«Սա է Ալիևի և Նիկոլի նպատակը»
ПолитическиеՔաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Մինչ կապիտուլյանտ Նիկոլը փայլաթիթեղից պատրաստված Հայկական ԽՍՀ-ի քարտեզը ձեռքը պտտվում է Հայաստանում ու քաղաքականապես տգետ և պատմական ամնեզիայով տառապող զանգվածներին համոզում է, որ իր ձեռքի «ֆոլգան» է Հայաստանը ու ինքն էլ, իբր, պատրաստ է այդ սահմամներում պաշտպանել ՀՀ-ն, բացարձակ չանդրադառնալով այն փաստին, որ իր կառավարման տարիներին ՀՀ-ն կորցրել է մոտ 200 քառակուսի կիլոմետր տարածք ու Ադրբեջանն էլ բացարձակ նպատակ չունի մեկ միլիմետր այդ տարածքներից և Արծվաշենից հետ վերադարձնել Հայաստանին, բայց ինքը Տավուշի մարզի 4 գյուղերի տարածքներ է նվիրում Բաքվին ու սեփական դավաճանությունը քողարկելու նպատակով դրանք հռչակում է ադրբեջանական, Ադրբեջանում Հայաստանի, իրենց ասելով՝ «Արևմտյան Ադրբեջան»-ի նոր, թարմացված քարտեզն են ներկայացրել՝ նոր վարչա-տարածքային բաժանումներով…
Բաքուն բացահայտ ցույց է տալիս, որ թքած ունի Նիկոլի խաղաղության օրակարգերի էլ, խաչմերուկների վրա էլ և ինքը իր սեփական՝ ծավալապաշտական քաղաքականությունն է առաջ տանելու՝ նպատակ ունենալով վերջնականապես կործանել ՀՀ-ն, որին, ի դեպ, օգնում է Նիկոլը, ամեն գնով մնալով Հայաստանի վարչապետ…
Ադրբեջանում գտնում են, որ Արցախն իրենց հանգիստ հանձնած հայերը նաև Հայաստանն իրենց հանգիստ կհանձնեն ու ադրբեջանցիների թույլտվությամբ ԴԵՌ կապրեն Արևմտյան Ադրբեջանում որքան թույլ տա Բաքուն…
Տավուշի գյուղերի հանձնումից է սկսվելու ՀՀ 3-րդ հանրապետության կործանումը…
Նիկոլի բոլոր տեսակի նվիրատվությունները Բաքվին ադրբեջանցիներն ընկալում են որպես թուլություն և քծնանք, այլ ոչ թե որպես, ԻԲՐ, միջազգային պայմանագրերի հարգում կամ բարի կամքի դրսևորում…
Ի դեպ, Նիկոլի և քայլիստների հետ դավաճան են բոլորը, ովքեր իրենց հայ համարելով մեջբերում են Նիկոլի և նիկոլականների ԿԵՂԾ թեզերը, թե, իբր, այդ 4 գյուղերն Ադրբեջանինն են և մենք դա ճանաչել են Ալմա Աթայի դեկլարացիայով… ՍՈՒՏ է. Հայաստանը 1991 թ-ի դեկտեմբերի 21-ի Ալմա Աթայի դեկլարացիան վարերացրել է 10 վերապահումներով և չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը… Նիկոլը և նիկոլականները ՍՏՈՒՄ են ու ԽԱԲՈՒՄ հանրությանը…
Ամեն դեպքում, եթե Նիկոլը մնա իշխանության, Հայասատնը վերածվելու է «Արևմտյան Ադրբեջան»-ի իր բոլոր հետևանքներով…
Ալիևի դեմ ծնկած Նիկոլն ո՜վ է, որ կարողանա հայանպաստ և հայամետ ծրագրեր իրականացնել…»։