Մայիսի 7-ին Մոսկվայի ժամանակով 12.00-ին տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ ՌԴ-ում կայացած նախագահական ընտրություններից հետո օրակարգային հարցերից մեկն էր, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ՝ մասնակցելու այդ արարողությանը: MediaHub-ի աղբյուրները հայտնում են՝ այս պահի դրությամբ որոշված է՝ ոչ։ Ըստ էության, Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից։ Ըստ կայքի աղբյուրի, Փաշինյանը միայն մայիսի 8-ին կլինի ՌԴ-ում՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միությա...
«Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդման» մեջ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին կատարված անդրադարձը (91-92 էջեր) պարունակում է իրականությանը, մեղմ ասած, չհամապատասխանող տեղեկությունների շարք։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ «1) Նշված քրեական գործով ՉԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԵԼ, որ պետությանը պատճառվել է 908 մլն ՀՀ դրամ վնաս։ Ավելին, հիմնավորվել է ճիշտ հակառակը`ըստ դատարանի, պետությանը վնաս չի պատճառվել: Հենց այդ պատճառով էլ 10.04.2024թ...
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում, 2024 թվականի ապրիլի 29-ի դրությամբ իրականցվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին՝ տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Տավուշցիների մի խումբ, ըստ ԼՈՒՐԵՐ.com-ի հավաստի աղբյուրի, մարզպետարանի կողմից կազմակերպված ձեւով ընտրվել եւ ուղարկվել է Երեւան` կառավարության շենքում հանդիպելու Նիկոլ Փաշինյանի հետ։ Ժամը 16:00-ին կմեկնարկի հանդիպումը, որի ժամանակ, բնականաբար, Փաշինյանը իրեն բնորոշ ոճով արդարացնելու է տավուշցիների բնակավայրից մի մեծ կտոր թշնամուն նվիրելու իր որոշումը։ Փաստացի, Տավուշից տրվող նոր գյուղերն ու հողակտորները բանակցության պտուղ չեն, քանի որ միակողմանի զիջում է միայն Հայաստանը, ադրբեջանական կողմից չկա ոչ մի փոխզիջում` թեկո...
Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին հյուրընկալել է Մարսել քաղաքի արքեպիսկոպոս կարդինալ Ժան Մարկ Ավըլինի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին դեսպանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մանրամասներ ներկայացրեց Մարտի 1-ի գործի ընթացքի վերաբերյալ։ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդման ներկայացման ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նշեց, որ տարվա ընթացքում շատ ինտենսիվ աշխատել են վարույթի հետ։ «Վճռաբեկ դատարանը գլխավոր դատախազի բողոքի հիման վրա դիմել է Սահմանադրական դատարան։ Վճռաբեկ դատարանին խնդրել ենք քննարկել, թե արդյոք վարույթ իրականացնող մարմնին դատավարական հնարավորություն ...