Կրակոցներ արձակողը հետևում է Քոչարյանին, կոչ անում՝ նրան ազատ արձակել (լուսանկարներ)
ՀասարակությունԱյսօր «Էրեբունի» պլազայում արտակարգ դեպք էր տեղի ունեցել․ մի տղամարդ մտել էր պլազա, կրակոցներ արձակել եւ հարցրել՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տեղը։
Նա նույնիսկ 10 անձի պատանդ էր վերցրել, ապա ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ զրուցելուց հետո զենքը վայր էր դրել։
Hraparak.am-ի փոխանցմամբ՝ կրակոց արձակողը Արթուր Թորոսյան անուն-ազգանունով անձն է։ Ուսումնասիրելով նրա ֆեյսբուքյան էջը՝ հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի համակիրներից է։ Նա դեռ 2019-ի օգոստոսին գրառում է կատարել՝ հույս հայտնելով, որ Ռ․Քոչարյանը կլինի ազատության մեջ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում