Հարկային տեռոր՝ երկրում սկսած գործընթացների ֆոնին. թիրախում գործարարներն են
ЭкономикаԵրկրում սկսած գործընթացների ֆոնին իշխանությունը հարկային տեռոր և ներքին հաշվեհարդար է սկսել որոշակի շրջանակների գործարարներին դեմ՝ նրանց սաձնելու համար, որպեսզի խուսափեն հնարավոր ճամբարափոխությունից։
Պետաական եկամուտների կոմիտեն 3․ 8 միլիարդ դրամով տուգանել է «Արփինեթ» ընկերությանը, որն ի դեպ, բարեկամական կապ ունի ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի հետ։
Նշենք, որ «Արփինեթ»-ը պատկանում է գործարար Գրիգոր Մաչանենց Բաբախանյանին։ Վերջինիս է պատկանում նաև Էջմիածնում գործող «Մաչանենց տուն»-ը, ինչպես նաև «Նուռ »հեռուստաընկերությունը։ Նկատենք, որ «Նուռ»-ը ստեղծվել է իշխանափոխությունից հետո, որը նուրբ ձևով տանում է հակաիշխանական և հականիկոլական քաղաքականություն, ինչն էլ հավանաբար ազդել է գործարարին թիրախավորելու պատճառ։