Իրանցի կանայք 43 տարվա մեջ առաջին անգամ ներկա են գտնվել ֆուտբոլի ազգային առաջնության հանդիպմանը
Սպորտ43 տարվա մեջ առաջին անգամ իրանցի կանանց թույլ են տվել ներկա գտնվել ֆուտբոլի ազգային առաջնության հանդիպումներին։ Այս մասին հայտնում է ВВС-ն։
Օգոստոսի 25-ին Թեհրանում կայացած ազգային լիգայի հանդիպմանը ներկա է եղել ավելի քան 500 կին: «Ազադի» մարզադաշտում նրանց համար առանձին հատված է հատկացվել։ Նշվում է, որ 1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո կանանց արգելվել է տղամարդկանց մասնակցությամբ մրցումների գնալ՝ հոգեւորականների դժգոհության պատճառով։
2019 թվականի հոկտեմբերին ավելի քան 3000 իրանցի կանայք ներկա են գտնվել 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարին, որում նրանց թիմը 14-0 հաշվով հաղթեց Կամբոջային: Նրանք կարողացել են մուտք գործել մարզադաշտ, որտեղ անցկացվում էր տղամարդկանց թիմերի մասնակցությամբ խաղը, Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) կողմից տեղական իշխանությունների վրա ճնշումների շնորհիվ: