանցում են վերահեռարձակման իրավունքի (լիցենզիայի) համար վճարվող գումարը, Panarm, Inc ընկերությունը փոխհատուցում է՝ «Առաջին ալիքի» ծրագրում գովազդ տեղադրելով եւ կրում է բոլոր ռիսկերը դրանք չփոխհատուցելու պարագայում, ինչը աշխարհում ընդունված պրակտիկա է,- հայտարարել էր Արա Շիրինյանը,- եւ չնայած վերոնշյալ հանգամանքներին՝ հաշվի առնելով հայ հանրության արդեն բորբոքված սպասելիքները՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը ընդունում է պարոն Օղլախչյանի ժամկետանց առաջարկը եւ պատրաստ է կնքել վերահեռարձակման պայմանագիրը ARTN հեռուստաընկերության հետ 2019 թ. նոյեմբերի 1-ից՝ նույն պայմաններով, ինչ Panarm, Inc ընկերության հետ՝ փոփոխելով միայն լիցենզիայի համար նախատեսված վճարի չափը՝ բարձրացնելով այն տարեկան 48.000-ից մինչեւ 1 մլն դոլար, ինչը 5 տարվա համար կազմում է 5 մլն դոլար, ինչպես եւ խոստացել է պարոն Օղլախչյանը: Հասկանալով առաջարկի բիզնես ռիսկերը՝ Հանրային հեռուստաընկերությունը բանակցելու է Panarm, Inc ընկերության հետ պայմանագրի հնարավոր չեղարկման հետեւանքների շուրջ: Ուստիեւ սպասում ենք Ռոբերտ Օղլախչյանի գրավոր արձագանքին»:

Ա. Շիրինյանը վերջերս «Հետքին» հայտնել է, որ 2019-ի սեպտեմբերին արված այս հրապարակային առաջարկը Ռ. Օղլախչյանի կողմից մինչ օրս գործնական արձագանք չի ստացել, չնայած Հանրային հեռուստաընկերությունը հիմա էլ պատրաստ է նրա հայտարարած պայմաններով վերահեռարձակման իրավունքը տրամադրել ARTN-ին:

Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահը մեզ նաեւ փոխանցել է, որ Հանրային հեռուստաընկերությունը պայմանագրեր եւ պայմանավորվածություններ ունի 40-ից ավելի ընկերությունների հետ, որոնք անվճար վերահեռարձակում են իրականացնում աշխարհի տարբեր երկրներում: Ըստ Շիրինյանի՝ ամերիկյան Verizon Communications ընկերությունն է, որ իրականացնում է վճարովի վերահեռարձակում. վճարը ձեւավորվում է ըստ բաժանորդների թվի, հետեւաբար գումարը տատանվում է: 

2021-ի հունիսից Հանրային հեռուստաընկերությունը Երեւանում սկսեց հեռարձակել «Առաջինի լրատվական ալիք» ծրագիրը: Նույն տարվա հուլիսի 1-ին ընկերությունը տեղեկացրեց, որ հայտարարում է բաց մրցույթ՝ ԱՄՆ տարածքում «Առաջինի լրատվական ալիքի» վերահեռարձակման համար։ «Մրցույթի նպատակն է ձեռք բերել հուսալի գործընկեր եւ գրավիչ առաջարկ՝ ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցներին «Առաջինի լրատվական ալիքը» հասանելի եւ մատչելի դարձնելու համար»,- ասվում էր Հանրայինի հայտարարության մեջ։ 

«Հետքն» Արա Շիրինյանից տեղեկացել է, որ այս մրցույթով հետաքրքրվողներ չեն եղել: 

Ի վերջո, Հանրային հեռուստաընկերությունը որոշեց մասնաճյուղ հիմնել ԱՄՆ-ում՝ այդ երկրում ինքնուրույն հեռարձակում իրականացնելու համար:

Հիմա արդեն Հանրայինն է վճարում Panarm-ին

Հանրայինի ամերիկյան դուստրը՝ First Channel America-ն (թարգմանաբար՝ «Առաջին ալիք Ամերիկա»), պետական գրանցում է ստացել այս տարվա մարտի 27-ին:

Այդ փաստով պայմանավորված՝ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն ապրիլին լուծել է Panarm-ի հետ 2019-ին վերակնքված պայմանագիրը, որի ժամկետը լրանալու էր գալիք նոյեմբերին: Սակայն դրանով Հանրայինի ու Միքայել Մինասյանի անվան հետ կապվող Panarm-ի հարաբերությունները չեն խզվել: 

Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել է, որ First Channel America-ն հեռարձակվելու է մեծ սփռում ունեցող ամերիկյան Spectrum ցանցում: Այս ապրանքանիշը պատկանում է Charter Communications, Inc. կորպորացիային: 

Ներկայացնում ենք գործարքի վերաբերյալ Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանին ուղղված մեր հարցերն ու պատասխանները:

-Հայտնի է, որ First Channel America-ն հեռաձակվելու է ամերիկյան Spectrum ցանցում: Սա կաբելայի՞ն, թե՞ այլ տիպի ցանց է: 

-Սա Կալիֆոռնիայի տարածքում եւ հատկապես հայ համայնքի շրջանում ամենալայն տարածում ունեցող կաբելային ցանցն է, որով սփռվում են տեղական հայկական հիմնական ալիքները:

-Charter Communications, Inc.-ի հետ պայմանագիր է կնքել First Channel America-ն, թե՞ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը: 

-Քանի որ հեռարձակման բոլոր սլոթները զբաղված էին, Հանրային հեռուստաընկերությունը Panarm, Inc-ի հետ կնքել է պայմանագիր եւ նույն գնով վերավարձակալել Panarm, Inc-ին պատկանող հեռարձակման այն սլոթը, որով նախկինում ցուցադրվում էր «Արմենիա» հեռուստաընկերության ծրագիրը: Պայմանագիրը կնքվել է նույն գնով, որով Panarm, Inc-ը վարձակալում է այդ սլոթը Charter Communications, Inc.-ից: 

-Հեռարձակման համար հայկական կո՞ղմն է վճարում Charter Communications-ին, թե՞ հակառակը: 

-Charter Communications, Inc.-ին վճարում է Panarm, Inc-ը, իսկ վերջինիս՝ Հանրային հեռուստաընկերությունը:

-Որքա՞ն է հեռարձակման տարեկան վճարը:

-Հեռարձակման ամսական վճարը 25.000 դոլար է, տարեկան կազմում է 300.000 դոլար:

First Channel America-ն՝ ՔՊ-ին փոխկապակցված անձի տանը

Արա Շիրինյանի տեղեկացմամբ՝ First Channel America-ի միակ հիմնադիրը «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն է: 

Պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ ամերիկյան ընկերությունը գրանցողը (incorporator) եղել է Արաքսի Սիմիդյանը, որը ՀՀ շրջակա միջավայրի նախարար, ՔՊ-ական Հակոբ Սիմիդյանի քույրն է: Ավելին՝ Սիմիդյանն ընկերությունը գրանցել է իր առանձնատան հասցեում (8241 Babcock Avenue, North Hollywood): Տան սեփականատերերն են նա եւ Արտեմ Առաքելյանը (տես ստորեւ):

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Во всех административных районах Еревана уже есть специальные контейнеры для сортировки мусораМосква не согласна с премьер-министром Армении Николом Пашиняном в его оценке ОДКБ: ПесковКрупное ДТП в Ереване: Пострадали шесть человекПольша направила 14 тыс. военных в зону наводненийПредседатель НС РА принял посла КанадыМаск считает, что США «скатятся в тиранию» в случае поражения ТрампаСекретарь СБ Армении считает большим успехом резкое сокращение военно-технического сотрудничества с РФ«Паст». Никол Пашинян в своем «репертуаре». Кто бросит ему спасательный круг?Боррель призвал Грузию отменить закон о запрете пропаганды ЛГБТ«Genesis Armenia»: В Нагорном Карабахе по примерным расчетам осталось имущество на $100 млрд.Российским школам велели ограничить прием детей мигрантовШойгу предоставил иранскому президенту «отчет о достигнутых договоренностях»В Белом доме ознакомились с мирным планом Зеленского и сочли его рабочимКНДР запустила несколько баллистических ракет малой дальностиПашинян надеется вернуть оккупированные Азербайджаном территории переговорным путемПашинян: ОДКБ создает угрозы для безопасности АрменииОсновные функции армянской диаспоры на современном этапе и необходимость принятия государственной концепции по отношению к ДиаспореПервый заместитель госсекретаря: Армяно-американские отношения прошли испытание временемВ Ереване проходит второй Всемирный армянский саммит (прямой эфир)Трамп считает, что США полезно сотрудничать с РФ и КитаемСНБ Армении раскрыла подготовку к госперевороту: Следы ведут в РоссиюBrent подешевела до $73,32 за баррель на данных API о росте запасов нефти в СШАВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 18 СЕНТЯБРЯПремьер-министр Армении совершил 17-ую велопрогулкуВ Seven Visions, The Dvin на высоком уровне прошла конференция молодых парламентариев со всего мираTasnim:В результате взрывов пейджеров в Ливане ранены десятки человек В Иране перевернулся автобус: погибли 10 человек, 36 человек раненыВ Японии число жителей старше 100 лет достигло рекордных 95 тыс. человекФон дер Ляйен предложила Сежурне пост вице-президента ЕК по промышленностиBloomberg: Volkswagen может сократить более 15 тыс. сотрудниковКурсы валют в АрменииПосол: Приглашаем представителей ЦИК Армении принять участие в работе по проведению референдума в КазахстанеПремьер Ирака не видит необходимости дальнейшего пребывания ВС США в странеПрезидент Ирана примет участие в Генассамблее ООНГермания выделит Украине дополнительно 100 млн евро помощи этой зимойУрсула фон дер Ляйен представила новый состав ЕврокомиссииВ Иране заявили, что не стремятся заполучить ядерное оружиеПо делу об убийстве участника 44-дневной войны Мгера Хачатряна разыскиваются трое подозреваемыхВ Армении проводится мониторинг наличия генетически модифицированных организмов в продуктахВ Сюникской области Армении открылся филиал клуба предпринимателей «Манташянц»Архиепископ: Не надо рассматривать слова Аджапахяна как отступление от своей предварительной позицииThe Times: Британия не разрешит удары вглубь России без одобрения СШААрхиепископ: Высокопоставленных чиновников Армении пригласили на переосвящение Эчмиадзинского собораБлинкен и Алиев обсудили важность соблюдения Азербайджаном международных обязательств Замминистра: Основная цель – содействие развитию высокопроизводительной экономики в АрменииИран ожидает поддержки от России в рамках проекта Север-Юг: Абдулнасир ХемматиВ ходе атак Израиля по Газе за сутки погибли минимум 20 человекВ Мьянме число погибших при наводнении достигло 226Глава МАГАТЭ Рафаэль Гросси посетит ИранПрезидент РА принял теннисистку Элину Аванесян
Самое популярное